Կառավարության շաբաթվա առիթով ԻԻՀ-ի առաջնորդի հորդորները Իրանի պետայրերին
Շաբաթ օգոստոսի 26-ին, ԻԻՀ-ի նախագահի ու կառավարության անձնակազմի հետ հանդիպման ժամանակ հեղափոխության Ն.Վ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին կրկին տնտեսությունը համարել է Իրանի հիմնական առաջնհերթությունը:
Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդը կարևորել է երկրի պատասխանատուների կողմից ժողովրդի կենցաղային խնդիրների՝ մասնավորապես անգործության խնդրի կարգավորման համար ջանքեր գործադրվելու անհրաժեշտությունը, ասելով.«Իրանը պետք է ազատվի նավթային տնտեսությունից, ինչը, հաշվի առնելով Իրանի հնարավորություններն ու մարդուժը, դա իրագործելի նպատակ է»:
Կառավարության կողմից տնտեսական խնդիրների կարգավորման համար ջանքեր գործադրվելու անհրաժեշտության մասի մեծահարգ առաջնորդի հորդորները ունի կարևոր բաժիններ: Առաջինը թույլ ու խոցելի տնեսությունների ավերիչ հետևանքներին ուշադրություն դարձնելն է: Ցանկացած անկախ երկրի համար թույլ կետեր են համարվում՝ թանկությունը, տնտեսական լճացումը, գործազրկությունը և արտասահմանյան արտադրության պարագաներ սպառելու սովորությունը: Իհարկե թույլ տնտեսության որոշ բաժինները կարող են շրջափակումների ու արտաքին ճնշումների հետևանքները լինեն, սակայն նավթից կախվածությունը, ինչը ամեն անգամ նավթի համաշխարհային գնի անկմամբ շոկի է ենթարկում տնտեսությանը լուրջ խնդիր է և մեծահարգ առաջնորդն ասել է, որ պետք է ազատվել նավթային տնտեության կախվածությունից:
Հաշվի առնելով Իրանի հնարավորություններն ու Իրանում առկա աշխատուժը այս կարևոր նպատակը հասանելի է, սակայն կան մի շարք անհրաժեշտություններ: Ներկա պայմաններում առավել քան երբևէ կառավարությունը կարիք ունի՝ ծրագրավորման, գործունյա աշխատուժի օգտագործման ու ռիսկի դիմելու: Կենտրոնանալով տնտեսության առաջնահերթության խնդրին կառավարությունը պետք է հզորությամբ առաջ տանի տնտեսական խոշոր քաղաքականությունները և թույլ չտա տնտեսական նպատակները հայտնվել այլ խնդիրների ազդեցության տակ: Վիճակագրական փաստերից պարզվում է, որ չնայած հուսալի կետերի դեռ մեծ տարածություն կա արված գործերի ու ժողովդի ակնկալիքների միջև:
Ներքին արտադրության հզորացումը, արտասահմանյան գործարքների ընթացքում տեխնոլոգիայի փոխանակումը և տնտեսության կրևորագույն բաժինները գիտելիքահնեք դարձնելը և երկուրմ կոռուպցիայի ու մաքսաննենգության դեմ լուրջ պայքարը այն խնդիրներն են, որոնք բազմիցս ընդգծվել են հեղափոխության մեծահարգ առաջնորդի կողմից:
Այնպես որ մեծահարգ առաջներդն է նշել՝ դիվնագիտական հարցերի ոլորտում պետք է հպարտանանք մեր հեղափոխությամբ և հղեափոխության նորմերին հավատարիմ մնալով ինչպես՝ իմպերիալիզմին դիմակայելով, բռնության դեմ պայքարելով և տիրակալական համակարգին դեմ գնալով պետք է արժանապատիվ զգանք:
Կասկած չկա որ նոր շրջափակումներ սահամնելով թշնամիները ձգտում են խոչընդոտեն Իրանի առաջադիմության ուղին և իսլամական համակարգը հեռացնեն հեղափոխական արժեքներից ինչպես նաև ամուր ու դինամիկ տնտեսությունից:
Մեծահարգ առաջնորդի կողմից 12 կառավարության անձնակազմին ուղղված խոսքերը փաստորեն լույս են սփռում այս կարևոր կետին, որ հաշվի առնելով առկա մարտահրավերները և շրջափակումների շարունակումը, դիմադրողական տնտեսության շրջանակներում կայուն ցուցանիշների հասնելու համար կառավարությունը մեծ ջանքեր պետք է գործադրի տնտեսության ու տնտեսական ենթակառույցների ամրացման համար: