Թեհրանը հյուրընկալելու է Սիրիայի հարցով խորհրդակցությունների նոր փուլը
Աստանայի բանակցությունների շրջանակում Սիրիայի հարցով Թեհրանում Օգոստոսի 8-ին և 9-ին տեղի կունենա Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ռազմական հարցերով փորձագետների հանդիպումը: Այս մասին հայտնել է Սպուտնիկ լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
Վաղը կայանալիք նիստում Սիրիայի «ապաէսկալացման կամ ոչ բախումային գոտիներում» հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ բանակցությունները կշարունակվեն:
Առ այսօր բանակցությունների հինգ փուլերը տեղի են ունեցել վերոնշյալ երեք երկրի պատվիրակությունների և ՄԱԿ-ի, Սիրիայի կառավարության ու ընդդիմության ,ինչու չէ նաև դիտորդ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Աստանայի բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել հուլիսի 4-ին և 5-ին, որի ընթացքում քննարկվել են Սիրիայում չորս ապահով գոտիների ստեղծման հետ կապված հարցերը: Աստանայի բանակցությունների չորրորդ փուլում համաձայնություն կայացավ ապաէսկալացման չորս գոտիներ ստեղծելու շուրջ,որոնք են՝ Սիրիայի Իդլիբ նահանգը, Հոմսի հյուսիսային հատվածը, արևելյան Ղութան և Սիրիայի հարավում գտնվող Դարաա և Կունեյտրա տարածքները:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետևողական ջանքերի ներքո այս նիստի ձեռքբերումները հուսալի քայլ է գնահատել:
Իրանը ցանկանում է,որ համատեղ ջանքերով վերջ գտնի Սիրիայում ընթացող պատերազմը, այդ երկրում մարդիկ վերադառնան նորմալ կյանքի և ժողովուրդն ունենա ապահով սահմաններ և միատարր երկիր :
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը օգոստոսի 5-ին իր երդմնակալության արարողությունից հետո ունեցած ելույթում ասել է.«Սիրիայի ու Եմենի նման տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորումը հնարավոր է միայն պատերազմին ու բռնությանը վերջ տրվելու, ժողովրդին օգնելու, ծայրահեղականության դեմ պայքարելու , այդ երկրների ժողովրդի ձայնի ու կարծիքի հետ հաշվի նստելու և սիրիական-սիրիական ու եմենական-եմենական ձևաչափերով բանակցություններ անցկացնելու դեպքում»:
Սիրիայում ընթացող իրադարձությունների գործընթացը ,մասնավորապես ահաբեկիչներին երկրից հեռացնելու ակնառու հաջողությունները վկայում են այն իրողության մասին,որ Սիրիայի համակարգի փլուզման ու մասնատման սցենարը դատապարտված է ձախողման և Սիրիան Դիմադրության առանցքից բաժանելու ամերիկա-իսրայելական նախագիծը ,որ 2006 թվականից ներառված էր օրակարգում հայտնվել է փակուղում: Այժմ երկու հարց կարևորություն ունի Սիրիայի համար: Առաջին՝ համապարփակ հրադադարի պահպանումն է և ապաէսկալացման գոտիների ավելացումը: Երկրորդը սիրիական-սիրիական ձևաչափով բանակցությունների հետապնդումը:
Աստանայի նիստերում ձեռք բերված պայմանավորվածություններն այժմ լավ առիթ են խաղաղության հասնելու և ահաբեկիչներին դիմակայելու համար: Ուստի որ կողմից որ նայում ենք այս բանակցություններին Սիրիայի ճգնաժամի քաղաքական ճանապարհով լուծման նշաններ ենք տեսնում: Սիրիայում հրադադարի հաստատումը Մոսկովյան եռակողմ համաձայնության առաջին արդյունքն էր և այժմ այս համաձայնությունների կարևորագույն ձեռքբերումը Սիրիայի ապաէսկալացման գոտիներում առաջընթացն է: Այնուամենայնիվ պետք է սպասել այս կապակցությամբ Թեհրանյան նիստում կատարվող հաջորդ քայլերին:
.