Բաքուն ողջունել է Լավրովի՝ ԼՂ հիմնախնդրի փուլային կարգավորման մասին հայտարարությունը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ողջունել է ԼՂ հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
Հեքմաթ Հաջիևն ասել է.«Ողջունում ենք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը փուլ առ փուլ լուծելու վերաբերյալ հայտարարությունը»:
Հեքմաթ Հաջիևն իր թութերյան էջում գրել է.-«Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին ելույթը , որում նշվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի փուլ առ փուլ, առաջարկվում է նաև Ադրբեջանի Հանրապետության կողմից»:
Լեռնային Ղարաբաղի խնդրի փուլային լուծման առաջարկն արդեն մի քանի անգամ քննարկվել է: 2007 թվականին, Մինսկի խմբի համանախագահները կրկին վերահաստատեցին այսպես կոչված «Մադրիդի խաղաղություն» առաջարկը: Մադրիդյան խաղաղության նախաձեռնության մեջ ընգծված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը :
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային և խաղաղ կարգավորման հարցը: Այս առաջարկներում միայն խաղաղության գործոնների որոշ փոփոխություններ են մտցվել:
Պետք է ասել, որ որքանով Ադրբեջանը համաձայն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջարկին, այնքան Հայաստանը դեմ է դրան:
Իրականում Հայաստանը չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը Ադրբեջանի տարածքներից, իսկ Ադրբեջանը հայտարարել է, որ չի հանդուրժելու հայկական ուժերի կողմից իր տարածքի մի մասի օկուպացիան:
Անկասկած, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկը այդ հարցի միջազգայնացումն է, և այն որ հակամարտության կողմերի միջև պակասում է վստահությունը, ինչպես նաև հակամարտող կողմերի միջև փոխադարձ ատելությունը:
Ադրբեջանցի հայտնի քաղաքական փորձագետ Էլխան Շահին Օղլուն ասել է.«Հայաստանն առանց Ռուսաստանի ճնշման որևէ քայլ չի ձեռնարկում այդ կապակցությամբ, 2017 թվականից ի վեր Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշում չի գործադրում»:
Այդ մասին Ռուսաստանի հայտնի լրագրող Մաքսիմ Շևչենկոն ասել է..«Ժամանակը հասունանում է Ադրբեջանի օգտինին, քանի որ Ադրբեջանի և Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ամրագրվել են տարածաշրջանային բազմակողմ համագործակցությունը, և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Թեհրանի, Մոսկվայի ու Անկարայի դիրքորոշումները կարող են հանգեցնել խնդրի խաղաղ կարգավորման իդեալական արդյունքների և տարածաշրջանային կայունության»:
Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորման վերաբերյալ բոլոր փորձագիտական և կառուցողական մեկնաբանություններին, հարկ է նշել, որ համաշխարհային ուժերը, որոնք ձգտում են տարածաշրջանում պահպանել իրենց շահերը, փորձում են շարունակել Հարավային Կովկասում առկա իրավիճակը, որպեսզի այդ ճգնաժամային պայմանները օգտագործեն որպես լծակ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի վրա ճնշում գործադրելու համար: