Մամուլի տեսություն 28-02-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i85531-Մամուլի_տեսություն_28_02_2018
ԱԽ-ում Իրանին դատապարտելու համար ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի շաբաթներ տևած ջանքերից հետո, որը նույնիսկ հանգեցրեց ԱՄՆ-ի կողմից դեսպանների պատվին կազմակերպված ճաշկերույթին, ի վերջո վրա հասավ ԱԽ-ում Եմենի մասին նրանց կողմից ներկայացված բանաձևի քննարկման ժամկետը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2018 12:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28-02-2018

ԱԽ-ում Իրանին դատապարտելու համար ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի շաբաթներ տևած ջանքերից հետո, որը նույնիսկ հանգեցրեց ԱՄՆ-ի կողմից դեսպանների պատվին կազմակերպված ճաշկերույթին, ի վերջո վրա հասավ ԱԽ-ում Եմենի մասին նրանց կողմից ներկայացված բանաձևի քննարկման ժամկետը:

Խոռասան

Մոսկվան անօգուտ դարձրեց դեսպանների պատվին Վաշինգտոնի ճաշկերույթը

 

ԱԽ-ում Իրանին դատապարտելու համար ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի շաբաթներ տևած ջանքերից հետո, որը նույնիսկ հանգեցրեց ԱՄՆ-ի կողմից դեսպանների պատվին կազմակերպված ճաշկերույթին, ի վերջո վրա հասավ ԱԽ-ում Եմենի մասին նրանց կողմից ներկայացված բանաձևի քննարկման ժամկետը: Այդուհանդերձ հակառակ այդ երկրների բոլոր կանխատեսումներին Ռուսաստանի դիմադրության պատճառով Բրիտանիայի ու ԱՄՆ-ի կողմից ներկայացված բանաձևի երկու նախագծերի վրա էլ վետո դրվեց, որպեսզի ԱԽ-ի անդամ երկրները քվեարկեն Ռուսաստանի առաջարկած բանաձևին: Բանաձև, որտեղ որևէ մատնանշում չկա Իրանի մասին և միայն մեկ տարով երկարացվում է Եմենի դեմ սպառազինական պատժամիջոցների գործադրման ժամկետը: Իրանի հրթիռային փորձարկումների ու նաև անցած դեկտեմբեր ամսվա անկարգությունների հարցերից հետո Եմենի հարցով ԱԽ-ում Իրանի դեմ ներկայացված բանաձևը վերջին ամիսներին ԱՄՆ-ի ղեկավարությամբ Իրանի դեմ ԱԽ-ին ներկայացված երրորդ բանաձևն էր, որը արդյունք չունեցավ:  ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կողմից առաջարկված բանաձևում Իրանը դատապարտվել էր Եմեն զենք առաքելու պատճառով, սակայն Բրիտանիան հետագային ներկայացրեց բանաձևի մի նախագիծ, որն Իրանին դատապարտելու փոխարեն միայն Իրանի քայլերի հանդեպ մտահոգություն էր հայտնում: Սակայն Ռուսաստանն այդքան էլ չհանդուրժեց և լիովին բանաձևից հանեց Իրանի թեման: ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն ընդգծելով, որ Բրիտանիայի առաջարկած նախագիծը վտանգավոր է և հանգեցնելու է տարածաշրջանային լարվածությունների սրման, իր երկրի կողմից վետո դրեց դրա վրա: ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հակազդելով Բրիտանիայի առաջարկած բանաձևին հայտարարեց. «Անիրատեսական լինելու պատճառով այս բանաձևը որևէ արդյունք չունեցավ հեղինակների համար և միջազգային ասպարեզում ու ՄԱԿ-ում մեկ այլ պարտություն գրանցեց մասնավորապես ԱՄՆ-ի համար»: Իսկ Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էրաղչին ընդգծեց. «Մենք կշարունակենք մեր քաղաքականություններն ու այն ինչը, որ կապահովի տարածաշրջանի պետությունների շահերը»: «Նրանք նախքան Իրան գալն ու մեր խոսքը լսելը, կատարել էին իրենց դատողությունն ու դա հիմք ծառայեցնելով նպատակ ունեին ԱԽ-ում վավերացնել միակողմանի մի բանաձև, որտեղ նաև մատնանշված էր Իրանի անունը, որ իհարկե այդ հարցում ամերիկացիները պարտություն կրեցին և սա վերջին մեկ տարվա ընթացքում նրանց քանիերորդ պարտությունն է»,-հավելեց Էրաղչին ընդգծելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում սա քանիերորդ անգամն էր, որ ԱՄՆ-ի վարչակազմը փորձեց Իրանի հարցը ԱԽ բերել ու ամեն անգամ ձախողեց, ինչը վկայում է միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի մեկուսացման և ԻԻՀ-ի հզորության մասին:

