Դոնալդ Թրամփը միշտ ձգտել է խափանել Իրան-Վեցյակ միջուկային համաձայնությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i69648-Դոնալդ_Թրամփը_միշտ_ձգտել_է_խափանել_Իրան_Վեցյակ_միջուկային_համաձայնությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀԳՀԾ-ի մասին կատարած իր վերջին արտահայտությունների ընթացքում հայտարարել է.«Իրանը հավատարիմ չի մնացել ՀԳՀԾ-ին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2017 14:40 Asia/Tehran
  • Դոնալդ Թրամփը միշտ ձգտել է խափանել Իրան-Վեցյակ միջուկային համաձայնությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀԳՀԾ-ի մասին կատարած իր վերջին արտահայտությունների ընթացքում հայտարարել է.«Իրանը հավատարիմ չի մնացել ՀԳՀԾ-ին»:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը պատասխանելով Թրամփի՝ օգոստոսի 11-ի արտահայտություններին իր թուիթերյան էջում գրել է.«Դոնալդ Թրամփը մեկուսացումից խույս տալու համար փորձում է ՀԳՀԾ-ն լքելու հարցում Իրանին մեղավոր ներկայացնել»:

Զարիֆը հավաստել է.«ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայնության խախտմանը  միաժամանակ այս արտահայտությունները խոսում են Դոնալդ Թրամփի չարակամության մասին»:

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը կամ նույն ՀԳՀԾ-ն, համաձայնություն է, որը 2015թ. հուլիսին Իրանի հետ միջուկային հարցով բանակցող վեց երկրների ստորագրումից հետո վավերացվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից»:

Ուրբաթ օրը Ճապոնիայի «Սասակավա» հիմնադրամում՝ ՀԳՀԾ-ի ու միջազգային ու տարարծաշրջանային մասշտաբով նրա ազդեցության մասին ունեցած ելույթում Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Էրաղչին շեշտել է.«Միջազգային մակսրդակով ՀԳՀԾ-ն Հզոր դիրք է զբաղեցնում և հովանավորվում է ոչ միայն ԱԽ-ի թիվ 2231 բանաձևով այլև հովանավորվում է ԵՄ-ի ու միջազգային հանրության կողմից»:

Էրաղչին անընդունելի է համարել ԱՄՆ-ի կողմից ներկայացվող պատրվակները և Իրանի հրթիռային ծրագրի պատճառով Իրանի դեմ վավերացված սահմանափակումների նոր օրինագիծը՝ ասելով.«Իրանի հրթիռային ծրագիրը այդ երկրի ժողովրդի կարողությունների արդյունքն է և ունի պաշտպանական ու զսպողական բնույթ»:

Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ միջուկային պատրվակներով ձգտում է շրջանցել այս համաձայնությունը: Իրանի հետ միջուկային համաձայնության հարցում քննադատելով ԱՄՆ նախագահի մոտեցումները ԱՄՆ-ի Դալաս Նյուզ  օրաթերթը գրել.«Դոնալդ Թրամփը ուզում է հոկտեմբեր ամսին Իրանին հայտարարել որպես 2015-ին վավերացված ՀԳՀԾ-ի խախտող կողմ: Այս որոշումը ԱՄՆ-ին հնարավորություն է ընձեռում տնտեսական ծանր շրջափակումներ սահմանել Իրանի հետ համագործակցող և առևտրական կապերի մեջ գտնվող երկրների դեմ: Մի քայլ, որն անշուշտ գործնական չէ և 2015թ. Իրանի հետ բանակցող երկրներից ոչ մեկը չի ուղեկցելու Թրամփին»:

Իհարկե, ԱՄՆ-ն բազմիցս ապացուցել է, որ Միջազգային համաձայնությունների խախտման մեջ որևէ սահման չի ճանաչում, որի վերջին օրինակը Փարիզի բնակլիմայական համաձայնագրից դուրս գալն էր: Սակայն, ՀԳՀԾ-ի հետ կապված՝ ԱՄՆ-ին ուղղված մարտահրավերը համաշխարհային առևտրի շահերի գոտու հետ բախվելը և համաշխարհային առևտրի ընթացքը խոչընդոտելն է: ԱՄՆ-ն գուցե կարողանա տնտեսական ու առևտրական հարաբերությունների շրջանակներում, իր ներքին օրենքների համաձայն ամերիկյան ընկերություններին, տնտեսական  ու արժութային կառույցներին զրկել Իրանի հետ հարաբերություններից, սակայն այդ արգելքները այլ երկրներին այդ թվում Չինաստանին ու ԵՄ-ին պարտադրելը ընդունելի չէ: Այդ պատճառով էլ Թրամփը ելքեր է որոնում Իրանին ՀԳՀԾ-ի խախտող կողմ ներկայացնել, մինչդեռ ՀԳՀԾ-ի խախտման հարցում առաջին քայլը ԱՄՆ-ն է իրականացրել: