«Ահաբեկչության դեմ պայքարի իրական ճակատ»-ը խորհրդակցություններ է անցկացնում Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i74999-Ահաբեկչության_դեմ_պայքարի_իրական_ճակատ_ը_խորհրդակցություններ_է_անցկացնում_Սիրիայում
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Ի դեպ  Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել և խորհրդակցել են ահաբեկչության դեմ պայքարի մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 19, 2017 18:05 Asia/Tehran
  • «Ահաբեկչության դեմ պայքարի իրական ճակատ»-ը խորհրդակցություններ է անցկացնում Սիրիայում

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Ի դեպ  Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել և խորհրդակցել են ահաբեկչության դեմ պայքարի մասին:

Իրանը, Սիրիան և Ռուսասանը Լիբանանի Հեզբոլլահի հետ միասին տարածաշրջանում «ահաբեկչության դեմ պայքարի իրական ճակատ» են կազմել:

Այսօր Դամասկոսում Սիրիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Իրանի իսլամական հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին Բաշար Ասադին շնորհավորել է ահաբեկչության դեմ մղվող պայքարում Սիրիայի Զինված ուժերի արձանագրած վերջին  հաթանակների կապակցությամբ: Գեներալ Բաղերին հույս է հայտնել, որ Սիրիայում ահաբեկչությունը արմատախիլ կլինի: Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի (ԳՇ) պետը նաև ընդգծել է Իրանի իսլամական հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին ու կառավարությանը ցուցաբերվող աջակցությունների շարունակման անհրաժեշտությունը: Բաշար Ասադն իր հերթին բարձր է գնահատել ահաբեկչության դեմ մղվող պայքարում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի, Իրանի կառավարության ու ժողովրդի կողմից Սիրիային ցուցաբերվող աջակցությունները:

Այսօր Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ ունեցած հեռախոսազրույցում ասել է. «ԱՄՆ-ի զայրույթը և Իրանի դեմ ճնշումների մեծացման պատճառը Սիրիայում ահաբեկչության դեմ մղվող պայքարում Իրան-Ռուսաստան համագործակցությունն է, որը կասեցրել է ԱՄՆ-ի  վտանգավոր նախագծերը»:

Ներկա ժամանակահատվածում Իրանի ԶՈՒ-ի ԳՇ պետ գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերիի Դամասկոս կատարած այցը հատուկ նշանակություն ունի: Սա ցույց է տալիս, որ Իրանը լուրջ է տրամադրված ահաբեկչության դեմ պայքարում և հովանավորում է Սիրիայի օրինական կառավարությանը: Իրանը, Սիրիան , Լիբանանի իսլամական դիմադրությունը և Ռուսաստանը գտնվում են ահաբեկչության դեմ պայքարի իրական ճակատում: Այս համագործակցության արդյունքում Սիրիայում և Իրաքի հյուսիսային Մոսուլ նահանգում  ԻԼԻՊ-ի ինքնահռչակ խալիֆայությունը տապալվել է:   Այսօր Սիրիայի ճգնաժամից ավելի քան վեց տարի անց ահաբեկիչներն այլևս ոչ մի դեր չունեն այդ երկրում և դատապարտված են ձախողման:

Սիրիայի արևելյան «Դեյր Էլ-Զոր» ռազմավարական քաղաքի եռամյա շրջափակումը ճեղքվելուց հետո, երեքշաբթի օրը Ռաքքա քաղաքն ազատագրվեց: Այս բոլոր հաղթանակներն իրականացել են ահաբեկչության դեմ պայքարի իրական ճակատի  շնորհիվ: Այդ ճակատի դիմաց կանգնած է Արաբիան, ԱՄՆ-ն և Իսրայելը ներկայացնող ճակատը, որը Սիրիայի ճգնաժամը սկսվելուց ի վեր   գործի դրեց իր ամբողջ հնարավորությունները, բայց պարտություն կրեց Դիմադրության ճակատից:

ԱՄՆ-ն ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիա կազմելու մասին հայտարարելով փաստորեն այդ թաքֆիրական խմբավորման կառավարումը ներառեց իր աշխատանքային օրակարգում: Ուր որ ԻԼԻՊ-ը հարված ստացավ Դիմադրության առանցքից, ԱՄՆ-ն ու Իսրայելը նրա օգնության շտապեցին:

Փաստը մնում է փաստ, որը Իրան-Սիրիա-Ռուսաստան ռազմավարական համագործակցությունը երաշխավորում է ԻԼԻՊ-ի ամբողջական ոչնչացումը տարածաշրջանում ու Սիրիայում: Այն ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայի քաղաքական դաշտում, վկայում է այս համագործակցության լուսավոր հեռանկարի մասին: Գեներալ Բաղերին ասել է.«Մինչև Սիրիայում ահաբեկչության լիովին արմատախիլ լինելը, Իրանը կանգնելու է Սիրիայի ժողովրդի ու կառավարության կողքին»: