Սիրիայի հարցով Իրանի և Ռուսաստանի համագործակցության լավ փորձը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i75600-Սիրիայի_հարցով_Իրանի_և_Ռուսաստանի_համագործակցության_լավ_փորձը
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով Սիրիայում Իրանի ու Ռուսաստանի համագործակցության շատ լավ փորձին, ընդգծել է. «Այս համագործակցության արդյունքները պարզեցին, որ Թեհրանն ու Մոսկվան կարող են բարդ ասպարեզներում ընդհանուր նպատակներ իրականացնել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2017 08:13 Asia/Tehran
  • Սիրիայի հարցով Իրանի և Ռուսաստանի համագործակցության լավ փորձը

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով Սիրիայում Իրանի ու Ռուսաստանի համագործակցության շատ լավ փորձին, ընդգծել է. «Այս համագործակցության արդյունքները պարզեցին, որ Թեհրանն ու Մոսկվան կարող են բարդ ասպարեզներում ընդհանուր նպատակներ իրականացնել»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Սիրիայում ահաբեկիչներին պաշտպանող ամերիկյան կոալիցիայի կրած պարտությունն անհերքելի իրականությունն է, սակայն նրանք դեռ շարունակում են սադրիչ քայլեր ծրագրել: Հետևաբար Սիրիայի հարցի լիարժեք կարգավորումը պահանջում է  ամուր համագործակցության շարունակում»: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հայտարարել է, որ արտասահմանյան մի քանի երկրների կողմից հովանավորվող թաքֆիրական ահաբեկիչների հանդեպ Թեհրանի ու Մոսկվայի համատեղ դիմադրությունը կարևոր արդյունքներ է ունեցել: Նա հավելել է. «Սիրիայում ահաբեկիչների սադրանքների դիմաց Թեհրանի ու Մոսկվայի համատեղ դիմադրությունն ու չափազանց լավ համադրությունը իմաստավոր է և Ռուսաստանը կարող է ազդեցիկ լինել Ասիայի արևմուտքի տարածաշրջանի հարցերում»:

Սիրիայի հրապարակային ու քաղաքական հարցերում Իրանի ու Ռուսաստանի միջև համագործակցությունը դրական արդյունք է տվել: 2015 թվականից ի վեր, Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայությամբ և դրան զուգահեռ ԻԻՀ-ի ազդեցիկ դերակատարությամբ , Սիրիայում քաղաքական ու ռազմական հավասարություններում փոփոխություններ առաջացան: Թեհրանի ու Մոսկվայի համատեղ համագործակցության կառուցողական փորձն այսօր Սիրիային կանգնեցրել է գերազանցող դիրքում և ԻԼԻՊ-ի ահաբեկիչների տեղաշարժերը սահմանափակվել են Սիրիայի արևելյան Դեյր-էլ-Զորի որոշ տարածքով:

Իրանի ու Ռուսաստանի ճակատը, Սիրիայի կառավարության ու դիմադրության ուժերի համագործակցությամբ, ահաբեկչության դեմ պայքարի ճակատ է ձևավորել և գործնականում չեզոքացրել է Սիրիայում ԱՄՆ-ի, Իսրայելի ու նրանց դաշնակիցների սադրիչ քայլերը: Սիրիայի դեմ օդային ու հրթիռային պարբերական հարձակումների տեսքով դրսևորվող Իսրայելի քայլերը միայն ինքնաներկայացման փորձ են: Սակայն այսօր գոյություն ունեցող իրականությունը վկայում է, որ Իրանի ու Ռուսաստանի կառուցողական համագործակցության արդյունքում Սիրիայի հավասարություններում Իսրայելը, ԱՄՆ-ն ու նրանց դաշնակիցները լուսանցք են մղվել: Սիրիայում Իրանի ու Ռուսաստանի համագործակցության փորձն ահաբեկչության դեմ պայքարի ազդեցիկ ու գործունյա ուժ է դարձել և դրան զուգահեռ ահաբեկիչներին պաշտպանող ամերիկյան կոալիցիան շարունակում է իր օրակարգում պահել խափանիչ քայլերը: Սիրիայի մասնատմանն ուղղված ջանքերը, ԻԼԻՊ-ի պարագլուխների տեղափոխումը և Բաշար Ասադի օրինական կառավարությանը ճնշման տակ դնելու համար Սիրիայում քիմիական նյութերի կիրառման հարցի քաղաքական շահարկումը, Սիրիայում ահաբեկիչների պաշտպան ամերիկյան ձախողած կոալիցիայի նախագծերից են:

Ռուսաստանի հարցերի փորձագետ Շոայբ Բահմանին չորեքշաբթի օրը Իրանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում  նշել է, որ Սիրիան մոտենում է  ճակատագրական շրջանի: «Վլադիմիր Պուտինի Թեհրան կատարած ուղևորությունն այն ուղերձն է փոխանցում, որ Սիրիայում ու միջազգային մակարդակում Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը շարունակվում է և այս համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարից բացի նաև ներառում է Սիրիայի դիմագրաված բարդությունների ու խնդիրների կարգավորումը». ասել է նա:

Սիրիայի քաղաքական ճգնաժամի կարգավորման համար Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը լուսանցք է մղել ամերիկյան կոալիցիային, իսկ Աստանայի բանակցային գործընթացը անկախ ԱՄՆ-ի կամքից, Ռուսաստանի և Իրանի նախաձեռնությամբ կարգավորել է Սիրիայում քաղաքական իրավիճակը: Աստանայի գործընթացում գլխավոր սկզբունքն ընդգծում է երկրի քաղաքական ճակատագրի որոշման հարցում Սիրիայի ժողովրդի դերակատարությունը: Նույն շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ հանդիպման ժամանակ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը և Բաշար Ասադի կառավարության հանդեպ հովանավորությունը Սիրիայի արտաքին քաղաքականության սկզբունքներից համարելով, ասել է. «Սիրիայում ցանկացած փոփոխություն պիտի ձևավորվի այդ երկրի սահմաններում»: