Սիրիան հաստատել է, որ քիմիական զենքեր չունի
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i71657-Սիրիան_հաստատել_է_որ_քիմիական_զենքեր_չունի
Պատասխանելով Սիրիայի կողմից քիմիական զենքեր կիրառելու կապակցությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կից հետաքննիչ հանձնախմբի հայտարարությանը, պաշտոնական Դամասկոսը հաստատել է, որ նման զենքեր չունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2017 13:31 Asia/Tehran
  • Սիրիան հաստատել է, որ քիմիական զենքեր չունի

Պատասխանելով Սիրիայի կողմից քիմիական զենքեր կիրառելու կապակցությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կից հետաքննիչ հանձնախմբի հայտարարությանը, պաշտոնական Դամասկոսը հաստատել է, որ նման զենքեր չունի:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախագահին հղած նամակում, ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Հեսամեդդին Ալան շեշտել է, որ Դամասկոսը քիմիական զենքեր չունի և նման զենքերի կիրառումը ոճրագործություն է: «Չնայած Դամասկոսի բազմաթիվ զգուշացումներին, ՄԱԿ-ի հետաքննիչ հանձնախումբը շարունակում է Սիրիայի դեմ անհիմն մեղադրանքներ ներկայցնել». ասել է նա:

Սիրիայի դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու և ՄԱԿ-ին կից կառույցներին ու հանձնախմբերի հետ քայլ պահելու նպատակը Սիրիայում ահաբեկիչների ամբողջական պարտությունը կանխելու համար նրանց կողմից քիմիական զենքերի լայնամասշտաբ կիրառման համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է: Քիմիական զենքեր կիրառելով, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը փորձում է կանխել իր ոչնչացումը և Սիրիայի քաղաքացիների մոտ սարսափ առաջացնել:

Ռազմական հարցերի սիրիացի փորձագետ ՝ Քեմալ Ջաֆան ասել է.«Սիրիայի կառավարության ու բանակի դեմ մեղադրանքը ներկայացվել է ահաբեկիչների համար քաղաքական ու ռազմական ձեռքբերումներ ապահովելու նպատակով»: Նման հանգամանքներում, Արևմտյան ու մի խումբ արաբական երկրներ ՝ ներառյալ Արաբիանմ չեն պատրաստվում դադարեցնել ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը և փաստորեն նրանց քիմիական զենքերով են սպառազինում: Այդ շրջանակում, Սիրիայում ահաբեկիչների աջակիցներն իրենց խաբեական քայլերով փորձում են գլխիվայր ներկայացնել իրողությունը: Արդյունքում, նույնիսկ Հաագայում քիմիական զենքերի ապատարածման կազմակերպությունը Սիրիայի կառավարության դեմ որոշումներ է ընդունում: Սիրիական կառավարությունն այն դեպքում է հայտնվում Արևմուտքի մեղադրանքների թիրախում, երբ Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակում, Սիրիայի քիմիական նյութերն ամբողջությամբ քիմիական զենքերի ապատարածման կազմակերպությանն է հանձնվել և ՄԱԿ-ը նաև խոստովանել է, որ այդ հարցում Սիրիայի կառուցողական համագործակցության վերաբերյալ: 

Ռուս փորձագետ Դմիտրի Բաբիչն ասել է.«Սիրիայում քիմիական զենքեր չկան և այդ ոլորտում Դամասկոսի դեմ ներկայացված մեղադրանքը գնահատվում է բազմակողմանի դավադրությունների շրջանակում արված քայլ»: Նրա խոսքերով՝ քիմիական զենքերի չտարածման կազմակերպությունը 2013 թվականին  նոբելյան խաղաղության մրցանակի է արժանացել Սիրիայի քիմիական ամբողջական զինթափաման համար:

Սիրիայի ճգնաժամի մասին ՄԱԿ-ի և տարբեր կառույցների իրարամերժ հայտարարությունները վկայում են այն մասին, որ այդ կառույցները գտնվում են Արևմուտքի ազդեցության տակ: Իսկ միջազգային զարգացումներն ապացույցն են այն բանի, որ Սիրիայի ժողովրդին իշխող կառավարության օգտին օպերատիվ ու հրապարակային հարթակում ուժի բալանսի նոր փոփոխություններին և ահաբեկիչների նկատմամբ ժողովրդական ու բանակային ուժերի տարած հաղթանակներին հաջորդող հանգամանքներում, ավելի վտանգավոր են դարձել Սիրիայի դեմ արվող քայլերն ու դավերը: