Ավարտվել է Պարսից ծոցում Իրանի բանակի զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i82393-Ավարտվել_է_Պարսից_ծոցում_Իրանի_բանակի_զորավարժությունը
Պարսից ծոցի և Օման ծովի ափերին հաջողությամբ ավարտվել է ԻԻՀ բանակի «Մուհամմադ մարգարե-5» համատեղ զորավարժությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2018 14:50 Asia/Tehran

Պարսից ծոցի և Օման ծովի ափերին հաջողությամբ ավարտվել է ԻԻՀ բանակի «Մուհամմադ մարգարե-5» համատեղ զորավարժությունը:

Համատեղ զորավարժությանը մասնակցել էին Իրանի իսլամական հանրապետության բանակի ռազմածովային , ռազմացամաքային ու ռազմաօդային ուժերը:

Զորավարժության մի մասը տեղի ունեցավ միջազգային ջրերում, որը երկու պատգամ փոխանցեց տարածաշրջանի և տարածաշրջանից դուրս երկրներին: Առաջինը խաղաղության ու բարեկամության պատգամն էր, երկրորդը՝ ԻԻՀ կարողության ցուցադրումը: ԻԻՀ ցույց տվեց, որ կարող է լիարժեք անվտանգություն հաստատել իր ջրերում՝ հսկելով էներգիայի փոխադրման ուղիների անվտանգությունը ու տարածաշրջանում կայուն անվտանգություն ապահովել:

«Մուհամմադ մարգարե-5» զորավարժության նշանակությունը ներքին առումով իրանցի մասնագետների կողմից ստեղծված հնարավորությունների ցուցադրումն էր և ուժերի կարողության մակարդակի բարձրացումը:

Այս զորավարժության գլխավոր նպատակն էր Իրանի բանակի օդային, ծովային ու ցամաքային ուժերի միջև ներդաշնակություն ու համագործակցություն ստեղծել, ինչպես նաև ստեղծել շարժական գործողությունների սենյակ՝ ենթադրյալ թշնամու դեմ մարտերը կառավարելու համար:

Այս բոլոր ծրագրերը հաջողությամբ իրականացան ԻԻՀ բանակի տարեկան զորավարժության ընթացքում, ինչը ցույց է տալիս,որ Իրանի բանակի ծովուժը շարունակում է հաստատակամորեն ներկայություն ունենալ ներքին ու միջազգային ջրերում:

Ծովի նշանակությունը տնտեսական առումով առավել քան երբևէ ի ցույց է դնում Իրանի բանակի ծովուժի ռազմավարական դերակատարությունը: Համաշխարհային առևտրի 90 տոկոսն իրականանում է ծովի միջոցով և անվտանգության ապահովումն անհրաժեշտ է առևտրի համար: Իրանի բանակի ծովուժը տարբեր նավախբմեր գործուղելով միջազգային ջրեր, նշանակալի դերակատարություն է ունեցել ծովում համաշխարհային առևտրի անվտանգության ապահովման գործում :

Այս կապակցությամբ ԻԻՀ բանակի հարցերով փոխկոորդինատոր՝ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է.««Մուհամմադ մարգարե-5» զորավարժության անցկացումն ի ցույց դրեց  Իրանի կարողություններն իր ջրային տարածքները և նավթի տարանցման  միջազգային ուղիները պաշտպանելու գործում»:

ԻԻՀ-ը գտնվում է Պարսից ծոցի զգայուն տարածաշրջանում աշխարհի էներգիայի ռազմավարական կենտրոնում և Հորմոզի ռազմավարական նեղուցը ևս  գտնվում է այս տարածաշրջանում: Ծովի անվտանգության նկատմամբ Իրանի ցուցաբերած ուշադրությունը և այս բնագավառում Թեհրանի ռազմավարական ներկայությունը , Իրանի իսլամական հանրապետության շահերը պաշտպանելուց բացի, տարածաշրջանի  և աշխարհի երկրների համար ևս հուսալի և վստահություն ներշնչող հանգամանք է,որպեսզի վերջիններս որպես կարևոր ու հզոր երկիր Իրանի հետ կառուցողական գործակցություն ունենան ծովի անվտանգության ապահովման գործում: Այս շրջանակում Իրանի բանակի հարցերով փոխկոորդինատորն ընդգծել է. «ԻԻՀ-ը կարող է լիարժեք անվտանգություն հաստատել իր ջրերում ՝ հսկելով էներգիայի փոխադրման ուղիների անվտանգությունն ու  տարածաշրջանում կայուն անվտանգություն ապահովել»: Հաշվի առնելով այդ կարևոր կողմնորոշումը, «Մուհամմադ մարգարե-5» զորավարժությունը , հաջողությամբ անցկացվեց և հերթական անգամ տարածաշրջանի և աշխարհի երկրներին ցույց տվեց, որ Իրանը մեծ կարողություն ունի ծովերում անվտանգություն հաստատելու գործում: