Իրանի հանդեպ ԵՄ-ի երկակի դիրքորոշումն արժանացել է քննադատության
Իրանի արբանյակ փոխադրող «Սիմորղ» հրթիռը 2017 թվականի հուլիսի 27-իմ հաջողությամբ տիեզերք արձակվեց Թեհրանում գտնվող Էմամ Խոմեյնիի տիեզերային բազայից: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն արձագանքեցին Իրանի այդ գիտական հաջողությանը:
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խառազին օգոստոսի 7-ին եկրի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության թղթակցին տված հարցազրույցում անդրադառնալով Թեհրանում ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպմանն, ասաց.«Երբ Մոգերինիին ասացինք, թե որն է իմաստը, որ եվրոպական երեք երկրները հետևում են ԱՄՆ-ին և Սիմորղ արբանյակակիր հրթիռի արձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի խախտում են համարում, նա ոչ մի պատասխան չուներ»:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ավելի վաղ Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Իրանի հրթիռային փորձարկումներին ու գիտական արբանյակ փոխադրող «Սիմորղ» հրթիռի արձակմանը և այն իրականությանը, որ դրանք չեն հակասում ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին, քննադատեց ԱՄՆ-ի հետ համատեղ եվրոպական երեք երկրների հաղորդագրության հրապարակումը և դա սխալ ուղղությամբ վերցված քայլ բնութագրեց:
Իրան-ԵՄ հարաբերություններն այս պահին քննադատական երկխոսության փուլից անցել են տնտեսական, տարածաշրջանային ու միջազգային գործակցության փուլի, բայց երբ ԵՄ-ի կողմից քաղաքական նպատակներ հետապնդող նման դիրքորոշումներ են որդեգրվում, այդ ընկալումը անորոշության է մատնվում:
Շրջափակումների 10-ամյա շրջանում Իրան-ԵՄ հարաբերությունները չնայած դրական անցյալին, լրջորեն տուժեցին: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու տիկ. Մոգերինին հաստատել է այն իրողությունը, որ ԵՄ-ին իր ազգային շահերում չպիտի ԱՄՆ-ի և Սպիտակ տան միակողմանի քաղաքականության հետևորդը լինի և մի հաղորդագրությամբ 5+1 խմբի բոլոր անդամներին կոչ է արել լիարժեքորեն գործադրել ՀԳՀԾ-ն: Անկասկած ԵՄ դիրքորոշումների թափանցիկությունն ու պատասխանատվության զգացմունքը ՀԳՀԾ-ն հովանավորելու հարցում մեծ նշանակություն ունեն: Սակայն այն թե ԵՄ-ն Իրանում ավիա-տիեզերային բնագավառում գիտական մի քայլի կապակցությամբ մտահոգության տպավորություն ստեղծող դիրքորոշում ընդունելով և այդ կապակցությամբ ԱՄՆ-ի հետ քայլ պահելով ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ի ճնշումների ու գործադրած բռնի ուժի դիմաց պաշտպանել իր շահերը, հարցականի տակ է գտնվում:
«Ֆարին Փալիսի» պարբերականն Իրանի ու ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դիրքորոշումը քննադատող հոդվածում գրել է. «Չնայած միջուկային համաձայնության որոշ ընդդիմադիրների համոզմանը, տիեզերք հրթիռ արձակելը ՀԳՀԾ-ի ոտնահարում չի համարվում: Համաձայնության գործադրման մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևում դիվանագիտական մի առաջարկի սահմաններում Իրանից պահանջվել է հրաժարվել միջուկային զենք կրելու ընդունակությամբ բալիստիկ հրթիռների ընդլայնման ուղղությամբ աշխատանքներից»:
«Սակայն Թրամփի թիմակիցներն անկած նրանից, թե տիեզերք հրթիռ արձակելն օրինապես թույլատրելի թե անթույլատրելի է համարվում, շարունակում են պնդել, որ Իրանի կողմից ավիա-տիեզերային բնագավառում գիտական փորձարկումը սպառնալիք և միևնույն ժամանակ պատրվակ է համարվում չեղարկելու համար ՀԳՀԾ-ն, ինը Թրամփի համոզմամբ բոլոր ժամանակաշրջանների ամենավատ համաձայնությունն է»,-գրում է «Ֆարին Փալիսին»:
Այս համընթացությունն անկասկած որևէ օգուտ չի բերելու ԵՄ-ին: