Թիլերսոնը կասկածում է ՀԳՀԾ-ում փոփոխություն առաջացնելու կապակցությամբ
ԱՄՆ-ի պետքարտուղարը կասկածանքով է արտահայտվել Թրամփի կողմից հայտարարված ժամկետում Իրանի հետ միջուկային համաձայնության՝ ՀԳՀԾ-ի մեջ հավանական փոփոխություններ մտցնելու կապակցությամբ:
Լոնդոնում Ռեքս Թիլերսոնն ասել է.«Հավանաբար ԱՄՆ-ը չի կարողանա ժամանակին վերացնել ՀԳՀԾ-ի թերությունները: Հետևաբար խնդրի կարգավորումը կհետաձգվի մինչև Սպիտակ տան կողմից հայտարարվող ժամկետը»: Նա նշել է, որ իրենք չեն կարող այլոց համար ժամանակացույց ճշտել:
Իրան-Վեցնյակ միջուկային համաձայնությանը հակասող քայլի դիմելով, Իրանի միջուկային շրջափակումների չեղարկումը երկարաձգելու ժամանակ, սպառնացել է, որ մինչև 120 օր ՀԳՀԾ-ն չփոխվելու դեպքում, այլևս չի երկարաձգելու Իրանի շրջափակումների չեղարկումը: Այս բոլորն այն դեպքում, երբ ՀԳՀԾ-ի բանակցություններին մաս կազմող երեք եվրոպական երկրներ՝ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Եվրամիության, Ռուսաստանի ու Չինաստանի հետ միասին մերժել են ՀԳՀԾ-ի շուրջ վերստին բանակցելը: ԻԻՀ-ը ևս հստակ ոճով հայտարարել է, որ ոչ ՀԳՀԾ-ի շուրջ վերստին բանակցելը և ոչ էլ այդ փաստաթղթում փոփոխությունն ընդունելի չեն Իրանի իսլամական հանրապետության համար:
ԻԻՀ արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ՀԳՀԾ-ի շուրջ հնարավոր չէ վերստին բանակցել, այդ իսկ պատճառով հնացած խոսակցությունների փոխարեն, ավելի լավ է ԱՄՆ-ը Իրանի նման կատարի իր հանձնառությունները ՀԳՀԾ-ի նկատմամբ»:
Եվրոպա կատարած այցի ընթացքում Թիլերսոնը փորձում է մեթոդ մշակել Թրամփի սպառնալիքի հետևանքով առաջացած փակուղուց դուրս գալու համար:
Մի կողմից հակաիրանական շրջափակումների դադարեցումը չերկարաձգելը նշանակելու է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվել և այդ համաձայնության ավարտ: Թրամփի քաղաքական ու անվտանգության խորհրդականները, նաև պետքարտուղարը կողմ չեն նման իրավիճակի ստեղծմանը: Մյուս կողմից ամերիկացի պաշտոնատարների կարծիքով այժմ ԱՄՆ-ի նախագահի պատվի խնդիրն է: Հայտարարված ժամկետից հետո, հակաիրանական շրջափակումների դադարեցումը վերստին երկարաձգվելը, ծանր պարտություն է համարվելու ԱՄՆ-ի և Թրամփի համար: Այդ իսկ պատճառով ամերիկացիները հույս ունեն, որ այսպես կոչված ԻԻՀ տարածաշրջանային և հրթիռային ծրագրերի դեմ Եվրոպայի խիստ դիրքորոշվելով, Թրամփը կկարողանա դուրս գալ այս փակուղուց: ՀԳՀԾ-ին չվերաբերող որոշ հարցերում Եվրոպան համաքայլ է ԱՄՆ-ի հետ:
Սակայն հաշվի առնելով ՀԳՀԾ-ի պահպանման հարցով Եվրոպայի կտրուկ դիրքորոշումները, անհավանական է Իրանի հետ միջուկային համաձայնության մեջ փոփոխությունը:
Բանակցությունները, որոնք Թրամփը ցանկանում է փոխել, ավելի քան 10 տարի է ընթացքի մեջ է 28 երկրների ներկայացուցիչ համարվող Եվրամիության և յոթ այլ երկրների միջև, որի արդյունքում հրապարակվել է միջազգային հանրության կողմից ընդունված ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը: Հաշվի առնելով այս ընթացքը, հավանաբար միջազգային հանրության դեմ Թրմափի սպառնալիքը ցանկալի արդյունք չի ունենալու ԱՄՆ-ի կառավարության համար: