Սիրիայի հյուսիսում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության սկսման պատճառները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i82141-Սիրիայի_հյուսիսում_Ձիթենու_ճյուղ_ռազմական_գործողության_սկսման_պատճառները
Հունվարի 20-ին Թուրքիայի զինված ուժերը սկսել են «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2018 09:03 Asia/Tehran

Հունվարի 20-ին Թուրքիայի զինված ուժերը սկսել են «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը։

Սիրիայի հյուսիսի երեք կարևոր կենտրոններն են՝ Ջազիրան, Քոբանին և Աֆրինը: Այդ կենտրոններում են գտնվում տարբեր նահանգներ ու քաղաքներ, որոնց գլխավոր բնակչությունը քրդեր են: 2016թ. դեկտեմբերին, Թուրքիան Սիրիայի հյուսիսում իրականացրեց «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, իսկ ներկայումս «Ձիթենու ճյուղ»  ռազմական գործողությունն է իրականացնում: Իսկ որոնք են այս գործողության նպատակները:

Թուրքիայի կառավարությունը երկու պատճառ է հայտարարել այս գործողության համար: Առաջին պատճառը՝ օրինական պաշտպանությունն է ՄԱԿ-ի հռչակագրի 51-րդ հոդվածի համաձայն: Թուրքիան համոզված է, որ Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի քայլերը ուղղակիորեն սպառնում են Թուրքիայի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը:

Թուրքիայի կառավարությունը հատակապես Աֆրինի շրջանում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության սկսման մյուս պատճառ է հայտարարել ահաբեկչության դեմ պայքարը: Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսային շրջաններում ԱՄՆ-ի կողմից հովանավորվող քրդական ուժերն ահաբեկիչներ են և սպառնալիք են համարվում Թուրքիայի համար: Այդ հիմամբ, Անկարայի կառավարությունը հայտարարել է, որ  «Ձիթենու ճյուղ»  ռազմական գործողությունն իրականացվում է ահաբեկչության դեմ պայքարի մասին 2005 թվականին ստորագրված 1624, 2014թ. 2170 և 2014թ. ստորագրված 2178 բանաձևերի հիմամբ:

Իրականում այն ինչ այսօր Թուրքիան իր դեմ սպառնալիք է համարում, վերջին տարիներին Սիրիայի նկատմամբ որդեգրած Անկարայի քաղաքականության արդյունքն է: Թուրքիան այն պայմաններում է Սիրիայի դեմոկրատական ուժերին ահաբեկիչներ համարում, երբ հատկապես 2011-2017 թվականներին, ինքն իր սահմանները բացելց ահաբեկիչների համար: Թուրքիայում վերապատրաստված ահաբեկիչները մեկնում էին Սիրիա՝ իշխող համակարգի դեմ պատերազմելու համար: Դամասկոսի կառավարությունը մինչ օրս բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայում տեղկայված ահաբեկչական խմբավորումների գլխավոր հովանավորն է: Ներկայումս այդ ահաբեկչական խմբավորումները Սիրիայի հյուսիսում անկախ Քրդստան ստեղծելու և նոր բանակ կազմելու ԱՄՆ-ի նախագծով լուրջ սպառնալիք են համարվում Թուրքիայի համար: Քանի որ «Ձիթենու ճյուղ»  ռազմական գործողությունը Սիրիայում է իրականացվում, այդ երկրի կառավարությունը պաշտոնապես բողոքել է այդ գործողության դեմ և այն իր տարածքային ամբողջականության խախտում է բնութագրել:

Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են այն մասին, որ Սիրիայի պատերազմի առաջին վեց տարիներին, Թուրքիան հետևելով ԱՄՆ-ի կառավարության հակասիրիական քաղաքականություններին, ԱՄՆ-ի թակարդն է ընկել: Ամեն դեպքում, ամերիկացիների լարած այդ թակարդից դուրս գալու համար, Անկարայի կառավարությունը չպետք է Սիրիայի դեմ միակողմանի քայլերի դիմի և այդ սպառնալիքը վերացնելու լավագույն ճանապարհն է Սիրիայի կառավարության հետ ընդհանուր դիրքորոշում որդեգրել և Սիրիային օգնել ահաբեկչության դեմ պայքարում: