Սոչիի հաղորդագրությունը՝ Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման շրջանակը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i76739-Սոչիի_հաղորդագրությունը_Սիրիայի_ճգնաժամի_քաղաքական_լուծման_շրջանակը
Սոչիի նստաշրջանը կայացավ այն պայմաններում, երբ միաժամանակ Սաուդյան Արաբիան համախմբելով Սիրիայից դուրս բնակվող սիրիացի ընդդիմադիրներին, ջանքեր էր գործադրում քայլեր կատարել Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման ուղղությամբ: Քայլեր, որոնք հակասում են Սոչիում Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի համատեղ հաղորդագրությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2017 09:13 Asia/Tehran
  • Սոչիի հաղորդագրությունը՝ Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման շրջանակը

Սոչիի նստաշրջանը կայացավ այն պայմաններում, երբ միաժամանակ Սաուդյան Արաբիան համախմբելով Սիրիայից դուրս բնակվող սիրիացի ընդդիմադիրներին, ջանքեր էր գործադրում քայլեր կատարել Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման ուղղությամբ: Քայլեր, որոնք հակասում են Սոչիում Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի համատեղ հաղորդագրությանը:

Չորեքշաբթի գիշեր, Սոչիի նստաշրջանի վերջնական հաղորդագրության մեջ կրկին հաստատելով Սիրիայի իշխանությունը, անկախությունը, միաբանությունը և տարածքային ամբողջականությունն Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանին, Վադիմիր Պուտինը և Ռեջեբ Թայիբ Էրդողանը համաձայնության են եկել մինչև ահաբեկչական խմբերի վերջնական կործանումը շարունակել համատեղ համագործակցությունները: Երեք երկրի նախագահները նաև համաձայնության են եկել Սիրիայի միաբանության վերականգնման և ճգնաժամի կարգավորման համար սիրիացի-սիրիացի ձևաչափով բանակցությունների և բոլորի մասնակցությամբ ազատ ու անկաշկանդ ընտրությունների անցկացման հարցում աջակցել այդ երկրի ժաղովրդին:

ԻԼԻՊ-ի կործանումից հետո, Սոչիի հաղորդագրությամբ մշակվել է Սիրիայի ճգնաժամի դիվանագիտական լուծման օրակարգը, որը ցույց է տալիս, որ Իրանը, ՌԴ-ն և Թուրքիան քայլում են դիվանագիտական ճիշտ ուղղությամբ և Սիրիայի ժողովրդի կամքի ու ցանկության համաձայն: Այդ շրջանակներում 2017 թ. նոյեմբերի 28-ին նախատեսվում է Սոչիում անցկացնել սիրիացի-սիրիացի ազգային կոնգրեսի նիստը: Կոնգրեսի նիստում ներառված են այդ երկրի կառավարության ընդդիմադիրներն ու կողմնակիցները, որպեսզի առանց արտաքին ուժերի միջամտությամբ որոշում կայացնեն Սիրիայի քաղաքական ապագայի մասին:

Ւրան նախագահ Հասան Ռոհանին նշել է.«Սիրիայի ազգային կոնգրեսի նիստի անցկացման նպատակն է ենթահող ստեղծել այդ երկրի նոր դահմանադրության ձևավորման համար, որի արդյունքում այդ երկրում կանցկացվի ազատ ու արդար ընտրություններ և սա կարող է խաղաղության ու կայունության ուղերձ լինել ողջ տարածաշրջանի համար»:

Սիրիայի ազգային կոնգրեսի նիստի անցկացում Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի առաջնորդմամբ դիվանագիտական ու ժողովրդավարության շրջանակներում իրականացվող տրամաբանական քայլ է, ինչը չորեքշաբթի օրը Ռիադում սիրիայից դուրս բնակվող ընդդիմադիրների տարածած հաղորդագրության հակառակ կողմն է: Ռիադի հաղորդագրությունը հաշվի չառնելով ժողովրդի ցանկությունները և ժողովրդավարության սկզբունքները պնդում է առանց Բաշշար Ասադի քաղաքական գործընթաց ձևավորել: Այդ թեմայով հրապարակած վերլուծական հոդվածում Ռաշա Թուդեյ կայքը գրել է.«Այն պայմաններում, երբ Իրանը, ՌԴ-ն և Թուրքիան փորձում են Սիրիայի ճգնաժամը կարգավորել դիվանագիտական լուծումներով ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները հակված են պատերազմական քայլերի կողմը: Նրանց ցանկությունը Բաշշար Ասադի իշխանությունից հեռացումն է, որը վաղուց ի վեր վերածվել է ժամկետն անց խնդրի»:

Իրանի, Թուրքիայի և ՌԴ-ի դերակատարությունը 7 տարի տևած Սիրիայի ճգնաժամի կարգավորման գագաթնակետն է և այդ կարևոր խնդիրը իհայտ է եկել Սիրիայի ազգային կոնգրեսի նիստում: Այդ շրջանակներում սիրիայի ընդդիմադիր շարժման ղեկավար Մահմուդ Մարիին ասել է.«Հովանավորում ենք Սոչիի նստաշրջանը և մասնակցելու ենք այդ նստաշրջանին, քանի որ այն համարում ենք Սիրիայի ճգնաժամի կարգավորման սկիզբը»: