«Իրանին մեկուսացնելու Թրամփի երազանքը»
«Իրանին մեկուսացնելու Թրամփի երազանքը» խորագրով հոդվածում Bloomberg կայքը գրել է.«Դոնալդ Թրամփը ձգտում է վերացնել ՀԳՀԾ-ն և դադարեցնել Իրանում ներդրումները»:
Վերլուծաբանների մեծ մասն այն կարծիքի են, որ 2015թ. հուլիսին կայացած միջուկային համաձայնությունը Թրամփի նախագահությունից վեց ամիս անց, խնդրի առջև կանգնեց:
Այս բոլորն այն դեպքում, երբ Ռուսաստանն ու Չինաստանը Եվրամիության հետ միասին մերժել են ՀԳՀԾ-ն վերստին քննարկելու հարցը: Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցած Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինին օգոստոսի 5-ին ունեցած ելույթում պաշտպանել է ՀԳՀԾ-ն: Թրամփը սակայն իրողությունները խեղաթյուրելով, փորձում է շրջանցելով այդ համաձայնությունը, վերադարռնալ դեպի անցյալ և այդպիսով վերջ դնել «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր» համաձայնությանը:
«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունն այդ մասին գրել է.«ԱՄՆ-ը մտադիր է ավելի շատ դիտարկումներ անցկացնել Իրանի կասկածելի թվացող ռազմական օբյեկտներում, սակայն ԻԻՀ դեմ ճնշում գործադրելու համար միջազգային կոալիցիա ձևավորելու հարցում խնդրի առջև կկանգնի»:
Միջուկային սպառազինության նկատմամբ Իրանի դիրքորոշումը միշտ թափանցիկ է եղել և ՀԳՀԾ-ն հաստատող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի վավերացումից հետո, Իրանի արտգործնախարարությունը մի հաղորդագրություն տարածելով հայտարարեց, որ Թեհրանը որպես միջազգային անվտանգության համար անհրաժեշտություն և NPT-ի դաշինքի համաձայն ստանձնած պարտավորություն, կարևորում է միջուկային զենքերի կատարյալ ոչնչացումը և ցանկանում է, որպեսզի հատկապես Միջին Արևելքում միջուկային զենքից զերծ տարածաշրջան ստեղծվի:
Ակնհայտ է, որ Իրանի հրթիռային ծրագիրը պաշտպանական բնույթ է կրում և Իրանը երբեք չի բանակցելու իր պաշտպանական կարողությունների հարցով: Հետևաբար ՀԳՀԾ-ն խախտելու Թրամփի կեցվածքը ինչպես Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն է ասել, նման է նրան, որ նավը հարվածի ժայռին:
Bloomberg վերլուծական կայքի տեսանկյունից, ՀԳՀԾ-ի իրագործման հարցով Թրամփի խափանարարությունները նպաստավոր մթնոլորտ են ստեղծել Իրանում ԱՄՆ-ի մրցակիցների համար և ԱՄՆ-ի նավթընկերությունները այս համաձայնության գլխավոր պարտվողներն են: