Թրամփը, մարդու իրավունքների թշնամի
Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ տարվա նախօրեին իրավապաշտպան մարմինները կասկածի տակ են դրել Միացյալ Նահանգների կառավարության գործունեությունը՝ մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ:
Human Rights Watch- ի գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը, մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ նախագահի գործունեությունը ողբալի համարելով ասել է, որ Դոնալդ Թրամփը ավտորիտար անձավորություն է, որն աջակցում է ոչ ժողովրդավարական ռեժիմներին, որոնցից է Սաուդյան Արաբիայի ռեժիմը:
Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության հաղորդագրության մեջ ասված է, որ լրատվամիջոցների դեմ ընդունած դիրքորոշմամբ, Թրամփը մեծ սպառնալիք է ԱՄՆ-ի ժողովրդավարության համար:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեդ Բին Ռաեդ Ալ-Հուսեյնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է երկրում մամուլի ազատությանը:
Իհարկե, ԱՄՆ կառավարությունները տասնամյակներ առաջ նույնպես նման վարք են դրսևորել: Օրինակ՝ Ջորջ Բուշի պաշտոնավարության ժամանակ ստեղծվեց Գուանտանամոյի կալանավայրը, որտեղ կալանավորները ենթարկվում էին տանջանքների և խոշտանգումների և դա վկայում է մարդու իրավունքների խախտումների մասին:
Բարաք Օբամայի վարչակազմում մարդու իրավունքները խախտվել են ԱԹՍ-ի կողմից հարվածներ հասցնելու հետևանքով, որին զոհ են դարձել աշխարհի տարբեր մասերում բնակվող մեծ թվով քաղաքացիներ:
Մինչդեռ Վաշինգտոնի աջակցությունը մարդու իրավունքների խախտող երկրներին, այդ թվում, Սաուդյան Արաբիային, Բահրեյնին և Սիոնիստական ռեժիմին, շարունակվել է վերջին տարիներին:
Այնուամենայնիվ, Թրամփի վարքագիծը և հայտարարությունները վկայում են մարդու իրավունքների ոտնահարման մասին: Թրամփը հայտնի է որպես այլատյաց, հակամիգրացիոն և ռասիստական տրամադրություններով անձնավորություն և չի խորշում վիրավորական հայտարարություններ անելուց:
ԱՄՆ-ի ներկայիս նախագահը մեքսիկացիներին հանցավոր, մուսուլմաններին ահաբեկիչներ, իսկ աֆրիկացիներին «կեղտի խորոշ» է անվանել: Նրա հաղթանակը նաև ոգեշնչել է ԱՄՆ-ի ներսում և դրսում գործող ծայրահեղական, ռասիստական հոսանքներին, որոնք չեն խուսափում խախտել մարդու իրավունքները և քաղաքացիական ազատությունները:
Արտաքին քաղաքականության ոլորտում, Դոնալդ Թրամփն իր առաջին արտասահմանյան ուղևորությունը կատարեց Սաուդյան Արաբիա: Մի երկիր որը հայտնի է մարդու իրավունքների ոտնահարման մեջ և պատերազմ է հրահրել Եմենի դեմ: Սա ցույց է տալիս թե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որքանով է հարգում մարդու իրավունքները:
Նա նաև շարունակում է հովանավորել պաղեստինյան տարածքներում սիոնիստական բնակավայրերի կառուցման գործընթացը և Ղոդսը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք:
Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ նման բողոքները և քննադատությունները Դոնալդ Թրամփին ու ԱՄՆ կառավարությանը, որոնք «Առաջ Ամերիկա» կարգախոսն են ընտրել, ստիպեն վերանայել իրենց դիրքորոշումները և հարգել մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը: