Պուտինի հետ հանդիպման ընթացքում Բենիամին Նեթանյահույի հակաիրանական հայտարարությունները
Սիոնիստական Ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանայահուն մեկ անգամ ևս Սոչիում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հանդիպման ընթացքում Նեթանյահուն փորձել է ԻԻՀ-ին ներկայացնել որպես տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող երկիր, սակայն արդյունքի չի հասել:
Չորեքշաբթի երեկոյան Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն խոսել է Սիրիայում, Եմենում և Լիբանանում Իրանի ազդեցության մասին ու ընդգծել այդ երկրներում ԻԻՀ բացասական դերկատարությունը, սակայն ՌԴ-ի նախագահը միայն լսողի դերում է հանդես եկել:
Նեթանյահույի կողմից Իրանի դեմ ներկայացված այդ թվում Սիրիայում Թեհրանի բացասական դերակատարության և այլ մեղադրանքներից հետո, ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը սպառիչ պատասխան է տվել Իսրայելի վաչապետին: Նեթանյահուի կողմից հնչեցված հակաիրանական հայտարարություններից հետո, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան նշել է.«Սիրիայի խնդրի կարգավորման հարցում Իրանի դերակատարությունը կառուցողական է և այդ ոլորտում Իրանը դրական համագործակցություն ունի Մոսկվայի հետ»:
Պուտինի հետ Նեթնայահուի հերթական հանդիպումը իրականում ինչ-որ կերպ ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև գործի բաժանում է, որպեսզի տարբեր ոլլոորտներում ավելացնեն Իրանի վրա գործադրվող ճնշումները և իրենց կարծիքով Իրանին ներկայացնեն որպես տարածաշրջանի համար վտանգ ստեղծող երկիր: Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ում ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի վրա առավել ճնշում գործադրելու նպատակով, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ: Միևնույն ժամանակ Սոչիում Բենիամին Նեթանայահուն հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ հանդիպումները խոսում են Իրանաֆոբիայի տարածման ուղղությամբ արվող քայլերի մասին:
Իրանին մեղադրելու Իսրայելի ու ԱՄՆ-ի համատեղ ջանքերը տեղի են ունենում այն դեպքում, երբ Իրանի և ՌԴ-ի ռազմավարական համագործակցությունները փոխել են Սիրիայի քաղաքական ու հրապարակային հավասարությունները և ահաբեկիչներն ու ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հովանավորվող խամբերը ոչնչացման եզրին են կանգնել: Աստանայի բանակցությունների ընթացքում, Իրանի և ՌԴ-ի առաջարկով, Սիրիայում ստեղծվել են նվազ լարվածության 4 շրջաններ: Այս ռազմավարական համագործակցությունները Սիրիայի ճգնաժամի կարգավորման վերջին կետն են, ինչը խոսում է Սիրիայի խնդրի կարգավորման հարցում և՛ ահաբեկիչների դեմ իրական պայքարում և՛ քաղաքական դաշտում Իրանի դրական դերակատարության մասին:
Այսպիսի պայմաններում Իսրայելն ու ԱՄՆ-ն ավերիչ դերակատարություն ունեն Սիրիայում: Սիրիայի ճգնաժամի մեկնարկից ի վեր, Սիոնիստական Ռեժիմն ԱՄՆ-ի կանաչ ազդանշանով բազմիցս հարձակվել է Սիրիայի վրա: Անցյալ շաբաթ, Իսրայլեի օդուժի նախկին հրամանատար, գեներալ Ամիր Էշելը խոստովանել էր.«ԱՆցնող 5 տարիների ընթացքում Իսրայելի կործանիչերը շուրջ 100 ավիահարձակում են իրականացրել Սիրիայում»:
Իսրայելի կողմից Սիրիայում իրականացվող ռմբակոծություններն ու հրթիռակոծությունները և միաժամանակ իսրայելական հիվանդանոցներում ահաբեկիչներին ցուցաբերվող բժշկական օգնությունները ցույց են տալիս, որ Իսրայելը կանխամտածված կերպով աջակցում է ահաբեկիչներին և ՌԴ-ն լավատեղյակ է Սիրիայում Իսրայելի ավերիչ դերակատարության մասին: Այդ շրջանակներում, անցած ապրիլին, Սիրիայում ՌԴ-ի դիրքերին մոտ Իսրայելի կատարած ավիահարձակումից հետո ՌԴ-ն իր ԱԳ նախարարություն էր կանչել Դաշնությունում Իսրայելի դեսպան Գարի Քորենին և բողոքել էր Թել Ավիվի այդ քայլի դեմ: