Ղոդսը և ԱՄՆ-ի դավերը. Իսլամական աշխարհի պատասխանատվությունը մեծարգո առաջնորդի հայեցակետով
Երեքշաբթի երեկոյան միջխորհրդարանական միության կոնֆերանսի մասնակիցների հետ հանդիպմանը, ԻԻՀ հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Պաղեստինի հարցը համարել է իսլամական աշխարհի գերակայությունը:
Ղոդսի հետ կապված ԱՄՆ-ի վերջին քայլը «կոպիտ սխալ» որակելով, նորին Վսեմություն առաջնորդը հավաստիացրել է.«Նրանք անկարող են նման քայլի դիմել : Նրանք ջանքերն ի դերև են անցնելու»:
Գերապատիվ առաջնորդը Պաղեստինին պաշտպանելը բոլորի պարտականությունն է համարել, ասելով. «Չպետք է մտածել, որ Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարելն անօգուտ է: Աստծո կամոք, այդ ռեժիմի դեմ պայքարն արդյունավորվելու է, ինչպես որ անցյալ տարիների համեմատությամբ Դիմադրությունը մեծ առաջընթաց է ունեցել»:
Անդրադառնալով Իսլամական միջխորհրդարանական նիստում Մյանմայի և Քաշմիրի հարցերի արծարծմանը և միաժամանակ Եմենի ու Բահրեյնի նման կարևոր հարցերի անտեսմանը, մեծարգո առաջնորդն ասել է.«Չպետք է թույլ տալ, որ Արևմուտքի քարոզչական վտանգավոր կայսրությունը, որը գլխավորապես ղեկավարվում է սիոնիստների կողմից, անտեսի իսլամական աշխարհի կարևոր հարցերը , կամ լռության դավադրությամբ, մոռացության տա իսլամական ազգերի կարևոր հարցերը»:
Պաղեստինի հետ կապված պատմական երեք գլխավոր իրադարձություններին ՝ տարածքների բռնագրավմանը, միլիոնավոր մարդկանց բռնագաղթի և մարդկային զանգվածային կոտորածներին ու ցեղասպանությանը մեծարգո առաջնորդի անդրադարձը խոսում է պատմական մեծ ոճրագործության մասին և իսլամական աշխարհին , մարդու իրավունքների պաշտպանության , ահաբեկչության ու օկուպացման դեմ պայքարի հավակնորդներին ուղղված հուշում է ՝ մոռացված պատասխանատվությունների մասին:
Պաղեստինյան հարցը քայլ առ քայլ արվող նախագիծ է, որը մեկնարկել է Իսրայելի և Եգիպտոսի հաշտության Քեմփ Դեյվիդյան համաձայնագրի ստորագրմամբ, որը շարունակվեց Նորվեգիայի Օսլոյում ՝ պաղեստինյան հանդուրժողական որոշ հոսանքների քայլերով:
Միջինարևելյան հարցերի փորձագետ Սաադոլլահ Զարեին, վերլուծելով Ղոդսի հետ կապված ԱՄՆ-ի վերջին քայլն ասել է.«Այսօր տարածաշրջանային ու միջազգային մասշտաբներով ականատես ենք, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները այնպիսի պայմաններում են շտապում ի շահ Իսրայելի ռեժիմի կարգավորել պաղեստինյան հարցը, երբ Դիմադրության հրապարակային իրարահաջորդ հաղթանակների շնորհիվ, իսլամական աշխարհի գլխավոր մասը դուրս է եկել Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի ու նրանց տարածաշրջանային դաշնակիցների հսկողությունից»:
Ինթիֆադան բարդացրեց 1978 թվականից Քեմփ Դեյվիդում մեկնարկած հաշտության նախագծերի վիճակը: Շարունակական դիմադրությունը Պաղեստինի հարցը պահեց իսլամական աշխարհի գերակայությունը համարվող կարգավիճակում և թույլ չտվեց, որ Պաղեստինի իդեալները լուսանցք մղվեն:
Միջազգային հարցերի փորձագետ Ալի Ասղար Զարգարը Պաղեստինի հետ կապված ԱՄՆ-ի և Իսրայելի ընդհանուր ծրագրի մասին ասել է.«Որոշ փաստաթղթերում , Իսրայելի կողմից արծարծվել է Իրանի սահմանին սպառնալիքի տարածման հարցը: Բոլոր սցենարները տարիների ընթացքում ձևավորվել են Թել Ավիվի առանցքայնությամբ և սաուդցիների ֆինանսավորմամբ»:
Սակայն Իրաքում և Սիրիայում բոլոր դավերը ձախողեցին: Ինչպես իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասել, սիոնիստները մի օր խոսում էին «Նեղոսից Եփրատ» ծրագրի մասին, սակայն այսօր իրենց գոյությունը պահպանելու համար, ստիպված են արգելապատնեշ կառուցել: Պաղեստինն անկասկած մի համալիր է և «Ծովից գետ» պատմություն ունի, իսկ մայրաքաղաքը Ղոդսն է : Սա իրողություն է , որը ոչ մի կերպ հնարավոր չէ անտեսել ու խեղել: