ԻԻՀ առաջնորդ. «Պետք է գործակցել աշխարհի հետ և դիմակայել տիրակալներին»
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին հետևելով Իրանի ժողովրդի ընտրությանը և հաստատելով նրանց ձայնը , Հասան Ռոհանիին նշանակել է Իրանի իսլամական հանրապետության նախագահի պաշտոնում:
Իրանի Սահմանադրության 110-րդ հոդվածը սահմանում է մեծարգո առաջնորդի պարտականություններն ու իրավասությունները: Այս հոդվածի շրջանակում նախագահի հրամանագրի ստորագրումը հեղափոխության առաջնորդի իրավասություններից է:
Իրանի նախագահի հրամանագրի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ մեծարգո առաջնորդը հանդես է եկել ելույթով: Նա ներքին ու արտաքին տարբեր ասպարեզներում անդրադարձել է կարևոր կետերի:
Գերապատիվ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.«Այս արարողությունը համարվում է 12-րդը Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, որը վկայում է ժողովրդի ընտրության ու ձայնի ազդեցիկ լինելու փաստի մասին, և այս ձեռքբերումը հնարավոր է եղել հեղափոխության շնորհիվ»:
Քաղաքական բոլոր հարցերում ժողովրդի դերակատարությունը եղել է Իսլամական հեղափոխության կարևորագույն նվերը և այն իրականություն է դարձել իսլամական հեղափոխության 40-ամյա կյանքի ընթացքում: Իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ, շահի բռնապետական վարչակարգում ժողովուրդը ոչ մի դերակատարություն չուներ և քաղաքական հարցերում հանդես էր գալիս դիտողի դերում: Իսկ այժմ Իսլամական հեղափոխության շնորհիվ Իրանի իսլամական հանրապետության համակարգում հիմնավորվել է կրոնական ժողովրդավարությունը և ժողովուրդը ինքն է ընտրում երկրի տարբեր պատասխանատուներին: Այլ խոսքով իսլամական հանրապետության համակարգի ու ժողովրդի միջև հարատև կապը եղել է իսլամական հեղափոխության մեծագույն հարստությունը:
Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդը երեք կարևոր կողմնորոշումներ լուսաբանեց ԻԻՀ պատասխանատուների համար: Առաջին՝ հաշվի առնելով Իրանի ներքին կարողություններն ու պոտենցիալները պետք է մեծ ուշադրություն դարձնել ժողովրդի տնտեսական խնդիրներին: Երկրորդը վերաբերում է արտաքին քաղաքականության: Մեծարգո առաջնորդն ընդգծեց, որ Իրանը ուշադրություն է դարձնում աշխարհի հետ գործակցությանը,որը հակադրվում է այն ինչին,որին ձգտում են թշնամիներն ու տիրակալները:
Տարածաշրջանում ահաբեկչության դեմ լուրջ պայքարը և խաղաղությանն ու հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի հետ քայլ պահելը , աշխարհի նկատմամբ Իրանի կառուցողական մոտեցումն է ցույց տալիս: Կարևոր հանգամանքն այն է,որ Իրանը միջազգային համակարգում այլ երկրների հետ կապ հաստատելու ճանապարհին մի կողմ չի դնի իր արտաքին քաղաքականության սկզբունքները և բռնահարված ժողովուրդներին օգնելը մշտապես եղել է Իրանի ուշադրության կենտրոնում:
Այսօր ԻԻՀ գերագույն առաջնորդի ելույթի կարևոր առանցքն է եղել թշնամիների նկատմամբ վճռական դիրքորոշումը: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կայսերապաշտ երկրների մեջ ԱՄՆ-ն համարել է ամենաագրեսիվ և ամենալկտի երկիրը: «Չորս տասնամյակ տևած միջազգային գործունեությունը ցույց է տվել, որ գերտերություններին հանձնվելու համար ավելի մեծ գին պիտի վճարել, քան նրանց դիմակայելու համար»,ասել է Այաթոլլահ Խամենեին:
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, ԱՄՆ-ն իր թշնամությունը շարունակել է Իրանի նկատմամբ: Բայց Իսլամական Իրանը իր ազգային հզորության երաշխիքով հաստատակամորեն շարունակում է իր զարգացման ուղին: Մեծարգո առաջնորդի խոսքով՝ չնայած շրջափակումների ու թշնամության առկայությանը, բայց այսօր Իրանի իսլամական հանրապետությունը ավելի հզոր է քան հեղափոխության առաջին տարիներին: Իրանը դիմակայելով իմպերիալիստներին և հենվելով իր տեղական գիտության ու տեխնոլոգիայի վրա, շարունակում է փայլել տարբեր ,այդ թվում ռազմական ու գիտական ոլորտներում: