Իրանը և Ռուսաստանը բանակցում են տարածաշրջանի վերջին զարգացումների շուրջ
ԻԻՀ արտգործնախարարության Արաբական-աֆրիկյան բաժնի տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարին Ռուսաստանի պաշտոնյաների հետ տարածաշրջանի վերջին զարգացումների վերաբերյալ բանակցելու նպատակով, երեքշաբթի օրը մեկնել է Մոսկվա:
Հոսեյն Ջաբերի Անսարին Մոսկվա կատարած այցի ընթացքում կբանակցի ՌԴ արտգործնախարարի տեղակալ և Միջին Արևելքի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխաիլ Բոգդանովի հետ:
Իրանի և Ռուսաստանի քաղաքական հանձնաժողովների համատեղ նիստերն այն պայմաններում կկայանան, երբ ԱՄՆ-ն նոր քայլեր է ձեռնարկել Իրանի և Ռուսաստանի դեմ շրջափակումներ կիրառելու ուղղությամբ: Սիրիայի ճգնաժամը կարգավորելու նպատակով Իրանի և Ռուսաստանի գործադրած ջանքերը մարտահրավեր են նետել տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդիր քաղաքականությանը :
ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության տեսակետից Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը համարվում են այդ եկրի դեմ ուղղված սպառնալիք: Միջին Արևելքի տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի միջև ձևավորված կոալիցիան և ռազմական համագործակցությունը ավելի է մեծացրել ԱՄՆ-ի զգայունությունը այդ երկրների հանդեպ:
Իրականում Սիրիայի ճգնաժամը և ԻԼԻՊ-ի հայտնվելը տարածաշրջանում փոփոխության են ենթարկել Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները և հանգեցրել տարածաշրջանում գեոպոլետիկական համագործակցության : Հետևաբար ԱՄՆ-ն փորձում է խոչընդոտ հարուցել երկու երկրի համագործակցության ճանապարհին : Սակայն ԱՄՆ-ի տարած ջանքերն ապարդյուն են անցել, քանի որ Իրանի և Ռուսաստանի միջև առկա է ռազմական, քաղաքական և տնտեսական ռազմավարական համագործակցություն, իսկ մյուս կողմից Շանհայի համագործակցության կազմակերպության, Բրիքսի և Եվրասիական տնտեսական համագործակցության միության շրջանակներում ավելի են ամրագրվել Իրանի և Ռուսաստանի համագործակցությունները:
ԱՄՆ-ը փորձում է տարբեր լծակներով, այդ թվում` շրջափակումներ սահմանելով, խոչընդոտել տարածաշրջանում և միջազգային հարթակում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունները :
Համալսարանի դասխոս Փոլ Փիլարը «Ինտրեստ» պարբերականում գրել է.-«Հրթիռային ծրագրերի պատրվակով Իրանի դեմ շրջափակումներ սահմանելը նշանակում է որ ԱՄՆ-ը փորձում է անհիմն մեղադրանքներով ու հայտարարություններով ճնշում գործադրել Թեհրանի վրա»:
Նման դիրքորոշմամբ Վաշինգտոնը փորձում է տարածաշրջանային նպատակներին հասնելու համար սահմանափակել Իրանի դերակատարությունը տարածաշրջանում:
Մյուս կողմից ԱՄՆ-ը փորձում է չեզոքացնել տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի դերակարտարությունը :
Թրամփը սկզբում խոստացել էր բարելավել ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից Մոսկվայի դեմ սահմանված շրջափակումները հարցականի տակ են դրել նախագահի խոստումները:
Փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ը չի կարողանում խանգարել տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի դերկատարությանը : Այժմ Իրանը կարևոր դերակատարություն ունի քաղաքական գործընթացներում: Իսկ տարածաշրջանում Իրանի ու Ռուսաստանի դրական դերակատարությունը հանգեցրել է Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի պարտությանը:
Հետևաբար տարածաշրջանային զարգացումների շրջագծում շարունակվում են Իրանի և Ռուսաստանի բանակցությունները: