Իրանի պաշտպանության նախարարը և Ռուսաստանի փոխվարչապետը հանդիպել են Թեհրանում
Թեհրանն այս օրերին հյուրընկալում է աշխարհի հինգ մայրցամաքներից հյուրերի, որոնք Իրան են ժամանել ՝ նախագահ Հասան Ռոհանիի երդման արարողությանը մասնակցելու նպատակով: Արարողությունը կայացել է օգոստոսի 5-ին ՝ իսլամական խորհրդարանում: Այս իրադարձությունը առիթ է ստեղծել Թեհրանում հյուրերի հանդիպումների համար:
Շաբաթ օրը Իրանի պաշտպանության նախարարությունում կայացել է նախարար, բրիգադային-գեներալ Հոսեյն Դեհղանի և ՌԴ փոխվարչապետ ՝ Դմիտրի Ռոգոզինի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային ու միջազգային զարգացումները ՝ կարևորելով նախկինում ձեռքբերված համաձայնությունների արագացումը և պաշտպանական հարաբերությունների բազմակողմանի զարգացումը: Հանդիպմանը Ռոգոզինը հավաստել է.«Հաշվի առնելով ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները, Մոսկվան մտադիր է Իրանի հետ քննարկել երկկողմ համագործակցությունը խթանող նոր հեռանկարը»:
Դա փաստորեն հուշում է ամիսներ առաջ ԻԻՀ-ի և ՌԴ-ի նախագահների հանդիպմանը ձեռքբերված համաձայնությունների մասին: 2017 թվականի մարտի 28-ին , Մոսկվայում իր ռուս պաշտոնակից ՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, Հասան Ռոհանին նշել է, որ երկկողմ կապերը դեպի ռազմավարական հարաբերությունների կողմն են տանում: Հանդիպմանը Պուտինը Իրանին Ռուսաստանի լավ հարևան և վստահելի ու կայուն գործընկեր է ճանաչել: Այժմ հարց է առաջանում, որ տիրող պայմանները նպաստելու են երկկողմ հարաբերությունների ռազմավարական նշանակության դառնալուն:
Թեհրանը և Մոսկվան գործնականում ապացուցել են, որ տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունների հարցում, նպատակասլաց ու ազդեցիկ քաղաքականություն են որդեգրել և ձեռքից չեն տալու համագործակցության առիթները: Իսկ այս գործընթացին թափ է հաղորդում Իրանի և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քայլը:
Թվում է, որ ներկա հանգամանքներում համբերության քաղաքականությունն այլևս արդյունավետ չէ ԱՄՆ-ի հարաճուն սպառնալիքների դեմ: Եվ՛ Իրանը և՛ Ռուսաստանը համոզվել են, որ ԱՄՆ-ը նպատակ ունի խախտել տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը : Սպառնալի քայլեր, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում ՝ Իրանի և Ռուսաստանի սահմանների մոտ: Դմիտրի Ռոգոզինի ելույ թը կարելի է գնահատել այս տեսանկյունից:
Ավելի վաղ, 2017 թվականի փետրվարին Թեհրան կատարած այցի ժամանակ, ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովն ասել էր. «ԻԻՀ-ի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները զարգացնելու Ռուսաստանի պնդումը միջազգային հանրությանը փոխանցում է այն պատգամը, որ Մոսվան Թեհրանին համարում է իր ռազմավարական գործընկերը»:
Այսօր կարելի է ասել, որ Իրանը և Ռուսաստանը միանշանական դիրքորոշում ունեն տարածաշրջանում առկա սպառնալիքների հանդեպ և ճանաչելով տարածաշրջանում ԱՄՆ-ի նպատակների բնույթը, ռազմավարական համագործակցություն են սկսել: Երկու երկրի պետայրերը կարևորում են դա ՝ ահաբեկչության դեմ միջազգային պայքարի և տարածաշրջանի ճգնաժամերի կարգավորման նման տարածաշրջանային ու միջազգային հարցերում ազդեցիկ երկկողմ համագործակցությանը ձգտելով: Ի հարկե դա չի նշանակում, որ Իրանը և Ռուսաստանը համակրծիք են ոչ բոլոր հարցերում :