Մամուլի տեսություն 21-02-2018
Դոնալդ Թրամփը խոստացել էր, որ Իրանի հետ 5+1 խմբի միջուկային համաձայնությունը պատռելու է և 2018 թվականի հունվարին ունեցած ելույթի ժամանակ վերջնագիր հիշեցնող դիրքորոշում ընդունելով, ասաց. «Վերացրեք դրա սարսափելի փոսերը:
Ջավան
ՀԳՀԾ-ի հարցով Թրամփի վերջնագիրը լուրջ չե
Դոնալդ Թրամփը խոստացել էր, որ Իրանի հետ 5+1 խմբի միջուկային համաձայնությունը պատռելու է և 2018 թվականի հունվարին ունեցած ելույթի ժամանակ վերջնագիր հիշեցնող դիրքորոշում ընդունելով, ասաց. «Վերացրեք դրա սարսափելի փոսերը: Սա վերջին հնարավորությունն է»: Իսկ այսօր «Ռոյտերզ»-ի ձեռքն անցած ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի մի փաստաթուղթ վկայում է այն մասին, որ Իրանի հետ միջուկային համաձայնության կապակցությամբ ԱՄն պետքարտուղարության դիրքորոշումը շատ ավելի մեղմ է հեռուստատեսային տեսախցիկների դիմաց Դոնալդ Թրամփի հռետորաբանությունից:
«Ռոյտերզ»-ի հայտնաբերած փաստաթուղթն ապացուցում է, որ հակառակ Թրամփի հռետորաբանության, ինչը շատերի կողմից որպես վերջնագիր է ընկալվում, ԱՄՆ վարչակազմը միայն ցանկանում է, որ ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցները հովանավորեն ժամանակի ընթացքում ՀԳՀԾ-ի ամրապնդումը: Եվրոպական երեք երկրներին ու Բրյուսելում գտնվող ԵՄ-ի կենտրոնավայր հղված ԱՄՆ պետքարտուղարության գրության մեջ ասված է. «Մենք ցանկանում ենք ձեր պարտավորությունն այն հարցում, որ հեռահար հրթիռների ընդլայնումը կամ փորձարկումը կանխելու, գործակալության հզոր քննությունների մասին վստահանալու և որոշ կետերում գոյություն ունեցող բացերի վերացման նպատակով լրացուցիչ կամ մեկ այլ համաձայնության շուրջ միմյանց հետ համագործակցելու ենք»: Արևմտյան աղբյուրները հայտնել են, որ եվրոպացի դաշնակիցներին հղված ԱՄՆ պետքարտուղարության նամակի ոճն ընդհանրապես տարբերվում է հեռուստատեսության տեսախցիկների առջև ԱՄՆ նախագահի հռետորաբանությունից: Իրանի դեմ շրջափակումների առկախումը երրորդ անգամ երկարաձգելուց հետո Դոնալդ Թրամփը հունվարի 12-ին ունեցած ելույթի ժամանակ ասել էր, որ սա վերջին երկարաձգումն է լինելու միթե այն որ եվրոպական երկրները մինչև մայիսի 12-ը վերացնեն ՀԳՀԾ-ի սարսափելի բացերը: ԱՄՆ պետքարտուղարությունը չի արձագանքել «Ռոյտերզ»-ի կողմից հիշյալ փաստաթղթի բացահայտմանը և հայտարարել է, որ իր ներքին գրությունների բովանդակության մասին կարծիք չի հայտնում: Այնուամենայնիվ պարզ չե, թե եվրոպական երեք երկրներին գրությունը հղվել է Դոնալդ Թրամփի տեղեկությամբ, թե դա ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄն պետքարտուղարության դիրքորոշումն է, հատկապես որ որոշ աղբյուրներ սրանից առաջ տեղեկացրել էին ՀԳՀԾ-ի հարցով Թրամփի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի տարաձայնության մասին:
Քեյհան
Սիոնիստական ԶԼՄ-ները հաստատել են, որ Իրանին դիմակայելու համար Իսրայելն աջակցություն է ցուցաբերում թաքֆիրականներին
«Հաարեց»-ը գրեց. «Իսրայելն ընդլայնել է սիրիացի ապստամբներին ցուցաբերվող աջակցությունը և զինում է յոթ տարբեր խմբերի»: Թելավիվն ու արևմուտքցիներն ապստամբներ են կոչում Սիրիայում ակտիվ թաքֆիրականներին:
Զավթված տարածքներում տպագրվող այս օրաթերթը գրեց. «Նկատի առնելով Սիրիայի բանակի առաջխաղացքը Իսրայելը պարտավորվել է լուրջ փոփոխություն մտցնել Գոլանի բարձրունքներում վարած իր քաղաքականության մեջ»:
Սիոնիստական ռեժիմի զինվորական պաշտոնատարները համոզված են, որ Բաշար Ասադը ուշ կամ շուտ փորձելու է իր ձեռքն առնել Գոլանի զավթված տարածքի մնացյալ բաժնի վերահսկողությունը, ինչը մասամբ սահմանային այդ տարածքում իր իշխանությունը տարածելու խորհրդանշական կարևորության պատճառով է: Սիոնիստ վերլուծաբան Էլիզաբեթ Սորկովը, ով մոտիկից հետևում է Սիրիայի զարգացումներին ասում է, որ սիրիացի ապստամբները վերջին շրջանում հայտարարում են Իսրայելից ստացվող աջակցության ծավալներում որոշ փոփոխությունների մասին:
«Առնվազն 7 ապստամբ խմբեր այսօր Գոլանի բարձրունքներում զենք ու զինամթերք և զինատեխնիկա գնելու համար գումար են ստանում Իսրայելից»,-հայտարարել է այս փորձագետը:
Ավելի վաղ հենց Թելավիվի ղեկավարության խոստովանությամբ ու անվիճելի փաստաթղթերի համաձայն ապացուցվել է, որ Սիոնիստական ռեժիմի և Սիրիայում ակտիվ թաքֆիրական ահաբեկիչների միջև սերտ կապեր գոյություն ունեն: Մի քանի շաբաթ առաջ էր, որ Սիրիայում զինված ահաբեկիչների խոսնակը պաշտոնապես Թելավիվ այցելեց:
«Հաարեց»-ի ընդգծմամբ Իսրայելը աջակցություն է ցուցաբերում Սիրիայում ապստամբ խմբերի հանդեպ, որպեսզի այդպիսով դիմակայի Սիրիայում Իրանի ներկայությանը: Թելավիվը նպատակադրել է Իրանին կապված ուժերին պահել իր սահմաններից 60կմ հեռավորության վրա:
Սիոնիստական ռեժիմի կրթության նախարար և անվտանգության կաբինետի անդամ Նեֆթալի Բենեթն ասել է. «Դուք չպիտի ոչնչացնեք ԻԼԻՊ-ը, որպեսզի Իրանը նրան չփոխարինի»:
«Իրանը ցանկանում է Միջերկրական դուրս գալու համար միջանցք ստեղծել: Մենք պիտի ոչնչացնենք այս միջանցքը և դա այն գործն է որ կատարելու ենք: Ասել ենք, որ Իրանին թույլ չենք տալու, որ իր դիրքերն ամրագրի Սիրիայում ու դա ապացուցելու ենք»,-հայտարարել է Նեֆթալի Բենեթը:
Ալիք
Սիրիական հակամարտությունում Իսրայելի անհուսալի դրությունը. Handelsblatt
Մերձավոր Արևելքում կրկին աճում է լարվածությունը, տարածաշրջանում գերակայության շուրջ վեճը կենտրոնացած է Սիրիայի վրա, գրում է Handelsblatt գերմանական պարբերականի հոդվածագիր Պյեր Հոյմանը:
Սիրիայում տարբեր նպատակներ հետապնդող գլխավոր դերակատարներն Իսրայելը, Իրանն ու Ռուսաստանն են: Հեղինակի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիան դիտարկում է որպես Մերձավոր Արևելքում ռազմական հենակետ: Նա այդտեղ նոր տիրակալ է դարձել այն բանից հետո, երբ իր զորքերի օգնությամբ փրկեց Ասադի վարչակարգն ակնհայտ տապալումից:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա այն ցանկանում է օգտագործել սիրիական հակամարտությունը տարածաշրջանում իր դիրքերն ուժեղացնելու համար: Հեղինակը նշում է, որ Իրանը ցանկանում է «իրանականացնել» Մերձավոր Արևելքը:
Իսրայելն, իր հերթին, Սիրիայում Իրանի մշտական ռազմական ներկայության հարցում վտանգ է տեսնում: Անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովին վարչապետ Բինյամին Նեթանյահուի հայտարարություններից ելնելով՝ Իսրայելը նախապատրաստում է իր քաղաքացիներին և ամբողջ աշխարհն իսրայելական գրոհին: Անհրաժեշտության դեպքում Իսրայելն իր թիրախում կառնի ոչ միայն Իրաքում, Սիրիայում կամ Լիբանանում Իրանի ներկայացուցիչներին, այլև ինքնին Իրանը, հայտարարել է Նեթանյահուն:
Պուտինը, հավանաբար, շահագրգռված չէ Իրանի և Իսրայելի միջև հակամարտության սրմամբ, քանի որ դա կարող է սպառնալ Սիրիայում նրա գրանցած նախկին հաջողություններին: Փետրվարի 10-ին Իսրայելի կողմից իրանական անօդաչու սարքի խոցմանը հետևած հարվածների փոխանակությունը ցույց տվեց, թե որքան արագ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, նշվում է հոդվածում:
Իսրայելն այդ ընթացքում կորցրել է իր ռազմական ինքնաթիռը, իսկ Թեհրանի համար դա նշանակում է, որ իսրայելական բանակի անպարտելիությունն առասպել է, գրում է Պյեր Հոյմանը։
News.am
Փարիզը՝ Ալիեւի սադրիչ հայտարարության մասին. Կոչ ենք անում զերծ մնալ համանման հայտարարություններից
Պաշտոնական Փարիզը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հերթական ագրեսիվ հայտարարությունը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը փետրվարի 8-ին Բաքվում Իլհամ Ալիեւի հայտարարության նկատմամբ այն մասին, որ «Երեւանն ու Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածքներն են», եւ որ այս հայտարարությունը հակասում է Մինսկի խմբի սկզբունքներին, ինչպես նաեւ սպառնալիք է պարունակում Հայաստանի գոյությանը, Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է՝
«Ֆրանսիան ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ բանակցություններով կարգավորելու գործընթացին: Ֆրանսիան հակամարտության կողմերին կոչ է անում աշխատել նաեւ այս ուղղությամբ, զերծ մնալ ցանկացած հայտարարությունից եւ գործողություններից, որոնք կարող են լարվածության պատճառ դառնալ»: