Իրաքում ահաբեկչության պարտության հետհաշվարկը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i74409-Իրաքում_ահաբեկչության_պարտության_հետհաշվարկը
Իրաքի բանակային և ժողովրդական ուժերի հաղթանակները շարունակվելով և ԻԼԻՊ-ից այդ երկրի տարածքների մեծ մասի ազատագրման արդյունքում, Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին հայտարարել է, որ մինչև 2017 թվականի վերջն այդ երկրում ահաբեկչությունն ամբողջապես արմատախիլ կարվի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 11, 2017 12:48 Asia/Tehran
  • Իրաքում ահաբեկչության պարտության հետհաշվարկը

Իրաքի բանակային և ժողովրդական ուժերի հաղթանակները շարունակվելով և ԻԼԻՊ-ից այդ երկրի տարածքների մեծ մասի ազատագրման արդյունքում, Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին հայտարարել է, որ մինչև 2017 թվականի վերջն այդ երկրում ահաբեկչությունն ամբողջապես արմատախիլ կարվի:

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը 2014 թվականին ԱՄՆ-ի և նրա արևմտյան ու արաբական դաշնակիցների ազմական ու ֆինանսական աջակցություններով, գրավեց Իրաքի հյուսիսային ու արևմտյան տարածքների մեծ մասը :Այդ օրվանից, Իրաքի բանակն ունենալով ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի աջակցությունը և ԻԻՀ-ի խորհրդատվության օգնությունը, ազատագրել է այդ տարածքների մեծ մասը:

Իրաքի վարչապետն այն դեպքում է հայտարարում երկրում ահաբեկչության ամբողջական ոչնչացման մասին, երբ Իրաքի բանակը ևս հաղորդել է Քերքուքի արևմտյան Ալ-Հովայջայի ամբողջական ազատագրման մասին: Այդ մասին Իրաքի վարչապետը հայտարարել է հոկտեմբերի 5-ին:

Իրաքի կառավարության, բանակի և ժողովրդի համագործակցությամբ է պայմանավորված ԻԼԻՊ-ի պարտությունը: Իրաքի բարձրաստիճան պետայրերը ռեալ մոտեցում են ցուցաբերել կառավարության, բանակի ու ժողովրդական ուժերի գործակցության արդյունավորման նկատմամբ ՝ 2017 թվականն Իրաքում ԻԼԻՊ-ի մահվան տարին հայտարարելով: Իրաքում և Սիրիայում թաքֆիրական ահաբեկիչների պարտությունը նշանակում է տարածաշրջանում արևմտյան ուժերի դավերի ձախողում, որոնք Միջին Արևելքում թաքֆիրական հոսանքներ հաստատելով, փորձել են իրենց իշխանությունը տարածել և մասնատել տարածաշրջանի որոշ երկրները: Ստրատեգիական նշանակության որոշ շրջաններ ազատագրելով, Իրաքի կառավարությունը լուրջ քայլ է արել երկրի մասնատմանն ուղղված տեղաշարժերի ձախողման և «Միատարր Իրաքի» գաղափարի ամրապնդման ուղղությամբ: Իրաքի կառավարության կողմից  Ալ-Հովեյջայի ազատագրումը փաստորեն ճանապարհ է հարթել փեշմարգե ուժերի մուտքի համար և արդյունքում ՝ զրոյացվել է Իրաքի Քուրդիստանի տարածքի ղեկավարների կողմից մյուս տարածքների միացման մասին հայտարարությունը: Ներկայսում, Իրաքում ԻԼԻՊ-ի մոտալուտ ձախողման պայմաններում, նրանց աջակիցները, մասնավորապես՝ ամերիկացիները, նպատակ ունեն ԻԼԻՊ-ից հետո այդ երկրում նոր դավեր կազմակերպել : Տիրակալ ուժերի ազդեցության ներքո իրականացվող Քուրդիստանում սադրիչ ու կասկածելի քայլերը ՝ այդ թվում անջատման հանրաքվեի անցկացումը, կարելի է այդ ուղղությամբ արված քայլ գնահատել:

Սակայն Իրաքի կառավարությունը պայքարում է բոլոր սադրանքների դեմ: Իրաքյան զարգացումները վկայում են ԻԼԻՊ-ից հետո իրաքցի պետայրերի արած պատասխանատու քայլերի մասին: ԻԼԻՊ-ի դեմ Իրաքի ռազմական, անվտանգության ու քաղաքական հաջողությունները , նրանց կրկնակի կամք է տվել ՝ պայքարելու համար: Սա լուսավոր հեռանկար է ուրվագծում ԻԼԻՊ-ի ոչնչացումից հետո հավանական ճգնաժամերը հաղթահարելու համար: