Իսլամ աշխարհում երկխոսությամբ հնարավոր է անցնել վերտարածաշրջանային միջամտություններից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i81575-Իսլամ_աշխարհում_երկխոսությամբ_հնարավոր_է_անցնել_վերտարածաշրջանային_միջամտություններից
Այսօր Թեհրանում մեկնարկել է իսլամական միջխորհրդարանական նստաշրջանը և ահաբեկչության դեմ պայքարի, Դոնալդ Թրամփի քաղաքականությունների և սիոնիստների զավթողականությունների դիմաց Պաղեստինի իդեալների պաշտպանությունը և տարածաշրջանում արյունալի պատերազմներին, այդ թվում Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ոտնձգությանը վերջ դնելու գործեղանակների քննարկումն այս նստաշրջանի օրակարգում են դրված:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2018 09:08 Asia/Tehran

Այսօր Թեհրանում մեկնարկել է իսլամական միջխորհրդարանական նստաշրջանը և ահաբեկչության դեմ պայքարի, Դոնալդ Թրամփի քաղաքականությունների և սիոնիստների զավթողականությունների դիմաց Պաղեստինի իդեալների պաշտպանությունը և տարածաշրջանում արյունալի պատերազմներին, այդ թվում Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ոտնձգությանը վերջ դնելու գործեղանակների քննարկումն այս նստաշրջանի օրակարգում են դրված:

Տարածաշրջանային իրադարձություններում ազդեցիկ լինելու հավակնություն ունեցող մի շարք երկրների բացակայությունը վկայում է այն մասին, որ այդ պետություները բավարար  դրդապատճառ չունեն ահաբեկչության դեմ պայքարի և կայունությունը տարածաշրջան վերադարձնելու համար:

Այդուհանդերձ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների 13-րդ համագումարին շուրջ 40 խորհրդարանական պատվիրակությունների մասնակցությունը վկայում է այն մասին, որ Թեհրանը տարածաշրջանային բանակցությունների կենտրոն է դարձել և անցած շաբաթ մեծ թվով արաբ և արևմտյան  հյուրերի մասնակցությամբ կայացած Թեհրանի անվտանգության համագումարից հետո, այս համագումարին երկրների մասնակցությունը ցույց է տալիս, որ նրանք ցանկանում են տարածաշրջանային խաղաղության և տարածաշրջանում նորագույն կարգի հաստատման համար Թեհրանի առաջարկած գործեղանակներով կայունություն հաստատել Ասիայի արևմուտքում:

Չնայած տարածաշրջանային ու միջազգային հարցերի մասին տարածաշրջանի մի շարք պետությունների միջև գոյություն ունեցող տարաձայնությանը, իսլամական միջխորհրդարանական համագումարում խորհրդարանական պատվիրակությունները կարող են առանց հաշվի առնելու պետությունների միջև գոյություն ունեցող տարաձայնությունները բանակցել  և դիվանագիտական լուծում գտնել տարածաշրջանի խնդիրների կարգավորման համար: Այս ընթացքը շարունակվելու դեպքում, Արևմտյան Ասիայի երկրները և իսլամ աշխարհը այլևս արտաքին միջամտության կարիքը չեն ունենա և  կկարողանան ինքնուրույն կարգավորել խնդիրները:

Այդուհանդերձ տարածաշրջանի որոշ երկրների ժողովրդավարական չլինելը և այդ երկրների քաղաքական կառուցվածքում խորհրդարանի բացակայությունը նրանց հուսախաբ է արել ցանկացած բանակցությունից  և միգուցե հենց այդ պատճառով է, որ տարածաշրջանի որոշ արաբական պետություններ այնքան էլ չեն աջակցում խորհրդարանական դիվանագիտությանը:

Հետևաբար Թեհրանում իսլամական միջխորհրդարանական համագումարի անցկացմամբ  աշխարհին ապացուցվեց, որ Իրանն ու իսլամական շատ երկրներ խնդիրների կարգավորման համար ռազմավարական բանակցությունների կողմնակից են և անկախ պետությունների միջև ընթացող բանակցություններից, խորհրդարանների միջոցով փորձում են ազդեցիկ հարաբերությունների ընդունելի մակարդակ ունենալ:

Իհարկե  բնականաբար, որոշ արևմտյան պետություններ ու լրատվամիջոցներ, որոնք իրենց շահը տեսնում են տարածաշրջանի երկրների միջև տարաձայնության մեջ, բացասական հայացքով են դիտում այս բանակցություններին և փորձում են անկարևոր ներկայացնել այն:

Ամեն դեպքում իսլամական միջխորհրդարանական համագումարը մեկ անգամ ևս ապացուցեց, որ տարածաշրջանի երկրները վճռակամ են կարգավորել ներքին վեճերը և միայն տիրակալության ու Արևմտյան Ասիայի պետությունների ավելի շատ զենք վաճառելու մասին խորհող օտար երկրների միջամտության կարիքը չունեն: