ԱՄՆ-ն ցեղային կոնֆլիկտների ստվերի ներքո
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i69684-ԱՄՆ_ն_ցեղային_կոնֆլիկտների_ստվերի_ներքո
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շարլոթզվիլ քաղաքում սպիտակամորթների գերազանցության կողմանկիցների ու նրանց ընդդիմադիրների միջև տեղի ունեցած ընդհարումները մի անգամ ևս արթնացրել են ցեղային ընդհարումների հրեշին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2017 08:04 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ցեղային կոնֆլիկտների ստվերի ներքո

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շարլոթզվիլ քաղաքում սպիտակամորթների գերազանցության կողմանկիցների ու նրանց ընդդիմադիրների միջև տեղի ունեցած ընդհարումները մի անգամ ևս արթնացրել են ցեղային ընդհարումների հրեշին:

Այն հրեշը, որ ԱՄՆ-ի պատմության ամենաարյունալի պատերազմների՝ 1861-1864թթ. ներքին պատերազմի և 1950-1960թթ. քաղաքացիական իրավունքների շարժման բախումների ընթացքում չկործանվեց, 21-րդ դարի 2-րդ տասնամյակում կրկին արթնացել է  քնից: Ցույցերը, որոնք նախատեսված էր անցկացվել ներքին պատերազմների ընթացքում անջատողական ուժերի հրամանատար Գեներալ Լիի արձանը վերցնելու դեմ բողոքի համար՝ այդ երկրում ցեղային կոնֆլիկտերի համար առիթ դարձան: Հանրահավաքի ընթացքում Սպիտակամորթների գերազանցության կողմնակիցները աջ ծայրահեղական գաղափարախոսության շրջանակներում կարգախաոներ են վանկարկել ոչ միայն սևամորթների այլև մյուս էթնիկ, կրոնական ու հասարակական փոքրամասնությունների դեմ:

Այդուհանդերձ, վերջին տասնամյակների ընթանցքում ԱՄՆ-ում հասարակական և մշակութային զարգացումները այնպիսի ընթացք են ունեցել, որ ռասիստները ի զորու չեն Կու-կլուս-կլանի  ժամանակաշրջանի նման իրենց հսկողության տակ առնել քաղաքի փողոցներն ու պողոտաները: Այսօր նման ցույցերը արժանանում են հավասարության կողմնակիցների ու հակառասիստական հոսանքների ընդդիմությանը և անցկացման արտունություն չեն ստանում: Սա ցույց է տալիս, չնայած ԱՄՆ-ի հսարակական շերտերում դեռ գոյություն ունեն ռասիստասկան հին սովորությունները, սակայն ԱՄՆ-ի ժողովուրդը՝ սկսած ձախակողմյան լիբերալիստներից մինչև աջամետ պահպանողականները, դեմ է այդ երկրում ցեղայի կոնֆլիկտներին:

Հարկ է նշել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը և նրա ռասիստական կարագախոսները ազդեցիկ են եղել այդ հրեշի աարթնացման հարցում: 2016թ.  ԱՄՆ նախագահական ընտրությունների նախըտրական քարոզարշավի մեկնարկին, Թրամփը հանդես եկավ մեքսիկացիների և ապօրինի էմիգրանտների դեմ ելույթով և ցանկություն հայտնեց արգելել մուսուլմանների մուտքը ԱՄՆ և Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել: Այժմ, երբ վեց ամիս է անցել Թրամփի նախագահության մեկնարկից, ԱՄՆ-ի հասարակությունը մեկ անգամ ևս ռասիստական շարժումների ականատեսն է:

Շարլոթզուիլ քաղաքի քաղաքապետն ասել է.«Վերջերս ռասիստների ու նրանց ընդդիմադիրների միջև տեղի ունեցած բախումների հիմնական պատճառը Դոնալդ Թրամփի ու նրա կառավարության սխալ քաղաքականություններն են»:

Այդ խմբի անդամները ջանքեր են գործադրում, որպեսզի ստրկատիրական և ներքին պատերազմների շրջանի խորհրդանշանները սպիտակամորթներին ավելի բարձր դասեն մյուսներից: Նրանք հույսեր են կապում ԱՄՆ-ի ներկա կառավարության, հատկապես` Դոնալդ Թրամփի հետ, որպեսզի հակամիգրացիոն և այլատյացության հիմքով օրենքների ու հրամանագրերի գործադրաման ներքո այդ երկրում կրկին վերականգնեն ցեղային անջատողականությունը:

Ռասիստական շարժման ղեկավարներից և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներց Դեյվիդ Դուքը Թրամփին ասել է.«Հորդորում եմ ինքդ քեզ նայես հայելու մեջ և հիշես, որ ԱՄՆ-ի սպիտակամորնթերը քեզ նախագահ դարձրին, ոչ թե ձախակողմյան ծայրահեղականները»: Սակայն այն, թե արդյոք ԱՄՆ-ում քաղաքացիական հասարակությունը հատկապես ցեղային հավասարության կողմնակից խմբերը թույլ կտան, որպեսզի  նման հարաբերություն ձևավորվի Թրամփի կառավարության ու ռասիստների մեջ՝ լուրջ կասկածի տեղիք է տալիս: