Իրանը և Ռուսաստանը բանակցում են տարածաշրջանի վերջին զարգացումների շուրջ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i68728-Իրանը_և_Ռուսաստանը_բանակցում_են_տարածաշրջանի_վերջին_զարգացումների_շուրջ
ԻԻՀ արտգործնախարարության Արաբական-աֆրիկյան բաժնի տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարին Ռուսաստանի պաշտոնյաների հետ տարածաշրջանի վերջին զարգացումների վերաբերյալ բանակցելու նպատակով, երեքշաբթի օրը մեկնել է Մոսկվա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2017 13:50 Asia/Tehran
  • Իրանը և Ռուսաստանը բանակցում են տարածաշրջանի վերջին զարգացումների շուրջ

ԻԻՀ արտգործնախարարության Արաբական-աֆրիկյան բաժնի տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարին Ռուսաստանի պաշտոնյաների հետ տարածաշրջանի վերջին զարգացումների վերաբերյալ բանակցելու նպատակով, երեքշաբթի օրը մեկնել է Մոսկվա:

Հոսեյն Ջաբերի Անսարին Մոսկվա կատարած այցի ընթացքում կբանակցի ՌԴ արտգործնախարարի տեղակալ  և Միջին Արևելքի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխաիլ Բոգդանովի հետ:

Իրանի և Ռուսաստանի քաղաքական հանձնաժողովների համատեղ նիստերն այն պայմաններում կկայանան, երբ ԱՄՆ-ն նոր քայլեր է ձեռնարկել Իրանի և Ռուսաստանի դեմ շրջափակումներ կիրառելու ուղղությամբ:  Սիրիայի ճգնաժամը կարգավորելու նպատակով Իրանի և Ռուսաստանի գործադրած ջանքերը մարտահրավեր են նետել տարածաշրջանում ԱՄՆ-ի   արկածախնդիր քաղաքականությանը : 

 ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության տեսակետից Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը համարվում են այդ եկրի դեմ ուղղված սպառնալիք: Միջին Արևելքի տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի միջև ձևավորված կոալիցիան և ռազմական համագործակցությունը ավելի է մեծացրել ԱՄՆ-ի զգայունությունը այդ երկրների հանդեպ: 

Իրականում Սիրիայի ճգնաժամը և ԻԼԻՊ-ի հայտնվելը տարածաշրջանում  փոփոխության են ենթարկել Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները և հանգեցրել  տարածաշրջանում գեոպոլետիկական համագործակցության : Հետևաբար ԱՄՆ-ն փորձում է  խոչընդոտ հարուցել երկու երկրի համագործակցության ճանապարհին : Սակայն ԱՄՆ-ի տարած ջանքերն ապարդյուն են անցել, քանի որ Իրանի և Ռուսաստանի միջև առկա է ռազմական, քաղաքական և տնտեսական ռազմավարական համագործակցություն, իսկ մյուս կողմից Շանհայի համագործակցության կազմակերպության, Բրիքսի և Եվրասիական տնտեսական համագործակցության միության շրջանակներում ավելի են ամրագրվել Իրանի և Ռուսաստանի համագործակցությունները: 

ԱՄՆ-ը փորձում է տարբեր լծակներով, այդ թվում` շրջափակումներ սահմանելով,  խոչընդոտել տարածաշրջանում և միջազգային հարթակում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունները : 

Համալսարանի դասխոս Փոլ Փիլարը «Ինտրեստ» պարբերականում գրել է.-«Հրթիռային ծրագրերի պատրվակով Իրանի դեմ շրջափակումներ սահմանելը նշանակում է որ ԱՄՆ-ը փորձում է անհիմն մեղադրանքներով ու հայտարարություններով ճնշում գործադրել Թեհրանի վրա»:

Նման դիրքորոշմամբ Վաշինգտոնը փորձում է տարածաշրջանային նպատակներին հասնելու համար սահմանափակել Իրանի դերակատարությունը տարածաշրջանում:   

Մյուս կողմից ԱՄՆ-ը փորձում է չեզոքացնել տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի դերակարտարությունը : 

Թրամփը սկզբում խոստացել էր  բարելավել ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից Մոսկվայի դեմ սահմանված շրջափակումները հարցականի տակ են դրել նախագահի խոստումները: 

Փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ը չի կարողանում խանգարել տարածաշրջանում  Ռուսաստանի և Իրանի դերկատարությանը : Այժմ Իրանը կարևոր դերակատարություն ունի քաղաքական գործընթացներում: Իսկ   տարածաշրջանում Իրանի ու Ռուսաստանի դրական դերակատարությունը հանգեցրել է Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի պարտությանը: 

Հետևաբար տարածաշրջանային զարգացումների շրջագծում շարունակվում են Իրանի և Ռուսաստանի բանակցությունները: