Իրանի դեմ Տաջիկստանի անհիմն մեղադրանքները
Տաջիկստանի հեռուստատեսությամբ եթեր է տրվել վավերարական հաղորդում, որում անհիմն մեղադրանքներ են հնչեցվել Իրանի դեմ, ինչի հետևանքով էլ Տաջիկստանում Իրանի դեսպանը հանդես է եկել խնդրին առնչվող մի հաղորդագրությամբ:
Տաջիկստանում եթեր է տրվել մի ֆիլմ,որում ընդգծում է այս երկրի անկախության առաջին տարիների ճգնաժամի մեջ Իրանի դերակատարության անհիմն հայտարարությունը: Այդ ֆիլմում ձերբակալվածների խոստովանություններից բացի մեջբերվում են այն անձանց հայտարարություները, ովքեր այժմ կենդանի չեն: Դա վկայում է հայտարարությունների և այդ երկրի հեռուստատեսության կողմից նախապես մշակված սցենարի անճշտության մասին: Իրականությունն այն է, որ այսօրվա քաղաքական աշխարհում ժողովուրդները և հանրային կարծիքը՝ երկրների արտաքին քաղաքականության ու միջազգային դերակատարների վարվելակերպի հարցում ամենաանաչառ դատավորներն են հատկապես այն ժամանակ պատմական անհերքելի փաստեր ու վկայությունները և այդ կառավարությունների պատմական անցյալը հայտնի են բոլորին:
Երկուշաբթի օրը Տաջիկստանում Իրանի դեսպանատունը հանդես է եկել մի հաղորդագրությամբ, որտեղ անդրադարձ է արվել այդ երկրի ժողորդի, այդ թվում հին ու նոր սերնդի պատմական հիշողությանը, ովքեր երբեք չեն մոռանում Իրանի դերակատարությունը ԽՍՀՄ կազմից նորանկախ Տաջիկստանի հանրապետության քաղաքական ու հասարակական ամենաաբարդ ճգնաժամերից մեկի կարգավորման մեջ: Իրականում այդ երկրի ժամանակի կառավարության ու ընդդիմադիր խմբերի, այդ թվում՝ բազմաթիվ կուսակցությունների միջև խաղաղության հաստատաման մեջ Իրանի դերակատարությունը գրանցվել է Տաջիկստանի պատմության մեջ և պատվիրված հաղորդումների պատրաստմամբ հնարավոր չէ աղավաղել այս հանրապտության պատմական իրականությունը: Իրանը և՛ քաղաքացիական պատերազմների և՛ վերակառուցման ու շինարարության ժամանակաշրջանում ու նաև խաղաղության համաձայնության կետերի գործադրման հարցում եղել ու մնալու է այս երկրի կառավարության ու ժողովրդի կողքին: Եվ սա հենց այն է, ինչը չեն կարողանում ընդունել Իրանի ու Տաջիկստանի կառավարության ու ժողովրդի տարածաշրջանային ու վերտարածաշրջանային թշնամիները: Ուստի նրանք տարբեր պատրվակներով ձգտում են սառեցնել երկու երկրների հարաբերությունները: Տաջիկստանում ոչ պակաս ազդեցություն ունեցող շրջանակները խաղաղության պայմանագրի ստորագրումից ի վեր ոչ միայն փորձում են ոչնչացնել քաղակական գործիչներին ու կառավարությանը քննադատող ճակատին, այլև քանդել տաջիկների ու իրանցիների միջև եղած ազգային, պատմական ու մշակութային ամուր կապերը: Անձինք, որոնք ԽՍՀՄ-ի ժամակաշրջանի անվտանգության կառույցներում հստակ նպատակներով մեկնարկել են իրենց ընդդիմադիր ճակատների և դեմ տարբեր սցենարներ մշակելու ընթացքը և ցանկալի արդյունքի են հասել՝ այժմ նույն մոտեցմամբ Թեհրանի ու Դուշանբեի հարաբերությունների սառեցման նպատակով փորձում են գլխիվայր ներկայացնել Տաջիկստանի պատմական զարգացումների ընթացքում Իրանի դերակատարությունը:
Այսպիսի պարզ անցյալով ու Տաջիկստանի լուսամիտ հասարակության առակայությամբ կարիք չկա կրկին հիշեցնել, թե Իրանը ինչ դերակատարություն է ունեցել Տաջիստանի ենթակառույցների զարգացման ծրագրի ու հարյուրավոր այլ ծրագրեր իրականացման մեջ:
Անհրաժեշտ է, որպեսզի Տաջիկստանի ժողովուրդն ու կառավարությունը ճանաչեն Իրան-Տաջիկստան հարաբերությունները թիրախ դարձրած սադրանքները: Ճանաչեն և քայլեր վերցնեն Տաջիկստանի կայունության ու զարգացման ամրապնդման, անկախության պահպանման և կայուն անվտանգության համար: