Իրանի պատասխանը մարդու իրավունքների հարցով ԱՄՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i81477-Իրանի_պատասխանը_մարդու_իրավունքների_հարցով_ԱՄՆ_ի_հնչեցրած_մեղադրանքներին
Իրանի որոշ քաղաքներում վերջերս տեղի ունեցած դեպքերը պատրվակ ծառայեցին մարդու իրավունքների խորհրդի այսպես կոչված հատուկ զեկուցաբերների համար՝ Իրանի մասին միտումնավոր ու կեղծ հայտարարություններ անելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2018 09:04 Asia/Tehran
  • Իրանի պատասխանը մարդու իրավունքների հարցով ԱՄՆ-ի հնչեցրած մեղադրանքներին

Իրանի որոշ քաղաքներում վերջերս տեղի ունեցած դեպքերը պատրվակ ծառայեցին մարդու իրավունքների խորհրդի այսպես կոչված հատուկ զեկուցաբերների համար՝ Իրանի մասին միտումնավոր ու կեղծ հայտարարություններ անելու համար:

Իհարկե ԻԻՀ դատական իշխանության մարդու իրավունքների շտաբն անպատասխան չի թողել այս տեղաշարժերը և մի շարք կետեր է հիշեցրել, որոնք ուշագրավ են Արևմուտքի մարդու իրավունքների պաշտպանության մասին կեղծ հայտարարությունների և հատկապես ԱՄՆ-ի պետայրերի սրտցավ կեցվածքի էությունը վերլուծելիս:

Առաջին կետն այս խռովություններում որոշ պետությունների և տարածաշրջանում նրանց հովանավորների բացահայտ միջամտություններն էին, ինչը միջազգային իրավունքների բացահայտ ոտնահարում է համարվում: Ապացույցներ կան,  որ այս շարժումները նախագծել են ԱՄՆ-ը, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան և իրականացվում էին Իրանի հարևանությամբ գտնվող հենակների հովանավորությամբ ու վերահսկողությամբ:

Այն ինչ պարզ է, ԻԻՀ Սահմանադրության համաձայն, ժողովուրդն ունի բողոքելու իրավունք: Սահմանադրության 27-րդ հոդվածը պաշտոնապես ճանաչում է անզեն քայլարշավների ու հավաքների կազմակերպումը՝ իսլամի սկզբունքներին չհակասելու դեպքում: Իսկ Սահմանադրության 34-րդ հոդվածի համաձայն, բողոքելը և հայց ներկայացնելը յուրաքանչյուր անհատի իրավունքն է:

ԻԻՀ-ը ինչպես բոլոր ժողովրդավարական համակարգերը, վճռակամ է նաև բոլոր խափանարարությունների ու բռնությունների դիմաց պաշտպանել քաղաքացիների անվտանգությունը:

Հարցն այն է, որ Արևմուտքի մարդու իրավունքների մասին զեկույցները քաղաքական միջոց են ծառայում և բացահայտորեն փորձում են մարդկային իրավունքները պաշտպանելու փոխարեն, Արևմուտքի քաղաքական նպատակները հետապնդել:

Այս երկվությունների կողքին, մյուս հարցն այն է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ը և մարդու իրավունքների պաշտպան կառույցներն անտեսում են Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների բացահայտ ոտնահարումը:

ԱՄՆ-ի մարդու իրավունքների վիճակացույցում գրանցվել են տարբեր քայլեր, այդ թվում Ուոլ սթրիթ շարժման բողոքների ճնշումը, ոստիկանության կողմից սևամորթների սպանությունը, հակառասիստական շարժումները ճնշելը, Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի ոճրագործությունները հովանավորելը և Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում կանանց ու երեխաների սպանությանը աջակցելը:

ԱՄՆ-ը նաև բազում քայլեր է ձեռնարկել Իրանի դեմ: Այդ միջամտություններից ու ոճրագործություններից են՝ 1953թ. օգոստոսի հեղաշրջումը, ահաբեկչական խմբավորումների, հատկապես մոնաֆեղների նկատմամբ հովանավորությունը, անմարդկային ու անօրինական շրջափակումներ սահմանելը, ութամյա պարտադրյալ պատերազմի տարիներին Սադդամի ռեժիմին հովանավորելը և Իրաքին քիմիական զենքեր տրամադրելը: 1988թ. հուլիսին Պարսից Ծոցում Իրանի մարդատար օդանավի դեմ հրթիռային հարձակումը, որին զոհ գնացին այդ թռիչքի 290 ուղևորները, Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի մեկ այլ ոճրագործությունն է համարվում:

Նման անցյալով ԱՄՆ-ը իրեն մարդու իրավունքների պաշտպան է ներկայացնում, ինչը ամոթալի է: