Աշխարհում աճում է ԱՄՆ-ի սպառնալիքների հանդեպ մտահոգությունը
Համաձայն Pew հետազոտական հաստատության ուսումնասիրության արդյունքների՝ աշխարհում ամեն օր աճում է այն մարդկանց թիվը, ովքեր ԱՄՆ-ի ազդեցությունը լուրջ սպառնալիք են համարում իրենց երկրի համար:
Համաձայն Pew հետազոտական հաստատության ուսումնասիրության արդյունքների, աշխարհի 30 տարբեր երկրների բնակչության 38 տոկոսը հավատացած է, որ ԱՄՆ-ի հզորությունն ու ազդեցությունը լուրջ սպառնալիք են համարվում իրենց երկրի համար: Այդ մտահոգության չափը 2013 թվականին 25 տոկոս է եղել, ինչը վերջին չորս տարիների ընթացքում 13 տոկոս աճ է արձանագրել:
Ամերիկացի մտավորական և քաղաքական ակտիվիստ Նուամ Չամսկին ասում է. «Հենց իրենց՝ ամերիկացիների իրականացրած սոցհարցման արդյունքների համաձայն, աշխարհն այն կարծիքի է, որ ԱՄՆ-ն ամենամեծ սպառնալիքն է համարվում համաշխարհային խաղաղության համար»:
ԱՄՆ-ի հզորության և սպառնալիք կապակցությամբ աշխարհի ժողովուրդների մտահոգության ու վախի հիմքում ընկած են որոշ պատճառներ: ԱՄՆ-ն աշխարհում ցանկացած երկրից ավելի գումար է հատկացնում իր ռազմական հարցերին և մյուսներից ավելի շատ է մասնակցում պատերազմներին ու արտասահմանյան հարձակումներին:
Այս պահին ԱՄՆ-ն Աֆղանստանում, Սիրիայում ու Իրաքում ռազմական գործողությունների մասնակցելուց բացի նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով աշխարհի տարբեր անկյուններում սպանում է մարդկանց: Վերջին 15 տարիների ընթացքում ահաբեկչության կամ մասսայական կոտորածի զենքերի դեմ պայքարի պատրվակով ԱՄՆ-ի կոցմից Ասիայի արևմուտքում ու Աֆրիկայի հյուսիսում սանձազերծված պատերազմները միլիոնավոր մարդկանց սպանվելու, առավել մեծ թվով մարդկանց վիրավորվելու կամ հաշմանդամության պատճառ են դարձել: Դա ի տես այն բանի, որ աշխարհի ամենասարսափելի ահաբեկչական խմբերից մի քանիսն, այդ թվում ԻԼԻՊ-ն ու «Ալ-Ղաիդա»-ն կամ ստեղծվել են ամերիկացիների միջոցով և կամ տարբեր ժամանակահատվածներում վայելել են նրանց թաքուն հովանավորությունը: Այս միջոցին ԱՄՆ-ի գործող վարչակազմը առավել խստացնում է իր միահեծան կողմնորոշումներն ու մերժում է այլ երկրներ հետ հավաքական գործակցությունը: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն հրաժարվել է աշխարհի բնապահպանական ամենակարևոր պայմանագրից, մինչդեռ ինքը համարվում է աշխարհում ջերմոցային գազի խոշոր արտադրողներից մեկը: Կլիմայական փոփոխությունների մասին Փարիզի պայմանագրի սահմանած պարտավորությունների անտեսումը կարող է ազդել աշխարհում հարյուրավոր միլիոն մարդկանց ճակատագրի վրա և հանգեցնել կլիմայական ավերիչ փոփոխությունների, որոնցից են երաշտը, բևեռային սառույցների հալչելը, հողագործական տարածքների ոչնչացումը, հեղեղը, փոթորիկն ու ավազափոշիների տարածումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշն արձագանքելով Կլիմայական փոփոխությունների մասին Փարիզի համաձայնությունից հրաժարվելու ԱՄՆ-ի որոշմանն, ասել է. «Եթե որևէ պետություն կասկածում է այդ համաձայնության նշանակության մասին, մյուս պետությունների ուսերին պարտականություն է դրվում առավել քան երբևէ միասնական լինել»:
Նկատի առնելով նման վկայականն, ԱՄՆ-ի վարչակազմի սպառնալի քայլերի կապակցությամբ համաշխարհային մտահոգության աճն այնքան էլ զարմանալի չի թվում: Հատկապես որ ԱՄՆ գործող վարչակազմը նախորդ վարչակազմերի համեմատությամբ այնքան էլ մտահոգված չէ միջազգային հասարակական կարծիքի մոտ Վաշինգտոնի հեղինակության պահպանմամբ և միանշանակ խորհում է «Նախ Ամերիկան» կարգախոսի իրագործման մասին: