ԱՄՆ-ը փորձում է միջամտել Ռուսաստանի ընտրութուններում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i81413-ԱՄՆ_ը_փորձում_է_միջամտել_Ռուսաստանի_ընտրութուններում
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռիաբկովը շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որ ԱՄՆ-ը փորձում է նոր պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ ազդել մարտի 2018 թ. մարտին Ռուսաստանում կայանալիք Նախագահական ընտրությունների վրա: Նախատեսված է մինչև հունվարի վերջը ԱՄՆ կառավարությունը, Կոնգրեսին ներկայացնի 2017 թվականի օգոստոսին հաստատված հակռուսական ՔԱԹՍԱ օրենքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2018 14:33 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը փորձում է միջամտել Ռուսաստանի ընտրութուններում

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռիաբկովը շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որ ԱՄՆ-ը փորձում է նոր պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ ազդել մարտի 2018 թ. մարտին Ռուսաստանում կայանալիք Նախագահական ընտրությունների վրա: Նախատեսված է մինչև հունվարի վերջը ԱՄՆ կառավարությունը, Կոնգրեսին ներկայացնի 2017 թվականի օգոստոսին հաստատված հակռուսական ՔԱԹՍԱ օրենքը:

Առաջին զեկույցում կներկայացվի ռուս քաղաքացիների և հավանաբար պետական պաշտոնյաների ցանկը, ովքեր ԱՄՆ-ի կողմից սահմանափակումների են ենթարկվել: Երկրորդ զեկույցը կգնահատի Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների արդյունավետությունը:

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցները ցույց են տալիս, որ Վաշինգտոնը վճռական է Մոսկվայի դեմ ճնշում գործադրել՝ տարբեր պատրվակներով:

Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցելու և  Մոսկվայի միջամտությունը  արեւելյան Ուկրաինայի ճգնաժամում գործողությունները, եւ ավելի կարեւոր, Մոսկվայի կիբեր ներթափանցումը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, 2014 թվականից ի վեր Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նախադրյալն է:

Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը համոզված է, որ ԱՄՆ-ում հակառուսական պատժամիջոցների նախագծողները մեծ սխալներ են արել:

Այժմ, հաշվի առնելով Ռուսաստանում մոտալուտ նախագահական ընտրությունները և  կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից  Արեւմուտքի կողմից հովանավորվող Ալեքսեյ Նավալնիի թեկնածության մերժումը, կարող ենք ասել, որ Ռուսաստանի քաղաքացիների դժգոհությունը բարձրացնելու նպատակով ԱՄՆ-ի կփորձի ավելի խստացնել իր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:

Վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից այդ երկրի  ներքին գործերին միջամտելու ջանքերին ընդգծել է, որ ԱՄՆ-ի միջամտությունը Ռուսաստանի նախագահական ընտրություններում ցույց է տալիս, թե ինչն է նրանց առաջնահերթությունը, եւ նրանք  ցանկանում են ում տեսնել  տեսնել Ռուսաստանի նախագահի պաշտոնում:

Վլադիմիր Պուտինի ակնարկում է Վաշինգտոնի ցանկությանը` Ալեքսեյ Նավալնիին Ռուսաստանի իշխանության հասնելու համար:

Չնայած Նավալնին  բողոքի ցույցեր  է անցկացրել Ռուսաստանի կառավարության դեմ, սակայն դրանք ռուսների կողմից լուրջ չեն ընդունվում, հատկապես որ Ռուսաստանի հանրությն մոտ մեծ է հակաարևմտյան և հակաամերիկայան տրամադրությունները:

Միեւնույն ժամանակ, արեւմտյան ԶԼՄ-ները շատ են փորձում Նավալնիին ներկայացնել որպես ռուսական հասարակության լուրջ ընդդիմություն:

Մյուս կողմից, սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս որ ռուսական հասարակության  ավելի քան 80 տոկոս համակրում է Վլադիմիր Պուտինին, եւ ամերիկացիները լավ գիտեն, որ նա ունի մեծագույն շանս, աշխարհի ամենամեծ պետության նախագահության վերտնտրվելու համար:

Անկասկած՝  Պուտինի ղեկավարության շարունակությունը և նրա վարած անկախ քաղաքականությունը եւ դիմակայումը ԱՄՆ-ի պահանջներին, Վաշինգտոնի իշխանությունների համար լավ  լուր չէ:

Իրականում, հակառուսական քաղաքականությունը ամերիկացիներին ստիպել է մտնել Պուտինի դեմ քարոզչության եւ լրատվամիջոցների պայքարի դաշտ: