Մամուլի տեսություն 24-02-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i85159-Մամուլի_տեսություն_24_02_2018
Փաստերը վկայում են այն մասին, որ  ՀԳՀԾ-ի կապակցությամբ Իրանի կողմից լուրջ ու աննախընթաց ազդանշաններ են հղվում ԱՄՆ-ին ու Եվրոպային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2018 08:52 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24-02-2018

Փաստերը վկայում են այն մասին, որ  ՀԳՀԾ-ի կապակցությամբ Իրանի կողմից լուրջ ու աննախընթաց ազդանշաններ են հղվում ԱՄՆ-ին ու Եվրոպային:

Խոռասան

ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ի դիմաց Իրանի փազելի երկու մասերը

 

Փաստերը վկայում են այն մասին, որ  ՀԳՀԾ-ի կապակցությամբ Իրանի կողմից լուրջ ու աննախընթաց ազդանշաններ են հղվում ԱՄՆ-ին ու Եվրոպային: Օրերս հեղափոխության մեծարգո առաջնորդը ժողովրդային հանդիպումներից մեկի ժամանակ անդրադարձավ այս կապակցությամբ արևմուտքի հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքին ու դա լավ ու կտրուկ բնութագրելով, հավելեց. «Միջուկային բանակցությունների հարցում սրանց վստահեցինք ու դրանից որևէ օգուտ չքաղեցինք:  բարեբախտաբար ես նկատում եմ, որ երկրի պատասխանատուները լավ վերաբերմունք են ցուցաբերում և ես իրապես պիտի շնորհակալություն հայտնեմ մեր ԱԳ նախարարին ամերիկացիների թշնամությանը և եվրոպացիների մեկ մեխին ու մեկ էլ նալին խփելու հանդեպ նրա չափազանց լավ ու կտրուկ մոտեցման համար, որի մեկ մասը հրապարակվել է ու մի մեկ մասն էլ չի հրապարակվել, բայց մենք տեղյակ ենք, որ լավ ու հզոր մոտեցում են ցուցաբերել: Այո, մեր ուղին սա է...»: Լոնդոնում ՀԳՀԾ-ի կապակցությամբ Էրաղչու դիրքորոշումը և միջուկային շարժիչների հարցին գործակալության զեկույցում կատարված ակնարկը բացահայտում է Իրանի վերաբերմունքի ու փազելի թաքուն կողմերը: Էրաղչու դիրքորոշումը պարզում է, որ Իրանն առաջին անգամ ու աննախընթաց կերպով համաձայնության դիմացի կողմից բացահայտ կերպով սպառնում է դրանից հրաժարվելով: Լոնդոնի միջազգային հարաբերությունների արքայական հաստատության մեջ ելույթի ժամանակ ԱՄՆ-ի հասցեին Էրաղչու հնչեցրած քննադատությունը ՀԳՀԾ-ից հրաժարվելու կապակցությամբ Իրանի կողմից ներկայացված հստակ սպառնալիք է, այն դեպքում որ Իրանի հետ համագործակցության պայմանները շարունակեն անորոշ մնալ բանկերի ու ընկերությունների համար: Էրաղչու հայտարարությունը չափազանց հստակ է. «Եթե նույնիսկ Իրանի հավատարմությունը կրկին հաստատվի ու շրջափակումներն առկախվեն, սակայն անորոշության քաղաքականությունը շարունակվի և բանկերն ու ընկերությունները չկարողանան Իրանում աշխատել, մեզ համար հնարավոր չի լինելու մնալ մի համաձայնության մեջ, որից Իրանը որևէ օգուտ չի քաղում»: Քանի տասնամյակների փորձն Իրանին հուշում է, որ ընչաքաղցության ու զոռբայության դիմաց պիտի կանգնել ու նույնիսկ մեկ քայլով նահանջելը թշնամուն թույլ կտա մի քանի քայլով առաջ անցնել: Իրանի դիրքորոշման մյուսը կողմը վերաբերում է ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ի սպառնալիքներին դիմագրավելու համար գիտական ու տեխնիկական քայլերին: Փազելի այս մասը լրացվում է «Միջուկային շարժիչներ»-ով: Առաջին անգամը լինելով Իրանը ատոմային շարժիչներում օգտագործվող միջուկային վառելիքի արտադրման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել և այդ մասին տեղեկացրել է ԱԷՄԳ-ին: Նույնիսկ եթե որևէ նոր տեխնոլոգիա էլ չավելացվի Իրանի միջուկային կարողությանը, մինչև ՀԳՀԾ-ն արձանագրված նվաճումներով հնարավոր է լինելու միջուկային հզոր շարժիչների համար անհրաժեշտ ատոմային 20 տոկոսանոց վառելիք արտադրել: Ամերիկացիները լավ են ըմբռնում Իրանի հղած այս մեսիջի իմաստը: Նույնիսկ եվրոպացիներն էլ դա ընկալելու են: Մեսիջ որի բովանդակությունը շատ հստակ է. «Եթե ՀԳՀԾ-ն մեզ օգուտ չբերի չենք շարունակելու դրա գործադրումը»:

 

Քեյհան

Արևմուտքն ամբողջ կարողությամբ գործի է անցել փրկելու Սիրիայում ահաբեկիչների վերջին հենակետը

 

Վերջին օրերի ընթացքում երբ Դամասկոսի արևելքում գտնվող «Արևելյան Ղութա»-ում ահաբեկիչները հայտնվել են նեղ կացության մեջ և զգայուն այս տարածքում ահաբեկիչներն արմատախիլ են դառնում, ԱՄՆ-ն ու եվրոպական երկրներն աննախընթաց կերպով աշխատանքի են անցել, որպեսզի կանխեն դրա իրագործումը: Արևելյան Ղութան ամերիկացիներին, բրիտանացիներին ու ֆրանսիացիներին հիշեցնում է Իրաքի «Ջարաֆ-ալ-Սախր» խրթին տարածքը, որը Իրաքի ժողովրդային հավաքազորի ուժերի գրավման տակ անցնելուց հետո միայն իրաքցիները հանգիստ շունչ քաշեցին ու իմացան, որ ահաբեկչությանը հաղթելու ճամբան հարթեցվել է: Իհարկե հակառակ Իրաքին Արևելյան Ղութայի ազատագրման գործողությունը ոչ թե ճանապարհի սկիզբը, այլ վերջակետն է լինելու և այդ տարածքի վրա բանակի ու դիմադրության ուժերի վերահսկողության տարածումը հուսախաբ է անելու թե ահաբեկիչներին և թե արևմուտքցիներին և դեռ ահաբեկիչների գրավման տակ գտնվող Իդլիբ քաղաքը հեշտ հասանելի թիրախ է դառնալու պետական ուժերի համար: Չնայած նրան, որ Սիրիայի ընդարձակ բաժինները վերահսկվում են բանակի կողմից, սակայն Արևելյան Ղութան կոկորդում մնացած ոսկորի նման շարունակում է զավթված մնալ ահաբեկիչների կողմից և այդ ոճրագործներն ամեն օր այդ տարածքից գնդակոծում են Դամասկոսի բնակելի տարածքները, որի հետևանքով մինչ այսօր զոհվել ու վիրավորվել են տասնյակ խաղաղ քաղաքացիներ:

 

Ալիք

Դեսպան Սաջջադին հանդիպել է Սուրեն Կարայանի հետ. քննարկվել են երկկողմ առեւտրա-տնտեսական հարաբերությունների ընդլայնումը

 

Փետրվարի 23-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին հանդիպել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը, հատկապես՝ առեւտրա-տնտեսական ոլորտներում:

Այդ հարաբերությունների առավել դյուրացման նպատակով, դեսպան Սաջջադին կարեւորել է հատկապես ՀՀ-ում իրանցի առեւտրականների կազմակերպության եւ իրանական ընկերությունների ու ՀՀ պետական համապատասխան օղակների միջեւ գործակցության ընդլայնումը:

Հաշվի առնելով նոռուզի արձակուրդները, դեսպանը հայկական կողմին կոչ է արել իրանցի զբոսաշրջիկների համար ստեղծել առավել նպաստավոր պայմաններ, ավելացնել ճանպարհա-տրանսպորտային նշաններն ու հալալ սննդամթերքը, հեշտացնել իրանական բեռնատարների եւ ավտոբուսների երթեւեկությունը:

Հանդիպմանը կողմերը կարեւորել են նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գոտում ներդրումներ ապահովելու նպատակով իրանական եւ հայկական ընկերությունների կապերի աշխուժացումը:

 

Առաջին լրատվական

ՀՀ ղեկավարությունը պարտավոր է ամերիկացիներին ասի՝ հաշվի առեք՝ մեզ հետ ինչ կլինի, եթե ՌԴ-ից զենք չստանանք

 

«Միացյալ Նահանգներն առաջին հերթին պետք է մտահոգվի, որ Ադրբեջանը զենք չստանա՝ նա է ագրեսիվ կողմը, Իլհամ Ալիևը բացահայտ նպատակ է դնում՝ գրավել Երևանը։ Ու այս իրավիճակում փորձել սահմանափակել Հայաստանի զենք ձեռք բերելը ինքնապաշտպանության համար, ըստ իս՝ անհեթեթություն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Ընդգծենք, որ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ ցանկանում է շանտաժի և ահաբեկման միջոցով նպատակային խոչընդոտել Ռուսաստանի և այլ երկրների ռազմա-տեխնիկական գործակցությունը: Նա այդ համատեքստում է գնահատել ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ արդեն իսկ չեղարկվել է ՌԴ հետ այդ ոլորտում 3 միլիարդի պայմանագիրը:

Արամ Սարգսյանը հավելում է. «Խնդիրն այն է, որ Հայաստանը միայն Ռուսաստանի զենքն է ստանում, որովհետև նաև ՀԱՊԿ-ի անդամ պետություն է, իսկ Ադրբեջանը՝ ցանկացած տեղից։ Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն պետդեպին՝ ասեք, եթե այսպիսի քայլ եք նախաձեռնում՝ հաշվի առեք մեր հանգամանքները։ Կարծում եմ՝ այսօրվա դրությամբ կարևորը դիվանագիտական գործողություններ իրականացնելն է։ Իհարկե, եթե լինեն այդ պատժամիջոցները՝ մենք կտուժենք, մենք հնարավորություն չունենք այլ տեղից զենք գնելու։ Խոսքը գնում է մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգության մասին։ ՀՀ ղեկավարությունը պարտավոր է ամերիկացիների հետ նստել ու պարզ լեզվով խոսել, տեսեք՝ ինչ կլինի, եթե մենք ՌԴ-ից զենք չստանանք»- ընդգծեց Սարգսյանը։