Իրանը հակադարձել է Կոնգրեսին .ԱՄՆ-ն՝ տարածաշրջանի ապակայունացման պատճառը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i69530-Իրանը_հակադարձել_է_Կոնգրեսին_.ԱՄՆ_ն_տարածաշրջանի_ապակայունացման_պատճառը
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում  վերջնականացվել է տարածաշրջանում  ԱՄՆ  արկածախնդրական ու ահաբեկչական քայլերին դիմակայելու մասին համապարփակ նախագիծը: Այն բաղկացած է 9 մասերից և 27 հոդվածներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2017 09:27 Asia/Tehran
  • Իրանը հակադարձել է Կոնգրեսին .ԱՄՆ-ն՝ տարածաշրջանի ապակայունացման պատճառը

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում  վերջնականացվել է տարածաշրջանում  ԱՄՆ  արկածախնդրական ու ահաբեկչական քայլերին դիմակայելու մասին համապարփակ նախագիծը: Այն բաղկացած է 9 մասերից և 27 հոդվածներից:

 

Տարածաշրջանում ԱՄՆ արկածախնդրական ու ահաբեկչական քայլերին դիմակայելու մասին նախագիծը,որ կիրակի օրն է ընդունվել խորհրդարանում, վերջնական վավերացման համար օգոստոսի 13-ին կայանալիք դռնբաց նիստին կներկայացվի պատգամավորներին: Նախագծում ներառված են ընդհանրությունները,մեկնությունները, ռազմավարության ճշտորոշումը, ԱՄՆ-ի կողմից ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցությունը,  մարդու իրավունքների ոտնահարման, պատիժների ու պատասխան քայլերի, ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումների դիմակայման, Իրանի քաղաքացիներին ցուցաբերվող աջակցության և համադրումների վերաբերյալ կետեր: Այս նախագիծը Իրանի իսլամական խորհրդարանի պատասխան քայլն է ԱՄՆ  Կոնգրեսի կատարած քայլին: ԱՄՆ Կոնգրեսը Իրանի կողմից ՀԳՀԾ-ի  խախտման պատրվակով վավերացրել է այսպես կոչված «Իրանի ապակայունացնող քայլերին դիմակայելու մասին օրենք-2017»  նախագիծը՝ Իրանի նկատմամբ նոր սահմանափակումներ կիրառելով:  

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը փորձում է Իրանի բազմակողմանի միջուկային գործարքը թուլացնել և Իրանին որպես սպառնալիք ներկայացնել արևմտյան Ասիայի տարածաշրջանի համար: Թրամփի կառավարությունը ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս տարածաշրջանում Իրանի քայլերին դիմակայելու պատրվակով փորձում է թուլացնել Իրանի ռազմական կարողությունը և ապա Իրանին մեղադրելով ահաբեկչությանը աջակցելու և մարդու իրավունքները խախտելու մեջ, իրականացնել հակաիրանական շրջափակումների նախագիծը:

Նման պայմաններում Իրանի իսլամական խորհրդարանը համապարփակ նախագիծ է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսի նախագծի դեմ՝ նպատակ ունենալով ճշտորոշելու արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի ավերիչ դերակատարության բազմաթիվ դեպքերը, այդ թվում  ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցությունը, անմեղ մարդկանց կոտորածը և ԱՄՆ-ի ներսում ու դրսում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերը: Իրանի իսլամական խորհրդարանի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և ռազմական կարողությանը ցուցաբերվող հովանավորությունը համարվում է ոսկե կետ՝  Իրանին հրթիռային  շրջափակման ենթարկելու ԱՄՆ-ի նախաձեռնության դիմաց: ԱՄՆ-ն Իրանի հրթիռային կարողության ու հրթիռային փորձարկումները  ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի խախտում է համարում: Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին  երկուշաբթի օրը շաբաթական մամլո ասուլիսի ժամանակ Իրանի հրթիռային կարողության վերաբերյալ ԱՄՆ-ի անհիմն հայտարարությունների մասին ասել է.«Այս հայտարարությունները անհիմն ու անտեղի են,քանզի որ Իրանի հրթիռային կարողությունը ներքին հարց է և պաշտպանական բնույթ է կրում ու չի հակասում Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին»:

ԱՄՆ կողմից Միջին Արևելքում ահաբեկչական ու ծայրահեղական խմբավորումներին,այդ թվում ԻԼԻՊ-ին և «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորմանը ցուցաբերվող ֆինանսական, սպառազինական ու տեղեկատվական ծառայությունների գնահատումը ներառված է Իրանի իսլամական խորհրդարանի նկատի առած տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրական ու ահաբեկչական քայլերին դիմակայելու մասին նախագծում: ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարում մեծ վնասներ է հասցրել տարածաշրջանի ու Իրանի ժողովուրդներին: