Բարզանիի ուղեւորությունը դեպի Թեհրան․ դառը անցյալ և ուսանելի փորձ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i82097-Բարզանիի_ուղեւորությունը_դեպի_Թեհրան_դառը_անցյալ_և_ուսանելի_փորձ
Իրաքի Քրդիստանի տարածաշրջանային վարչակարգի ղեկավար Նիչերվան Բարզանին այսօր Թեհրանում հանդիպել է ու բանակցել է իրանցի պաշտոնյաների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2018 14:08 Asia/Tehran
  • Բարզանիի ուղեւորությունը դեպի Թեհրան․ դառը անցյալ և ուսանելի փորձ

Իրաքի Քրդիստանի տարածաշրջանային վարչակարգի ղեկավար Նիչերվան Բարզանին այսօր Թեհրանում հանդիպել է ու բանակցել է իրանցի պաշտոնյաների հետ:

Նախքան Թեհրան կատարած այցը, Բարզանին Բաղդադ էր մեկնել որպեսզի  Իրաքի Քրդստանում հանրաքվե անցկացնելուց հետո, առաջին անգամ տարբեր դիրքերից բանակցի Իրաքի պաշտոնատարնեի հետ:

Այս ուղեւորությունը, ըստ էության, կապված է Էրբիլի նոր քաղաքականության եւ Բաղդադի հետ երկխոսության եւ համագործակցության հետ:

Հանրաքվեի մասին սխալ հաշվարկները և  անկախ քրդական պետության երազանքը, բացահայտեց այն իրականությունը, որ Բարզանին, սխալ հոսանքների ազդեցության տակ, մտավ վտանգավոր եւ ծախսատար քաղաքական խաղադաշտ, որի նպատակներն արդեն հստակ էին: Բարզանին իմանալով, այս հանրաքվեի միակ կողմնակիցն Իսրայելն է, փորձեց  շարունակել Իրաքի մասնատմանն ուղղված քայլը:

Արաբական աշխարհում հայտնի գրող եւ վերլուծաբան Աբդուլբարի Աթվանը Ռայ Էլ-Յում թերթում գրել է, որ հանրաքվեից հետո ապագան մշուշոտ է: Շատ նշաններ հաստատում է, որ այդ փուլը դժվար կլինի: Այս փուլի մեկնարկն անկայունությունն է եւ, թերեւս, պատերազմի բռնկումը, եւ քրդական զայրույթը կարող է լինել կրակի վառելանյութը:

Իրաքի Քրդստանի տարածքի տեղական կառավարման կենտրոնի տնօրեն Նիչերվան Բարզանիի հետ Թեհրանում ունեցած հանդիպմանը, Ալի Շամխանին ասել է.« Այդ հանրաքվեն տնտեսական, քաղաքական ու անվտանգության մեծ ծախսեր պարտադրեց այդ տարածքին և հարևան պետություններին, որովհետև ոմանք այն համոզմանն էին, որ քրդերի անվտանգությունն անկախ է այդ տարածքի մյուս ժողովուրդներից և հնարավոր է բանակցությամբ ու գործակցությամբ կառավարել ԻԼԻՊ-ի և ահաբեկչության սպառնալիքը»:

Անվտանգությունն ԻԻՀ կարմիր գիծը համարելով, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Որոշ հակահեղափոխական խմբավորումներ քրդական տարածքներից օգտվում են Իրանի քաղաքացիներին ու զորայիններին խոցելու համար, ինչն անհանդուրժելի է»:

Կիրակի օրը Իրաքի Քրդստանի տարածքի տեղական կառավարման կենտրոնի տնօրեն Նիչերվան Բարզանիի հետ Թեհրանում ունեցած հանդիպմանը, Հասան Ռոհանին ասել է.«Տարածաշրջանի բոլոր ազգերը՝ ներառյալ Իրաքի քրդերը, պետք է երկրի տարածաքային ամբողջականության ու սահմանադրության շրջանակում, հասնեն իրենց օրինական իրավունքներին»:

Ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները `աջակցելու հարցերի լուծմանն ու Իրաքի անվտանգությանը եւ կայունությանը: Սակայն, ինչպես Շամխանին հստակեցրեց, Իրանի դիրքորոշումն Իրաքի վերաբերյալ, հիմնված է Իրաքի բոլոր ժողովուրդների միասնության եւ տարածքային ամբողջականության պահպանման  սկզբունքի վրա:

Նիչերվան Բարզանին վստահեցրել է .«Իրաքի Քրդստանը մշտապես ցանկացել է, որ Իրաքը լինի միասնական: Բոլորը պետք է հարգեն Իրաքի սահմանադրությունը»։