ՀԳՀԾ-ը միասնական և չտարանջատվող փաստաթուղթ է
ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտելու ուղղությամբ վերցրած քայլերը դառնում են միջազգային բանավեճի առարկա:
ԱՄՆ պետքարտուղարը փորձում է եվրոպացիներին այս հակամարտության մեջ ներքաշելով, ավելի մեծ ճնշում գործադրել Իրանի վրա:
Սակայն Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ընդգծել է. «ՀԳՀԾ-ն կատարյալ փաստաթուղթ է և որևէ դեպքում հնարավոր չէ այն կրկին բանակցության թեմա դարձնել»:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, «Ալ-Ալամ» հեռուստակայանին տված հարցազրույցում ՀԳՀԾ-ին մարտահրավեր նետելու ԱՄՆ-ի վերջին ջանքերի կապակցությամբ ասել է. «Այն պայմաններում, երբ չնայած իր ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությանը, ԱՄՆ-ի ու նույնիսկ Եվրոպայի ստանձնած պարտավորությունների շրջանակում տնտեսական լուծումների մի մասը դեռ իրականացված չեն, ՀԳՀԾ-ն վերանայելու մասին խոսք բացելը լկտի ու ԱՄՆ-ի նախագահի պատրանքներից բխող պահանջ է համարվում»:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Լոնդոնում հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի թերությունները շտկելու նպատակով փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբ ձևավորելու շուրջ եվրոպական երեք երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Ֆրանսիայի ԱԳՆ Ժան-Իվ Լը Դորիանը քննադատել է Թրամփի կառավարությանը՝ միջուկային համաձայնությունը վերանայելու առաջարկի կապակցությամբ և նշել է, որ Ռուսաստանը և Չինաստանը ևս ստորագրել են պայմանագիրը:
Նա նշել է, որ պայմանագիրը կնքելուց հետո բոլոր ստորագրողները պետք է հարգեն այն:
Ռուսաստանի Դումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլատսկին ասել է. «Եվրոպական եռյակի կողմից միջուկային համաձայնության վերանյման մասին ամերիկյան-եվրոպական աշխատանքային խումբի կազմավորումը կասկածելի քայլ է, որը հազիվ թե կարողանա օգնել Իրանի միջուկային խնդրի լուծմանը»:
ՀԳՀԾ-ը ստորագրելուց երեք տարի անց, դրա վերանայման մասին խոսելը հարցականի տեղիք է տալիս: Սա այն դեպքում երբ ԱՄՆ-ը միակ կողմն է, որ հրաժարվում է կատարել իր պարտավորությունները և պնդում է, որ դա վատ գործարք է:
Այժմ, եթե ՀԳՀԾ-ի վերանայման վերաբերյալ բանավեճ կա, ապա դա ԱՄՆ-ն է , որը պետք է շատ հարցերի պատասխան տա:
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է. «Թեհրանն իր պաշտպանական կարողության ու հրթիռային հարցում որևէ երկրի հետ չի բանակցելու»:
«Թեհրանը ոչ մի երկիր հետ չի բանակցի իր հակահրթիռային պաշտպանության շուրջ» ասել է նա:
Իրանի Իսլամական Հանրապետությունը բանակցությունները սկսելուց ի վեր ոչ միջուկային հարցերը համարել է կարմիր գիծ և չի ընդունում մասնավորապես հրթիռային պաշտպանական ծրագրի շուրջ որևէ երկրի հետ ցանկացած բանակցություն: