Թեհրանը հյուրընկալում է արտասահմանյան պատվիրակություններին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i69058-Թեհրանը_հյուրընկալում_է_արտասահմանյան_պատվիրակություններին
Աշխարհի հինգ մայրցամաքներից միջազգային շուրջ 10 կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությունը Թեհրանում ԻԻՀ նախագահի երդմնակալության հանդիսությանը մասնակցելու նպատակով վկայում է , որ Իրանը համագործակցում է աշխարհի շատ երկրների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2017 08:41 Asia/Tehran
  • Թեհրանը հյուրընկալում է արտասահմանյան պատվիրակություններին

Աշխարհի հինգ մայրցամաքներից միջազգային շուրջ 10 կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությունը Թեհրանում ԻԻՀ նախագահի երդմնակալության հանդիսությանը մասնակցելու նպատակով վկայում է , որ Իրանը համագործակցում է աշխարհի շատ երկրների հետ:

Իրանը կարևոր երկիր է Միջին Արևելքի տարածաշրջանում և կայունություն ու անվտանգություն է հաստատել տարածշրջանում: 

Աշխարհի տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների պաշտոնատարների և հարևան երկրների  ներկայացուցիչների ու պատվիրակությունների ներկայությամբ, այսօր երեկոյան Թեհրանում տեղի կունենա Իրանի Իսլամական հանրապետության 12-րդ շրջանի նախագահի երդմնակալության հանդիսությանը: ԻԻՀ 12-րդ շրջանի նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է  երկրի դատական իշխանության ղեկավարի, գերագույն դատարանի նախագահի, Պահապան խորհրդի անդամների ներկայությամբ` Իրանի իսլամական խորհրդարանում:

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ  Այաթոլլահ Խամենեին օգոստոսի 3-ին , Հասան Ռոհանիին նշանակել է Իրանի իսլամական հանրապետության նախագահի պաշտոնում:

Աշխարհի տարբեր երկրների նախագահների, խորհրդարանների նախագահների արտգործնախարարների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատարների, ներկայացուցիչների ու գործիչների և ավելի քան100 ավելի պատվիրակությունների ներկայությունը Իրանի Իսլամական հանրապետության 12-րդ շրջանի նախագահի երդմնակալության հանդիսությանը ցույց է տալիս որ Իրանը համագործակցում է աշխարհի հինգ մայրցամքների երկրների հետ: 

Միջազգային հաղորդակցության դարաշրջանում, այսօր Թեհրանը դարձել է աշխարհի համակեցության և կառուցողական համագործակցության կենտրոնը և արտասահմանյան պատվիրակությունների ներկայությունը Թեհրանում վկայում է Իրանի հանդեպ համաշխարհային հարգանքի մասին: 

ԻԻՀ միջազգային հարաբերություններում «Հաղթանակ-հաղթանակ» սկզբունքի և փոխգործակցության ու փոխհարգանքի հիման վրա է կառուցել իր հարաբերությունները աշխարհի հետ և այդ ուղղությամբ տարածաշրջանային և միջազգային համակեցությանը զուգահեռ պահպանում է իր հիմնական սկզբունքները` հակաիմպերիալիստական պայքարի և աշխարհի բռնահարված ժողովուրդներին պաշտպանելու ոլորտներում: Այլ խոսքով Իրանի համագործակցությունը միջազգային դաշտում ունի բազմակողմանի բնույթ: 

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդի կողմից ԻԻՀ նախագահի հրամանագրի հաստատման արարողություն ընթացքում ունեցած ելույթում  Հասան Ռոհանին ասել է.-«Իրանը չի հանձնվելու թշնամիների կողմից երկիրը մեկուսացնելու ուղղությամբ տարվող ջանքերին և մասնակցելու է համաշխարհային և մարդկության զարգացման գործընթացներին»:

Իրանը համաշխարհային մակարդակում պահպանելով բարեկամության սկզբունքները, համագործակցություն է ծավալել աշխարհի շատ երկրների հետ, որի վկայությունն է ՀԳՀԾ-ը: 

Արտասահմանյան պատվիրակությունների ներկայությունը Թեհրանում  վկայում է Իրանի կողմից բարեկմության ուղերձի հաղորդման մասին և ցույց է տալիս որոշ երկրների այդ թվում ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնչեցրած հայտարարություններն անհիմն են: