Թեհրանը հյուրընկալելու է Սիրիայի հարցով  խորհրդակցությունների նոր փուլը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i69264-Թեհրանը_հյուրընկալելու_է_Սիրիայի_հարցով_խորհրդակցությունների_նոր_փուլը
Աստանայի բանակցությունների շրջանակում Սիրիայի հարցով Թեհրանում Օգոստոսի 8-ին և  9-ին տեղի կունենա Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ռազմական հարցերով  փորձագետների հանդիպումը: Այս մասին հայտնել է Սպուտնիկ լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2017 15:22 Asia/Tehran
  • Թեհրանը հյուրընկալելու է Սիրիայի հարցով  խորհրդակցությունների նոր փուլը

Աստանայի բանակցությունների շրջանակում Սիրիայի հարցով Թեհրանում Օգոստոսի 8-ին և  9-ին տեղի կունենա Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ռազմական հարցերով  փորձագետների հանդիպումը: Այս մասին հայտնել է Սպուտնիկ լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:

Վաղը կայանալիք նիստում Սիրիայի «ապաէսկալացման կամ ոչ բախումային գոտիներում» հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ բանակցությունները կշարունակվեն:

Առ այսօր բանակցությունների հինգ փուլերը տեղի են ունեցել վերոնշյալ երեք երկրի պատվիրակությունների և ՄԱԿ-ի, Սիրիայի կառավարության ու ընդդիմության ,ինչու չէ նաև դիտորդ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Աստանայի բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել հուլիսի 4-ին և 5-ին, որի ընթացքում քննարկվել են Սիրիայում չորս ապահով գոտիների ստեղծման հետ կապված հարցերը: Աստանայի բանակցությունների չորրորդ փուլում համաձայնություն  կայացավ ապաէսկալացման չորս գոտիներ ստեղծելու շուրջ,որոնք են՝ Սիրիայի Իդլիբ նահանգը, Հոմսի հյուսիսային հատվածը, արևելյան Ղութան  և  Սիրիայի հարավում գտնվող Դարաա և  Կունեյտրա տարածքները:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի  հետևողական  ջանքերի ներքո այս նիստի ձեռքբերումները հուսալի քայլ է գնահատել:

Իրանը ցանկանում է,որ  համատեղ ջանքերով վերջ գտնի Սիրիայում ընթացող պատերազմը, այդ երկրում մարդիկ վերադառնան նորմալ կյանքի և ժողովուրդն  ունենա ապահով սահմաններ և միատարր երկիր :

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը օգոստոսի 5-ին իր երդմնակալության արարողությունից հետո ունեցած ելույթում ասել է.«Սիրիայի ու Եմենի նման տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորումը հնարավոր է միայն պատերազմին ու բռնությանը  վերջ տրվելու, ժողովրդին օգնելու, ծայրահեղականության դեմ պայքարելու , այդ երկրների ժողովրդի ձայնի ու կարծիքի հետ հաշվի նստելու և սիրիական-սիրիական ու եմենական-եմենական ձևաչափերով բանակցություններ  անցկացնելու  դեպքում»:

Սիրիայում ընթացող իրադարձությունների գործընթացը ,մասնավորապես ահաբեկիչներին երկրից հեռացնելու ակնառու հաջողությունները վկայում են այն իրողության մասին,որ Սիրիայի համակարգի փլուզման ու մասնատման սցենարը դատապարտված է ձախողման և Սիրիան Դիմադրության առանցքից բաժանելու ամերիկա-իսրայելական նախագիծը ,որ 2006 թվականից ներառված էր օրակարգում հայտնվել է փակուղում: Այժմ երկու հարց կարևորություն ունի Սիրիայի համար: Առաջին՝ համապարփակ հրադադարի պահպանումն է և ապաէսկալացման գոտիների ավելացումը: Երկրորդը սիրիական-սիրիական ձևաչափով բանակցությունների հետապնդումը:

Աստանայի նիստերում ձեռք բերված պայմանավորվածություններն այժմ լավ առիթ են խաղաղության հասնելու և ահաբեկիչներին դիմակայելու համար: Ուստի որ կողմից որ նայում ենք այս բանակցություններին Սիրիայի ճգնաժամի քաղաքական ճանապարհով լուծման նշաններ ենք տեսնում: Սիրիայում հրադադարի հաստատումը Մոսկովյան եռակողմ համաձայնության առաջին արդյունքն էր և այժմ այս համաձայնությունների կարևորագույն ձեռքբերումը Սիրիայի ապաէսկալացման գոտիներում առաջընթացն է: Այնուամենայնիվ պետք է սպասել այս կապակցությամբ Թեհրանյան նիստում կատարվող  հաջորդ քայլերին:

.