Արաբական պառլամենտի նիստը՝ Պաղեստինի անունով, սիոնիստների օգտին և Իրանի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i80077-Արաբական_պառլամենտի_նիստը_Պաղեստինի_անունով_սիոնիստների_օգտին_և_Իրանի_դեմ
Հինգշաբթի օրը, արաբական խորհրդարանը Կահիրեում գումարել է «Երուսաղեմը հավերժ Պաղեստինի մայրաքաղաքը» կարգախոսով նիստ, որը սակայն վերածվել է սիոնիստների հովանավորների հավաքի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 29, 2017 12:46 Asia/Tehran
  • Արաբական պառլամենտի նիստը՝ Պաղեստինի անունով, սիոնիստների օգտին և Իրանի դեմ

Հինգշաբթի օրը, արաբական խորհրդարանը Կահիրեում գումարել է «Երուսաղեմը հավերժ Պաղեստինի մայրաքաղաքը» կարգախոսով նիստ, որը սակայն վերածվել է սիոնիստների հովանավորների հավաքի:

Արաբական խորհրդարանի նիստում Երուսաղեմի հարցը լուսանցք մղվեց և քննարկվեցին հարցեր, որոնք սիոնիստների օգտին էին: Արաբական խորհրդարանն իր վավերացրած բանաձևում Իրանի դեմ առաջարկություն է կատարել, որը վկայում է այն մասին, որ արաբները Սաուդյան ռեժիմի կամակատարներն են: Արաբական խորհրդարանաի հակաիրանական բանաձևում ասված է, որ Իրանը միջամտում է արաբական երկրների, այդ թվում Եմենի հարցերում և սպառնալիք է համարվում արաբական երկրների ազգային անվտանգության համար:

Արաբական խորհրդարանի նիստում Իրաքի ներկայացուցչի իրատեսությունը ցույց տվեց, որ Երուսաղեմի հարցը պատրվակ էր տարածաշրջանի ժողովուրդներ, հատկապես պաղեստինցիների իրական հովանավորողը համարվող Իրանին թիրախ դարձնելու համար: Կահիրեի նիստում, Բահրեյնի  և Իրաքի ներկայացուցիչների միջև ծագած բանավեճը վկայում է այն մասին, որ տարածաշրջանում ԻԻՀ օրըստօրե մեծացող ազդեցությունը զայրացնում է որոշ արաբական երկրներին:

Կահիրեի նիստում, Բահրեյնի խորհրդարանի ներկայացուցիչ Ադել Ալ-Ասումին հայտարարել է, որ Բահրեյնը ոչ միայն չի հպարտանում Իրանի հետ հարաբերություն ունենալու համար, այլև արատ է համարում Իրանի հետ արաբական երկրների կապը: Նիստում, Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչ Աբբաս Ալ-Բայաթին սակայն ասել է.«Բաղդադը հպարտ է Իրանի հետ հարաբերություն ունենալու համար և նման կարծիք ունեն նաև Պարսիցծոցյան ափամերձ մի քանի երկրներ»:

Բահրեյնն ու Սաուդյան Արաբիան այն պայմաններում են Իրանին մեղադրում արաբական երկրների հարցերում միջամտության մեջև և Թեհրանի հետ հարաբերությունն արատ են համարում, երբ Իսրայելի ռեժիմի հետ նրանց հաշտվողական կեցվածքը դավաճանություն է համարվում Պաղեստինի ժողովրդի իդյալների նկատմամբ: Մի շարք արաբական երկրների որդեգրած քաղաքականությունը հակասում է իսլամական ու արաբական ժողովուրդների պահանջներին: Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանումը մուսուլման ժողովուրդների պահանջն է, որոնք չեն հպարտանում իսլամ աշխարհի առաջին թշնամին համարվող Իսրայելի ռեժիմի հետ որոշ արաբական ռեժիմների հարաբերություններով:

Բահրեյնի  խորհրդարանի պատգամավորն այն պայմաններում էր Կահիրեի նիստում հայտարարում, որ չի հպարտանում Իրանի հետ արաբների հարաբերություններով, երբ այդ պահին Սաուդյան Արաբիայի պատիրակությունն Իսրայելում բանակցում էր սիոնիստ ոճրագործների հետ:

Իրանը Պաղեստինի ժողովրդին հովանավորելու հարցում միակ իրական ձայնն է համարվում: Այդ շրջանակում, անցած չորեքշաբթի օրը, Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները վավերացրել են Պաղեստինի ժողովրդի իսլամական հեղափոխությունը հովանավորող նախագիծ, որտեղ նաև ընդգծվել է, որ Երուսաղեմը հավերժ Պաղեստինի մայրաքաղաքն է լինելու: «Իրան պրես» գործակալության թղթակցին տված հարցազրույցում, Միջին Արևելքի հարցերով փորձագետ՝ Հասան Հանիզադեն ասել է.«Երուսաղեմը հավերժ Պաղեստինի մայրաքաղաքը ճանաչեցնելու համար բոլոր հնարավորությունների կիրառման հարցում կառավարությանը պարտավորեցնելու մասին Իրանի իսլամական խորհրդարանի վավերացրած նախագիծը ռազմավարական նշանակություն ունի»: