Իրան-Ռուսաստան-Թուրքիա ՝ բանակցություններ Սիրիայի ազգային բանակցությունների կոնգրեսի սեմին
Սիրիական զարգացումները թևակոխել են զգայուն փուլ: Սիրիայի դիվանագիտական ու ռազմական իրադարձությունների դաշտում երեք ակտիվ երկրներ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան , Սիրիայի ազգային բանակցությունների կոնգրեսի սեմին բանակցություններ են վարում : Դա իրականացվում է 2017 թվականի նոյեմբերին սոչիում կայացած եռակողմ նիստում ձեռբերված համաձայնության շրջանակում:
Հանդիպել են քաղաքական հարցերով Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնական Ջաբերի Անսարին, Սիրիայի հարցով Ռուսաստանի դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը և Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար՝ Սեդաթ Օնալը : Հանդիպման առանցքը եղել է Սոչիի նիստին մասնակցելու համար սիրիացի ընթդդիմադիրներին խրախուսումը : Սիրիական հարցը քննարկվելու է հունվարի 29-ին և 30-ին ՝ Սոչիում:
Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցությունների գործընթացը շարունակվում է , մինչդեռ Սիրիայում որոշ հոսանքների քայլեր մտահոգիչ են: Դրա մի մասը երկրի հյուսիսային շրջաններում իրավիճակի սրման հետևանքն է: Օրեր առաջ ԱՄՆ-ը հայտարարեց, որ մտադիր է սիրիական քուրդ ուժերի օգնությամբ այդ երկրում մի բանակ ձևավորել: ԱՄՆ-ի այդ որոշմանը խստորեն հակադարձել է Անկարան: Հունվարի 20-ի երեկոյան Թուրքիայի զինված ուժերը սկսել են Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ «Զեյթունի ճյուղ» ռազմական գործողությունը : ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայում ԱՄՆ անպատասխանատու քայլերը թուլացնելու են խաղաղության գործընթացը, որի մաս էին կազմում քրդերը:
Ինչպես նշել է Հոսեյն Ջաբերի Անսարին, Սիրիայի տարածքում ցանկացած ռազմական քայլ կարող է ազդել Սոչիի ազգային կոնգրեսի անցկացման վրա: ԱՄՆ-ի ղեկավարած կոալցիայի անդամներից գեներալ Թումաս Վիլն ասել է.«Նոր ուժերի ձևավորման հիմքն էր սահմանային անվտանգության ուժերի շրջանակում նոր առաքելության շրջանակում Սիրիայի դեմոկրատ ուժերից 15 հազարի հավաքագրումը : Դա էլ այն դեպքում, երբ ԻԼԻՊ-ի դեմ նրանց քայլերն ավարտին են մոտենում»:
Քաղաքագետ Ալեքսի Մքկարկինն ասել է.«Պետք է ընդունել, որ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում Մոսկվան իր ձեռքն է վերցրել Վաշինգտոնի նախաձեռնությունը: Իհարկե Սիրիայում ԱՄՆ դիրքերի թուլացումը երբևէ չի նշանակելու Սիրիայի բոլոր հարցերի կարգավորում»:
Կան փաստեր, որոնք ապացուցում են, որ Վաշինգտոնը տարիներ շարունակ աջակցել է սիրիական ընդդիմադիրներին և այսօր չի պատրաստվում հրաժարվել Բաշար Ասադին կործանելու մտքից: Դա նկատելի էր Ռեքս Թիլերսոնի վերջին հայտարարություններում: ԱՄՆ Պետքարտուղարը նշեց, որ անժամկետ կարգով այդ ուժերի տեղակայման նպատակն է անհրաժեշտ կայունության ու դիմադրության ստեղծումը, որի շնորհիվ սիրիացիները կկարողանան կործանել Բաշար Ասադին:
Politico պարբերականում լույս տեսած հոդվածում, Վաշինգտոնում Միջինարևելյան հաստատության փոխտնօրեն Փոլ Սալեմը գրել է.«Այսօր պարզվել է, որ Թեհրան-Մոսկվա-Դամասկոս առանցքը Սիրիայում հաղթել է և Դոնալդ Թրամփն այդ դաշտում պարտվել է Վլադիմիր Պուտինին»:
Ուստի այսօր ԱՄՆ-ը փորձում է փոխել իրադարձությունների ընթացքը ՝ Իրանին և Ռուսաստանից Սիրիայի ճգնաժամի կարգավորման հավասարությունից հանելով: Դա Թելավիվի և Ռիադի համար ստրատեգիական նպատակ է համարվում: