Մոգերինին ընդգծել է Թրամփի ավերիչ քաղաքականության դեմ Եվրոպայի զգոնության անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i69092-Մոգերինին_ընդգծել_է_Թրամփի_ավերիչ_քաղաքականության_դեմ_Եվրոպայի_զգոնության_անհրաժեշտությունը
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ով Թեհրան է այցելել ՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով հանդիպում-զրույց է ունեցել Իրանի նախագահի և ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ: Հանդիպումներին քննարկվել է Համատեղ գործողության համապարփակ ծրագրին առնչվող հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2017 14:21 Asia/Tehran
  • Մոգերինին ընդգծել է Թրամփի ավերիչ քաղաքականության դեմ Եվրոպայի զգոնության անհրաժեշտությունը

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ով Թեհրան է այցելել ՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով հանդիպում-զրույց է ունեցել Իրանի նախագահի և ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ: Հանդիպումներին քննարկվել է Համատեղ գործողության համապարփակ ծրագրին առնչվող հարցեր:

Շաբաթ՝ օգոստոսի 5-ին, Մոգերինիի հետ հանդիպմանը ՀԳՀԾ-ի նկատմամբ հանձնառություններին ԱՄՆ-ի գործելակերպը բոլոր կողմերին մտահոգող հանգամանք որակելով, նախագահ Ռոհանին ասել է.«Միջուկային համաձայնության  հարցում ԱՄՆ-ի շարունակական խախտումնեերը և հակաիրանական նոր պատժամիջոցների սահմանումը , բացասաբար են ազդել Իրանի ժողովրդի հասարակական կարծիքի վրա, ինչը կարող է ավերիչ լինել ՀԳՀԾ-ի գործընթացում»:

Ավելի վաղ, Մոգերինիի հետ ունեցած հանդիպմանը Իրանի ԱԳ նախարար Զարիֆը հավաստել էր.«ԱՄՆ կառավարությունը փորձում է խանգարել Իրանին օգտվել ՀԳՀԾ-ի արդյունքներից, իսկ դա միջուկային համաձայնության խախտում է համարվում»: Իրանի նախագահի հետ հանդիպմանը Մոգերինին նշել է.«ԵՄ-ը նպատակ ունի ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման երաշխավորման համար, համապարփակ ծրագիր մշակել»: «Միջուկային համաձայնությունը Եվրոպայի համար առանձնահատուկ նշանակություն ունի և ՀԳՀԾ-ի ստորագրմամբ, հաջողությամբ են իրականացվել Իրանի և Եվրամիության միջև առևտրական գործարքների 80 տոկոսը».-նկատել է Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը:

ԱՄՆ-ում նոր վարչակազմի աշխատանքի մեկնարկով, մեծացել են միջուկային համաձայնության շուրջ մտահոգությունները: Թեև Թրամփի պաշտոնավարման առաջին օրվանից ի վեր, Սպիտակ տունը երկու անգամ շեշտել է , որ Իրանը հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ին, սակայն ԱՄՆ նախագահի քայլերը հանգեցրել են միջուկային համաձայնության հերթական խախտմանը: ԱՄՆ Կոնգրեսում հակաիրանական պատժամիջոցների սահմանումն, ապա Թրամփի կողմից վավերացման ստորագրումը, կատարվել են ՀԳՀԾ-ն թուլացնելու և համաձայնության արդյունքում Իրանի շահերը նվազագույնի հասցնելու նպատակով: Հասարակական կարծիքի ճնշումը և դեպի միջուկային համաձայնության խախտում Իրանին մղելը, համարվում են Թրամփի հակաիրանական քայլերի գլխավոր նպատակները, որպեսզի ինչպես Իրանի ԱԳ նախարարն է ասել ՝ Թրամփը ՀԳՀԾ-ին վնասում է Իրանի ծախսերով:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության բազմաթիվ զեկույցները ևս հաստատում են միջուկային համաձայնությանն Իրանի հավատարմությունը: Իրանի պետայրերը բազմիցս շեշտել են, որ ՀԳՀԾ-ն խափանելու առիթն ԱՄՆ-ին չեն տալու: Իսկ նման հանգամքներում, անհրաժեշտ է Իրանի հետ եվրամիության կառուցողական ու զգոն համագործակցությունը: Սակայն եվրոպական երեք երկրներ ՝ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան , վերջերս հայտարարեցին, որ «Սիմորղ» իրանական արբանյակի  փորձարկմամամբ, իրանը խախտել է ՀԳՀԾ-ի հետ կապված պարտավորությունները: Դա հակասում է Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հետ Մոգերինիի հանդիպումներին հայտարարված դիրքորոշումներին , որը կարևորում է միջուկային համաձայնությանը Եվրամիության աջակցությունը:

Շաբաթ օրը Իրանի ԱԳ նախարար Զարիֆը Մոգերինիի հետ հանդիպմանը նկատել է.«Հրթիռային փորձարկումը և «Սիմորղ» գիտական արբանյակի արձակումը չեն հակադրվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին և ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների համատեղ հաղորդագրության տարածումը որակել է սխալ ուղղությամբ արված քայլ: Այդ կապակցությամբ, շաբաթ օրը Ռուսաստանի «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում, Թեհրանի համալսարանի դասախոս և միջազգային հարցերի փորձագետ Մոհամմեդ Մարանդին ասել է.«Արբանյակի տիեզերք ուղարկումը միջազգային օրենքների շրջանակում արված քայլ է , ուստի «Սիմորղ» արբանյակի փորձարկմամբ, Իրանը չի խախտել միջուկային համաձայնությունը»: