12-րդ կառավարության կազմի անվանացանկը ՝ խորհրդարանի սեղանին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i69404-12_րդ_կառավարության_կազմի_անվանացանկը_խորհրդարանի_սեղանին
Սահմանադրության 133-րդ հոդվածի շրջանակում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին մի նամակով իսլամական խորհրդարանին է ներկայացրել 12-րդ կառավարության առաջարկած նախարարներին: Այդպիսով կառավարության ձևավորման առաջին քայլն է արվել: Այժմ պետք է սպասել ժողովրդի պատգամավորների կարծիքին և նախագահի ներկայացրած նախարարներին , խորհրդարանի պատգամավորների թեր կամ դեմ ձայներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2017 14:13 Asia/Tehran
  • 12-րդ կառավարության կազմի անվանացանկը ՝ խորհրդարանի սեղանին

Սահմանադրության 133-րդ հոդվածի շրջանակում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին մի նամակով իսլամական խորհրդարանին է ներկայացրել 12-րդ կառավարության առաջարկած նախարարներին: Այդպիսով կառավարության ձևավորման առաջին քայլն է արվել: Այժմ պետք է սպասել ժողովրդի պատգամավորների կարծիքին և նախագահի ներկայացրած նախարարներին , խորհրդարանի պատգամավորների թեր կամ դեմ ձայներին:

Նախագահի ներկայացրած ցանկում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը զբաղեցնում է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է Ամիր Հաթամին: Նավթի , ներքին գործերի և հաղորդակցության նախարարությունը ղեկավարելու են համապատասխանաբար  Բիժան Զանգանեն, Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին  և Սեյյեդ Մահմուդ Ալավին: 

12-րդ կառավարության կազմում առաջարկվել են նախարարության երկու շրջաններ պաշտոնավարած փորձառու երեք նախարարներ: Իսկ յոթ նախարարներ ՝ իսլամական խորհրդարանի վստահության ձայնը ստանալուց հետո, առաջին անգամ ստանալու են նախարարի պաշտոն: Ներկայումս Իրանում կան 18 նախարարություններ: Իրանի գիտության, հետազոտությունների ու տեխնոլոգիաների նախարարը ներկայացվելու է առաջիկայում: Ցանկը խոսում է այն մասին, որ իր երկրորդ կառավարությունում, Հասան Ռոհանին փորձում է նախարարությունների ղեկավարի պաշտոնում նշանակել նրանց, ովքեր ստեղծելու են առավել գործունյա կառավարություն: Քանի որ Իրանի այսօրվա պահանջը վեր է տնտեսական կարգախոսներից: Այդ իսկ պատճառով, նախարարների համար նկատի են առնվել կարողության , նպատակասլացության , գիտական արժանավորության և աշխատանքային փորձերի նման ցուցիչներ: 

Հասան Ռոհանիի նախագահության հրամանագրի հանձնման օրն ունեցած ելույթում, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին կառավարությանը խորհուրդ է տվել խիստ , ջիհադական ու հաշվարկված աշխատանք կատարել ՝ տնտեսական, մշակութային ու պաշտպանական ոլորտներում , նաև հեղափոխական ու իսլամական ինքնության պահպանման նպատակով նենգամիտների պատրվակների ու դավերի դեմ պայքարելու համար: Այդ կապակցությամբ Նորին Վսեմություն առաջնորդը կարևորում է Դիմադրողական տնտեսության նպատակների սկզբունքով տնտեսական ենաթակառուցվածքների ամրապնդումը: Հարցին նաև մեծ զգոնությամբ հետևում են ուսումնասիրական հաստատությունները:

Այսօր արդեն անցել է փորձի ժամանակը: Կասկածից վեր է, որ տնտեսական մարտահրավերների հաղթահարումը պահանջում է գործունյա քայլեր և աշխատատեղեր ստեղծելու և ազգային արտադրման աջակցման բաժիններում լուրջ և հստակ ծրագրերի իրականացում: 12-րդ կառավարության կազմի ընդհանուր գնահատումը ցույց է տալիս, որ նույն նպատակով է կատարվել կառավարությունում տնտեսական  և արդյունաբերական ոլորտի նախարարների առաջարկումը: Ֆինանսների նախարարի պաշտոնում Մասուդ Քարբասյանի, իսկ արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարի պաշտոնում Մոհամմեդ Շարիաթմադարիի նշանակումը, վկայում է տնտեսության ոլորտում առանցքային երկու նախարարությունների նկատմամբ նախագահի ցուցաբերած ուշադրության մասին: Այնուամենայնիվ, այդ կապակցությամբ վերջնական գնահատականները տրվելու են այն ժամանակ, երբ խորհրդարանի դռնբաց նիստում, թեր և դեմ պատգամավորները գնահատելու են Դիմադրողական տնտեսության ոլորտում տվյալ ցուցիչների հետ կապված նախարարներից յուրաքանչյուրի ծրագիրը: