Իրան-Գերմանիա խորհրդակցություններն ու ՀԳՀԾ-ի հարցը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i81993-Իրան_Գերմանիա_խորհրդակցություններն_ու_ՀԳՀԾ_ի_հարցը
ԻԻՀ-ի ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Հասան Էրաղչիի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վալտեր Լինդսի հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԳՀԾ-ի վերաբերյալ վերջին զարգացումները: Կողմերը կարևորել են բոլոր կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2018 08:50 Asia/Tehran
  • Իրան-Գերմանիա խորհրդակցություններն ու ՀԳՀԾ-ի հարցը

ԻԻՀ-ի ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Հասան Էրաղչիի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վալտեր Լինդսի հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԳՀԾ-ի վերաբերյալ վերջին զարգացումները: Կողմերը կարևորել են բոլոր կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը:

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին Անվտանգության խորհրդի հինգշաբթի օրվա գագաթնաժողովում կրկին հանդես եկավ անհիմն հայտարարություններով, կրկնելով Իրանի հրթիռային ծրագրի անհիմն մեղադրանքները, և ընդգծելով, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ին:

Ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 12-ին վեարահաստատելով Իրանի միջուկային շրջափակումների չեղարկման ժամկետը,  չորս նախպայմաններ է սահմանել, որպեսզի Միացյալ Նահանգները մնա գործողության մեջ:

ԱՄՆ-ը կարծես թե փորձում է լրացնել ՀԳՀԾ-ի օրենքի խախտման փազլը, սակայն Սպիտակ տան պաշտոնյաները գիտեն, որ Իրանի միջուկային համաձայնությունը խախտելն առանց Թեհրանի կողմից համաձայնությունը խախտելու մասին ապացույցներ ներկայցնելու, կխոչընդոտի ԱՄՆ-ի և Եվրամիության միջև կայացած առևտրական պայմանագրերի գործադրմանը:

Միջազգային հետազոտությունների միջազգային կենտրոնի՝ MIT- ի գործադիր տնօրեն և Իրանի միջազգային հարաբերությունների մասնագետ Տիրմանն ասել է.«Այլ գործոններ, ինչպիսիք են՝ Սիրիայում Իրանի քաղաքականությունը կամ այս երկխոսության մեջ մարդու իրավունքների ներգրավումը, նոր ռազմավարություն են,  ուղղված միջուկային զենքի համաձայնության ոչնչացմանը:

Նա ընդգծել է.-«Երբ նոր պահպանողականներն այսպես են խոսում, մարդիկ գիտակցում են, որ մտադիր են օգտագործել այս մեթոդը` միջուկային զենքի տարածումը կանխելու համար դիվանագիտական ջանքերը ոչնչացնելու համար»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շեշտել է, որ Մոսկվան չի կարող թույլ տալ,  որ որոշ երկրների քաղաքական շահերի հետևանքով վտանգվի ՀԳՀԾ-ն:

Լավրովը նշել է, որ ՀԳՀԾ-ի եվրոպական կողմերը լավ գիտեն բանակցությունների վերսկսման վտանգները եւ չեն ընդունի այն:

Մյուս կողմից, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2231 բանաձևը հաստատել է ՀԳՀԾ-ն, որը նոր մարտահրավեր է համարվում ԱՄՆ-ի համար:

Միջազգային իրավունքի համալսարանի դասախոս Մոհամմադ Ռեզա Զիյա Բիգդելին ասել է.«Սույն բանաձեւը հրապարակվել է Անվտանգության խորհրդի կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն: Այնպիսի դրույթ, որը վերաբերում է Անվտանգության խորհրդի անդամներին: Այս բանաձևում խախտվել են նախորդ բանաձևերը, մասնավորապես՝ թիվ 1929-ը »:

ՀԳՀԾ-ի մյուս հենակետը այն հանգամանքն է, որ ՄԱԳԱՏԷ-ի  կողմից Իրանի միջուկային գործունեության մոնիտորինգի արդյունքներում, այդ կազմակերպությունը հաստատել է Թեհրանի խաղաղանպատակ միջուկային գործունեությունը բոլոր 9  զեկույցներում: ՀԳՀԾ-ի համաձայն չեղարկվել են Իրանի դեմ սահմանված բոլոր շրջափակումները և միայն Իրանի կողմից միջուկային համաձայնությունը խախտվելու դեպքում հնարավոր է դրանք վերականգնել: 

Հակառակ դեպքում, մյուս կողմը պետք է  հարգի իր ստանձնած  պարտավորությունները: Ամեն դեպքում, կարծես, ամերիկյան պահվածքի անկայունությունն ու ՀԳՀԾ-ի վերաբերյալ հավանական սցենարները , պետք է սպասել միջազգային շրջանակների  արձագանքներին: