Արաբիայի ձախողումները
Հրապարակային իրադարձությունները վկայում են նոր տարում Եմենում Արաբիայի ձախողումների մասին:
Եմենի դեմ Արաբիայի և նրա դաշնակիցների ոտձնգությունը տնտեսական ու հումանիտար ոլորտներում ծանր վնասներ է պատճառել: Գները բարձրացնելով և ժողովրդի կենցաղային պայմանները բարդացնելով Արաբիան աղքատության է մատնել իր բնակիչներին , որի պատճառով ժողովուրդը հարկադրված է լինելու միանալ բանակին : Իր ձախողումները կոծկելու համար, Արաբիան աֆրիկյան տարբեր երկրներիգ, այդ թվում նաև Սուդանից, զինվորներ է հավաքագրել: Սակայն երբ այդ զինծառոյողների դիակները տուն վերադարձան, նրանց ընտանիքները դատապարտեցին իրենց զավակներին Եմեն գործուղած ռեժիմին: Սաուդցի ղեկավարները երկրում ստեղծված ծանր տնտեսական վիճակն իրենց ռազմական նպատակներին են ծառայեցնում: Արաբիան Եմենի ռազմական ու հումանիտար երկու դաշտերում էլ պարտություն է կրել: Սաուդական կոալիցիան ոչ միայն չի իրականացրել Եմենին պատերազմ պարտադրելու իր քաղաքականո ւ ռազմական նպատակները, այլև նախկինի համեմատությամբ, հայտնվել է ավելի թույլ դիրքերում : Ռազմի դաշտում, նա խոստացել էր, որ ավելի քիչ քան երկու շաբաթում ավարտվելու է, սակայն արդեն երեք տարի է անցնում պատերազմի սկզբից և այդ պատերազմի հսկայական ծախսերը բարդացել են ոտնձգիչ ռեժիմների ուսերին, ինչն ինքնին մեծ պարտություն է համարվում այդ ռեժիմի համար:
Սաուդցի քաղաքական ակտիվիստն այդ մասին ասել է.«Եմենի դեմ պատերազմում Արաբիան ծանր պարտություն է կրել ՝ ռազմական, քաղաքական ու անվտանգության դաշտում: Պատերազմի հաղթողը Եմենի Անսարալլահն է»:
Շարունակական հարձակումները և միաժամանակ խաղաղ բնակիչների կոտորածը, Ալ-Ղաիդային ցուցաբերվող աջակցությունը և Եմենում ԻԼԻՊ-ի ներկայության պայմանների ստեղծումը, բոլորը վկայում են Եմենի հեղափոխական ժողովրդի դեմ սաուդցիների անճարակության մասին և ապացույցն են այն փաստի, որ Եմենում միջնորդավորված պատերազմը սկսող կողմն ինքը դարձել է պարտվողը: