Իրանն ազդեցիկ ներկայություն ունի պաշտպանական ոլորտում
Երկուշաբթի հունվարի 22-ի առավոտյան Իրանի հարավային ափերում «Ֆալախեն» հրթիռանետ նավի տախտակամածից Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համադրողի տեղակալ ծովակալ Հաբիբոլլահ Սայյարիի կողմից «Ռասուլալլահ» գաղտնաբառով մեկնարկեց ԻԻՀ բանակի «Մոհամմեդ մարգարե-5» զորավարժությունը:
«Զորավարժությունը կայանալու է Օմանի ծովում, Մաքրանի ափերում՝ ԻԻՀ բանակի «Խաթամ-Օլ-Անբիա» ավիապաշտպանության զորամիավորի, ցամաքային, օդային ու ծովային ուժերի ներկայությամբ».-հայտարարել է ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին :
ԻԻՀ-ը Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերում շուրջ 2000 կմ. սահման ունի՝ ներկայացնելով աշխարհաքաղաքական արժեքավոր դիրք: Իրավական առումով, բոլոր երկրներն ունեն ոտնձգությունից երկրի սահմանները պաշտպանելու իրավունք: ԻԻՀ-ն ունի սպառնալիքները կանխարգելելու կարողություն: Այդ ուղղությամբ, Իրանի սահմաններին «Կայուն անվտանգության հաստատումը» ԻԻՀ զինված ուժերի ՝ ներառյալ բանակի և պահակազորայինների ընդհանուր նպատակն է: Համատեղ զորավարժությունների անցկացումը ևս խոսում է Իրանի պաշտպանական դոկտրինայում հարցի նշանակության մասին: Իրանի պաշտպանական ու անվտանգության ստրատեգիայի մաս են կազմում ռազմական համագործակցությունների կարևորումը և համատեղ սպառնալիքների դեմ պաշտպանական հարցերում գործակցությունը: ԻԻՀ-ը մշտապես թշնամիներին պատգամել է, որ իր հզոր ու ակտիվ ներկայությամբ ոչ մի ուժի թույլ չի տալու վնասել տարածաշրջանի անվտանգությանը:
«Վաշինգտոնի ինստիտուտը» վերջերս գրել էր.«Իրանն անկախ ավիապաշտպանության բազաներ ստեղծելով և այդ ոլորտի պաշտպանական համակարգեր տեղակայելով ուշագրավ կերպով զարգացրել է իր պաշտպանունակությունը»:
Իրանի դեմ պարտադրյալ ութամյա պատերազմի փորձը, տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը, Պարսից ծոցում Իրանի հարևան երկրներին միլիարդավոր դոլարների զենքի վաճառքը փոխանցել են այն պատգամը, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի նպատակը Իրանի անվատնգությանը ձեռնոց նետելն է:
«Ժողովրդավարությունն այսօր» վերլուծական կայքին տված հարցազրույցում, 2017 թվականի ապրիլին ամերիկացի տեսաբան , լեզվաբան ՝ Նուամ Չամսկին նշել է, որ Իրանի ստրատեգիան պաշտպանական բնույթ է կրում»: Նա առաջ է քաշել այն հարցը, որ Իրանի կանխարգելիչ ուժն ինչո՞ւ է մտահոգում ԱՄՆ-ին և Իսրայելին: Հարցին նա պատասխանել է .«Պարզից էլ պարզ է, որ նրանք ովքեր ցանկանում են ազատորեն բռնի ուժի դիմել , խորապես մտահոգված են ներուժ կանխարգելիչ ուժի հարցով»:
Այսօր ԻԻՀ-ը պաշտպանական բնականոն քայլերի դաշտում կարևորում է բարձրագույն մակարդակի պատրաստվածությունը և ոչ մի վայրկյան չի կասկածում սովորական պաշտպանական զինտեխնիկայից օգտվելու հարցում:
Կարևորելով տարածաշրջանի անվտանգությունն ու սեփական ռազմական կարողության պահպանումը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Մեր երկրին ու ժողովրդին պաշտպանելու համար, առանց տարակուսելու, հարկ լինելու դեպքում, արտադրելու և պահեստավորելու ենք մեզ անհրաժեշտ զենքերը»: