Նոր բացահայտում Իսրայելի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i69778-Նոր_բացահայտում_Իսրայելի_վերաբերյալ
Երուսաղեմը զավթող ռեժիմը, որը հավակնում է, թե արդիական սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, հայտարարել է, որ Բաքվի իշխանություններին չի թույլատրելու դրանք օգտագործել Հայաստանի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2017 13:00 Asia/Tehran
  • Նոր բացահայտում Իսրայելի վերաբերյալ

Երուսաղեմը զավթող ռեժիմը, որը հավակնում է, թե արդիական սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, հայտարարել է, որ Բաքվի իշխանություններին չի թույլատրելու դրանք օգտագործել Հայաստանի դեմ:

Ադրբեջանական «Վիտուալ.Ազ» կայքէջը, հղում կատարելով Սիոնիստական ռեժիմի «Մաարիվ» օրաթերթին, տեղեկացրել է, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը քննում է Ադրբեջանին վաճառված անօդաչու թռչող սարքերը հայկական թիրախների դեմ կիրառելուց իսրայելցի օպերատորների հրաժարվելու պատճառները:

Սիոնիստական այս օրաթերթի ընդգծմամբ Ադրբեջանին վաճառված անօդաչու թռչող սարքերը հայկական թիրախների դեմ օգտագործելուց հիշյալ սարքերի օպերատորների հրաժարվելը տեղի է ունեցել անցած ամիս:

Համաձայն այս հաղորդման Ադրբեջանի զորայինները ընկերության ներկայացուցիչներից պահանջել են իրական պատերազմում ցույց տալ Ադրբեջանին վաճառված անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները, ինչին իսրայելցի փորձագետները բացասական պատասխան են տվել:

Չնայած Իլհամ Ալիևի կառավարության ու Ադրբեջանի ժողովրդի հանդեպ Սիոնիստական ռեժիմի իրարահաջորդ դավաճանություններին որոշ ազերի պաշտոնատարներ շարունակում են ընդգծել հատկապես ռազմական հարցերում այս անօրինական ռեժիմի հետ համագործակցության անհրաժեշտությունը: Սիոնիստական ռեժիմի հետ Իլհամ Ալիևի վարչակազմի հարաբերություններում ուշագրավ կետն այդ ռեժիմի ջանքն է իր վերահսկողության տակ առնելու Բաքվի կառավարության ինքնիշխանությունը: Օրինակ 2015 թվականի մարտին Իսրայելի ռեժիմը Բաքվի իշխանություններին պարտադրեց ստորագրել քաղաքական մշտական խորհրդակցության մասին համաձայնագիրը: Անկասկած այս համաձայնագրով խորհրդատու կողմը լինելու է Իսրայելը, և Ադրբեջանը պարտավոր է լինելու որոշումներ կայացնելիս հաշվի առնել իսրայելական կողմի կարծիքը: Այս համաձայնագրի ստորագրումը վկայում է այն մասին, թե Իսրայելի ռեժիմն ինչ աստիճան  չարաշահման ենթարկում Իլհամ Ալիևի իշխանությանը:

Ավելի վաղ Ադրբեջանի ժողովրդային ու իսլամական շրջանակներն բազմաթիվ անգամներ ակնարկելով հատկապես ԼՂ-ի հակամարտության հարցում Սիոնիստական ռեժիմի հակաադրբեջանական դիրքորոշումներին, քննադատել են Բաքու-Թելավիվ հարաբերությունները: Հատկապես, որ Իսրայելի ռեժիմն երբևէ անգործ չի մնացել Ադրբեջանում և շարունակ բացասական դերակատարություն է ունեցել Ադրբեջանի և հարևան երկրների մուսուլման ժողովուրդների հարաբերություններում: Այդ թվում, որպես Իլհամ Ալիևի վարչակազմի հետ Սիոնիստական ռեժիմի հարաբերության նպատակներից մեկը պիտի ակնարկել Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները խափանող քայլերին և Իրանի դեմ լրտեսական քայլերի համար Ադրբեջանի տարածքի օգտագործմանը: Չնայած նրան, որ ազերի պաշտոնատարները հայտարարել են, թե Իսրայելի հետ հարաբերություններն ուղղված չեն Իրանի դեմ, սակայն վերջին տարիներին բազմաթիվ լուրեր են հրապարակվել այն մասին, որ Սիոնիստական ռեժիմն Իրան ներթափանցելու և Իրանի միջուկային ոլորտի գիտնականներին ահաբեկելու համար օգտվել է Ադրբեջանի տարածքից:

Իսրայելի ռեժիմի ներկայացուցիչները շարունակ ընդգծում են Իլհամ Ալիևի իշխանություններին առավել մեծ քանակությամբ արդիական սպառազինության վաճառքը, մինչդեռ միայն նման զենքեր գնելը, որևէ օգուտ չի կարող բերել այդ երկրին:

Թվում է, որ Իսրայելի ռեժիմը նպատակ ունի ստորացնել Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին, իսկ Բաքվի իշխանությունները նպատակ չունեն ըմբռնել իրականությունը: