Սիրիական ընդդիմությունը բացահայտումներ է կատարել Թուրքիայից ստացած օժանդակությունների մասին
Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժեր ազգային կոալիցիա կոչվող ընդդիմադիր խմբի նախագահ Աբդոլռահմ Մուսթաֆան բացարձակ կերպով տեղեկացրեց այդ խմբին Թուրքիայի օժանդակությունների մասին:
Աբդոլռահիմ Մուսթաֆան այդ արտահայտությունները կատարել է նրանից հետո, երբ Քուվեյթի պաշտոնական լրատվական գործակալությունը հղում կատարելով նրան հաղորդեց, որ որոշ ԶԼՄ-ներ շշուկներ են տարածում այն մասին, թե Թուրքիան չի հովանավորում Սիրիայի ազգային կոալիցիային, որպեսզի նման ստահոդ լուրերով խափանի այս կոալիցիայի արձանագրած հաջողությունները:
Այն կապակցությամբ, թե Սիրիայի ընդդիմադիր խմբերն այդ թվում քաղաքական գործիչները և ահաբեկչական ու թաքֆիրական խմբերն ինչ հաջողություններն են արձանագրել Սիրիայի ժողովրդի ու կառավարության դիմաց, կարող է դատել Սիրիայի ժողովուրդը: Դրանք այն խմբերն են, որոնք մերժելով տարաձայնությունների կարգավորման համար քաղաքական լուծումներն ընդգծեցին իրենց երկրում քաղաքացիական պատերազմի վրա և Սիրիան ավերակի վերածեցին: Դրանք այն քաղաքական գործիչներն ու խմբերն են, որոնք չհանդուրժելով Սիրիայում ապրելը, գաղթեցին և Թուրքիայում ու եվրոպական երկրներում բնակությունը գերադասեցին իրենց հայրենիքում մնալուն և տարաձայնության, թշնամության, անապահովության ու ահաբեկչության մեղմացմանը:
Այս միջոցին որոշ երկրներ էլ իրենց ազգային շահերը կրկին մեկնաբանելով ու նաև իրենց արտաքին հզորության և փլուզված կայսրության վերականգնման երազանքով ավելի թեժացրեցին Սիրիայում պատերազմի կրակը և այդպիսով ոչ միայն սպեղանի չգտան քաղաքական ու ներքին բազմաթիվ ճգնաժամերի համար, այլև կիսահայացք ունենալով Միջին Արևելքի տարածաշրջանում ներթափանցմանն ու ուժի պայքարին փորձեցին դերակատար լինել տարածաշրջանային ու միջազգային հավասարություններում: Արևմտյան ու արաբական երկրները և Թուրքիան այս դիրքավորումներում կանգնեցին սիրիական ընդդիմության և ընդդիմադիր խմբերի թիկունքին և իրենց քաղաքական ու ֆինանսական հովանավորություններն ուղղեցին Սիրիայի կառավարության ընդդիմադիր տարբեր խմբերի կողմը: Մի կողմ թողած Սիրիայի կառավարության ընդդիության պաշտպան երկրների արարքների ճիշտ, թե սխալ լինելը, չպիտի մոռանալ այն կետը, որ այս դերակատարները կապված Սիրիայի զարգացումներից ընտրական հովանավորություն են ցուցաբերել ընդդիմադիր տարբեր խմբերի հանդեպ: Այնպես որ մի ժամանակահատվածում երբ նկատեցին, թե պատերազմի դաշտում թաքֆիրական-ահաբեկչական խմբերի հաջողությունները, սկսեցին ֆինանսական ու ռազմական հովանավորություն ցուցաբերել նրանց, իսկ երբ այդ միջազգային հանրությունը ատելություն հայտնեց խմբերի այդ թվում ԻԼԻՊ-ի հանդեպ, իրենց բացահայտ հովանավորություններն ուղղեցին Սիրիայի կառավարության ընդդիմադիր քաղաքական խմբերի կողմը:
Հետևաբար Թուրքիայի հովանավորությունները շարունակվելու մասին սիրիական ընդդիմադիր խմբի նախագահ Աբդոլռահմ Մուսթաֆայի խոստովանությունը նորություն չէ, սակայն այն ինչը դիտորդների տեսակետից ուշադրության արժանի է համարվում Թուրքիայի տարածաշրջանային արտաքին քաղաքականության խաղում Սիրիայի ընդդիմության միջոց ծառայեցվելն է: Հատկապես որ այսօր Թուրքիայի հասարակության համար առավել քան երբևե բացահայտվել է, որ Անկարան հովանավորել է ԻԼԻՊ-ն ու ահաբեկչական այլ խմբերին և այսօր երբ այդ խումբը պատերազմի դաշտում պարտություն է կրել, Թուրքիան հատկապես Սիրիայի հետ կապված իր տարածաշրջանային նպատակների իրագործման համար աչք է հառել Դամասկոսի իշխանության ընդդիմադիրներին: Հետևաբար անհավանական չէ, որ Սիրիայի ազգային կոալիցիա կոչվող ընդդիմադիր խմբի խոստովանությունը կատարված լինի Թուրքիայի կանաչ ազդանշանով, որպեսզի այդպիսով քողարկի Սիրիայի զարգացումների կապակցությամբ Անկարայի նախկին դիրքորոշումները: