ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունների համար իշխող կուսակցությունը ներկայացրել է իր թեկնածուին
Հայաստանի իշխող հանրապետական կուսակցությունը առաջիկա նախագահական ընտրությունների համար ներկայացրել է իր թեկնածուին:
Երևանում կայացած մամլո ասուլիսում Հայաստանի և հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը առաջիկա նախագահական ընտրությունների համար առաջադրել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը:
Ներկայումս Արմեն Սարգսյանը Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Բրիտանիայում: 22 տարի առաջ նա 6 ամիս եղել է Հայաստանի վարչապետ:
Հայաստանի նախագահական առաջիկա ընտրությունները մեծ նշանակություն ունեն, քանի որ Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթսցքում վավերացված օրենքները գործադրվելու են նախագահական նոր շրջանում:
Հայաստանի վարչապետի ու ազգային ժողովի իրավասությունների ավելացումը և մյուս կողմից երկրկի նախագահի իրավասությունների կրճատումը հանրաքվեի ընթացքում վավերացված օրենքներից են:
Սերժ Սարգսյանի նախագահության շրջանը ավարտվելու է ընթացիկ տարվա ապրիլ ամսին:
Հայաստանի սահմանադրության 125-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի նախագահը պետք է ընտրվի ազգային ժողովի պատգամավորների երեք չորրորդի քվեներով: Միևնույն ժամանակ նախագահական ընրությունների թեկնածուների գրանցումը պետք է իրականացվի առնվազն ազգային ժողովի պարգամավորների մեկ չորրորդի ստորագրությամբ:
Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ղեկավար և Հայաստանի քաղաքական ու իրավական հարցերի բարձրագույն փորձագետ Գեորգ Ղազինյանը ասել է.«Չնայած որ ըստ ՀՀ սահմանադրության երկրի նախագահը միայն կարող է երկու իրարահաջորդ շրջանի ընթացքում զբաղեցնել այդ պաշտոնը, սակայն Հայաստանի նոր սահմանադրության համաձայն, որպես հանրապետության առաջին պաշտոններ վարչապետի ու ազգային ժողովի նախագահի պաշտոններն զբաղեցնելու համար սահմանափակումներ չկան»:
Իրականում այդ բարեփոխումների վավերացման դեպքում, Սերժ Սարգսյանը, ով անցկանցում է իր նախագահության երկրորդ շրջանը, կարող է ընտրվել որպես վարչապետ կամ ազգային ժողովի նախագահ:
Կասկած չկա, ժողովրդական աջակցությունը կարևորագույն պատճառներից է ինչը նախագահի թեկնածուների մոտ հաղթանակի հույսեր է առաջացնում: Միևնույն ժամանակ կուսակցությունների և նախագահի թկնածուի կողմից կարգախոսների ընտրությունը մեծ նշանակություն ունի Հայաստանում, քանի որ այդ կարգախոսները խոսում են Հայաստանի ներքին և ինչ-որ տեղ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին:
Բացի այդ, Ղարաբաղյան հակամարտության մասին նախագահի թեկնածուի դիրքորոշումը մեծ նշանակություն ունի այդ երկրի նախագահի թեկնածուի համար:
Հայաստանի նախագահական առաջիկա ընտրություններում մյուս կարևոր խնդիրը նախագահի թեկնածուի կապվածությունն է ՌԴ-ի հետ: Իրականում հայ դիվանագետների ռուսամետ կեցվածքը մեծ նշանակություն ունի ու կարող է որոշիչ դերակատարություն ունենալ: Փաստորեն ՌԴ-ն զինյալ ներկայություն է ունենալու Հայաստանում և առերևույթ Հայաստանի ներքին անվտանգությունն էլ ռուսներն են ապահովում: Այդ պատճառով էլ նախագահական ընտրություների և ՌԴ-ի կապվածությունը մեծ նշանակություն է ունենալու:
Սկսած ՀՀ նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկի դեմ իրականացված անհաջող մահափորձից մինչև Երևանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում իրականացված պատանդառությունը և պատանդառուների կողմից արևմտամետ քաղբանտարկյալների ազատ արձակման մասին պահանջը, թանկացումների դեմ հակակառավարական ցույցերը, սղաճի և պետական ծառայությունների այդ թվում էլեկտրամատակարարման գների բարձրացումը վերջին տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ներքին իրադարձություններն են, որոնք ավելի են սրել այդ երկրի ներքին անապահովությունը: