Դամսկոսը Թուրքիայից պահանջել է անհապաղ դուրս բերել զորքերը Սիրիայից
Սիրիայի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրություն տարածելով դատապարտել է Թուրքիայի բանակային ուժերի մուտքն Իդլիբ ՝ այն որակելով Սիրիայի ազգային ինքնիշխանության բացահայտ խախտում :
Հոկտեմբերի 15-ին Սիրիայի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Սիրիան դատապարտում է Թուրքիայի բանակի ներխուժումը Իդլիբ նահանգ, ինչը կոպտորեն խախտում է երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքի նորմերը։
«Ներկայիս ագրեսիան ոչ մի կապ չունի Աստանայի համաձայնագրերի հետ և համարվում է համաձայնագրի խախտում». ասված է հաղորդագրությունում
2017 թվականի սեպտեմբերի 14-ին Աստանա-6 նստաշրջանի ընթացքում, ԻԻՀ-ի, Թուրքիայի , Ռուսաստանի և Սիրիայի ներկայացուցիչները համաձայնության են եկել Իդլիբի նահանգում անվտանգ գոտիներ ստեղծելու շուրջ:
Այդուամնեայնիվ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը հակասական է: Սիրիայի նահանգներում անվտանգ գոիտներ ստեղծելու շուրջ Աստանայում կայացած համաձայնությունում ներգրավված չեն ԻԼԻՊ և Ջիբհաթ Ալ-Նոսրա ահաբեկչական խմբերը:
Անկարան հայտարարել է, որ Աստանայի համաձայնության շրջանակում, իր զինված ուժերը անվտանգության միջոցառումներ իրականացնելու նպատակով են տեղակայվում Սիրիայի Իդլիբ նահանգի սահմանագծում: Սակայն հրապարակված նկարները ցույց են տալիս որ Թուրքիայի ուժերը սերտ կապեր ունեն Ջիբհաթ Ալ Նոսրա զինյալ ահաբեկչական խմբավորումների հետ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի բանակը 2016 թ.-ի օգոստոսի 24-ին «Եփրատի վահան» գործողության շրջանակում և ահաբեկչական խմբերին դիմակայելու պատրվակով մտան Սիրիայի տարածք: Թուրքիան փորձում է անհիմն պատրվակներով և միջազգային օրենքները խախտելով, տարածել Սիրիայում իր ազդեցության գոտին :
Սիրիայի կառավարությունը և հանրային կարծիքը, դատապարտելով Թուրքիայի տանկերի մուտքն այդ երկրի հյուսիսային տարածքներ, դա համարել է իր ազգային ինքնիշխանության բացահայտ ոտնահարում:
Թուրքիան հայտարարել է, որ «Եփրատի վահան» գործողության նպատակն է բուֆերային գոտի ստեղծել ու պահպանել Սիրիայի հյուսիսում և Թուրքիայի հարավային սահմանների մերձակայքում:
Իդլիբ քաղաքը գտնվում է Հալեպի, Դամասկոսի և Լաթաքիայի միացնող ճանապարհին և ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար այդ գծով զենք ու զինամթերք հասցնելու համար Սիրիայի ընդդիմադիր ահաբեկչական խմբերին:
Սիրիայի հյուսիսային տարածքներում ԱՄՆ-ի գլխավորությամբ այսպես կոչված հակաահաբեկչական կոալիցիայի և Թուրքիայի բանակի ուժերի ներկայությունը համարվում է Սիրիայի տարածքային ամբողջականության ոտնահարում և օկուպացիա:
Թուրքիայի կողմից Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող շարունակական վտանգավոր գործողությունները մտահոգում են սիրիացիներին:
Թուրքիայի ռազմական ուժերի կողմից սիրիացիների իրավունքների և այդ երկրի տարածքային ամբողջականության խախտումները շարունակվում են այն պայմաններում, երբ Մոսկվայի հաղորդագրության համաձայն՝ Անկարան ընդունել է հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: