Օգոստոս 12, 2017 11:56 Asia/Tehran
  • Գերմանիան և ՌԴ-ը նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև պատերազմի կապակցությամբ

Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև հարաբերությունների սրումը մտահոգել է միջազգային հանրությանը: Այդ շրջանակում եվրոպական և եվրասիական երկու կարևոր երկրներ՝ Գերմանիան և Ռուսաստանը նախազգուշացրել են այդ կապակցությամբ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքերով՝ Վաշինգտոն-Փխենյան լարված հարաբերությունների կարգավորման համար ռազմական լուծում չկա , իսկ երկու երկրի ղեկավարների միջև լեզվակռիվը սխալ է: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ հաշվի առնելով կողմերի պետայրերի հնչեցրած ուղղակի սպառնալիքները, պատերազմ սկսվելու հավանականությունը մեծ է: Ռուսաստանի ռազմական հետազոտությունների կենտրոնի վարիչ Դմիտրի Կուրնիևն ասել է.«Հյուսիսային Կորեան պատրաստ է ապացուցել ցանկացած հարձակման դեմ իր դիմադրությունը: Չնայած Գերմանիան և Ռուսաստանը տարաձայնություններ ունեն Ուկրաինայի հարցում, սակայն թվում է, որ եվրոպական ու եվրասիական երկու մեծ երկրները համակարծիք են ստրատեգիական տարածաշրջանում պատերազմ բռնկվելու հետևանքների հարցում»: Կորեական հարցերի փորձագետ Կոնստանտին Ասմալովի կարծիքով՝ նույնիսկ սառը պատերազմի տարիներին կորեական թերակղզում նման վտանգավոր իրավիճակ չէր տիրում: Դա կարող է լինել երրորդ աշխարհամարտի սկիզբը: Թեև Գերմանիան և Ռուսաստանը ելնելով սեփական շահերից փորձում են կանխել ամերիկա-կորեական ճգնաժամը, սակայն ի վերջո արդյունքը  նույնն է լինելու: Գերմանիան որպես Եվրամիության ամենահզոր երկիր, ունի տնտեսական առանցքային դեր, առևտրական ծավալուն կապեր ունի ասիական երկրների ՝ մասնավորապես Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի և Ասիայի վագրեր կոչվող պետությունների հետ: Իսկ տարածաշրջանի լարվածությունը խաթարելու է տնտեսության անվտանգությունը: Դրանից տուժելու են Գերմանիան և Ռուսաստանը:

Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, այդ երկրի ավագ պաշտոնյաներ , Ասիայի արևելքում ԱՄՆ-ի ռազմական քայլերը ՝ Հարավային Կորեայում հակահրթիռային համակարգերի տեղակայումը և Ճապոնիայի ու Հարավային Կորեայի հետ ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները , համարվում են մեծ սպառնալիք Մոսկվայի և նրա դաշնակից ՝ Պեկինի համար: Այդ կապակցությամբ վերջիններս հակադարձ քայլեր են արել: Նրանք ընդդիմացել են ԱՄՆ-ի քաղաքականությանը, համատեղ զորավարժությունների անցկացման և ռազմական ու անվտանգության գործակցությունների ծավալման դեմ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ Գերմանիայի և Ռուսաստանի միանման դիրքորոշումը, նաև ԱԽ-ի կողմից ճգնաժամի  լուծումը գտնելու անհրաժեշտության ընդգծումն ապացուցում է, որ Թրամփի քաղաքականության դեմ արևելյան ու արևմտյան ուժերի միջև համաշխարհային կոալիցիա է ձևավարվում: Թրամփի դեմ համաշխարհային հակադրումը պայմանավորված է ԱՄՆ նախագահի կողմից Փարիզի բնակլիմայական փոփոխությունների համաձայնագրից հրաժարվելու, ազատ առևտրի դեմ տրամադրվելու և հակառուսական պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ նախագահի որոշումներով: Այդպիսով հասունանում է Թրամփի դեմ համաշխարհային կոալիցիա, որի կողմից էլ հնչել է Հյուսիսային Կորեայի դեմ Թրամփի պատերազմական կողմնորոշմանն ուղղված քննադատությունը:

 

 

Պիտակ