 

Քեյհան

Արաբիայի զինվորական ղեկավարների հանկարծակի պաշտոնազրկման պատճառները՝ Եմենում կրած պարտությունը, թե՝ հեղաշրջման մտավախություն

 

Իր որդուն իշխանության հասցնելու համար Արաբիայի թագավորը մինչ այսօր բազմաթիվ հրահանգներ է արձակել ու այդ բոլոր հրամանագրերում պաշտոնազրկվել են որոշ ընդդիմադիրներ և կամ նրանք ովքեր հակառակելու ընդունակություն ունեին: Սաուդացի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանն էլ իր լիազորություններից օգտվելով նեղ կացության մեջ է դրել իր ընդդիմադիրներին և այդ շրջագծում վերջերս կալանավորել է ավելի քան 200 արքայազնների, գործարարների ու վահաբական շեյխերի ու բռնագանձել է նրանց ունեցվածքը: Սակայն Արաբիայի թագավորն այս անգամ նոր հրամանագիր արձակելով պաշտոնազրկեց բանակի ավագ հրամանատարներին, ինչը որոշ փորձագետների համոզմամբ իրականացվել է հեղաշրջման կապակցությամբ Բեն Սալմանի մտավախության, կամ էլ Եմենի պատերազմում Արաբիայի կրած պարտության պատճառով: Շուրջ 4 տարի է ինչ Ալե Սաուդը Եմենում մխրճվել է մաշողական ու մեծածախս պատերազմի մեջ և դա ի տես այն բանի, որ սաուդացիների ծրագրի համաձայն պատերազմը պիտի ավարտվեր մի քանի շաբաթից: Այս պատերազմի ֆինանսական ծախսերն ու Եմենում պատերազմական ոճրագործությունների պատճառով Ալե Սաուդի դիմագրաված միջազգային ճնշումներն Ալե Սաուդին մղել են այդ ճահճուտից փրկվելու համար մի ելք խորհել: Այս բացատրությամբ թվում է, որ Եմենի պատերազմում կրած պարտությունը պիտի սաուդացի գեներալների պաշտոնազրկման գլխավոր պատճառը լինի: Պաշտոնական հաղորդումների համաձայն գեներալներից բացի Արաբիայի թագավորը նաև պաշտոնազրկել է մի շարք փոխնախարարների և ստորագրել է այդ երկրի պաշտպանության նախարարության զարգացման փաստաթուղթը:

 

Ալիք

«Ադրբեջանցիները ագրեսոր են», «Մենք խաղաղութիւն ենք ուզում». հոլանդահայերի երթը ծառայել է նպատակին

 

«Ադրբեջանցիները ագրեսոր են», «Մենք խաղաղություն ենք ուզում». հոլանդահայերի երթը ծառայել է նպատակին:

Հաագայի Խաղաղության պալատի մոտից Հոլանդիայի հայկական կազմակերպությունների անդամների քայլարշավը բարեհաջող ընթացք է ունեցել: Երթի մասնակից երիտասարդները «Ադրբեջանցիները ագրեսոր են», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Արցախի ժողովրդի պաշտպանություն» անգլերեն եւ հոլանդերեն վանկարկումներով հասել են Ադրբեջանի դեսպանատան մոտ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը, դեսպանատան դիմաց հայերեն, ապա նաեւ ադրբեջաներեն ելույթ է հնչեցվել 30 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, որոնք իրենց շարունակությունն են ունենում նաեւ այսօր:

«Նշվեց, թե ինչպես է հակամարտությունը գնացել էսկալացիայի, եւ խաղաղ ճանապարհով հարցը լուծելու մեր ցանկության մասին: Մենք նաեւ դիմել ենք հոլանդական պետական կառույցներին` խորհրդարանին, արտաքին գործերի նախարարությանը, որ իրենց խողովակներով միջամտեն Արցախում սահմանի երկայնքով կրակի դադարեցմանն ուղղված մոնիտորինգի իրականացմանը»,- ասաց Մաթո Հախվերդյանը: Նա նշեց, որ հնչեցրել են նաեւ բոլոր երկրների կողմից Արցախի` լիիրավ ճանաչման ու անկախ պետություն դառնալու կոչը:

Սումգաիթյան ջարդերի եւ Արցախյան ազատամարտի 30-ամեակի կապակցությամբ կազմակերպված Քայլարշավ-ցույցին մասնակցել են «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի, Հայ Դատի հանձնախմբի, ՀՅԴ Հոլանդիայի  «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության ներկայացուցիչները: 

Մաթո Հախվերդյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ծրագրում են ոգեկոչման միջոցառումներ եւ հավաքներ իրականացնել ապրիլի 24-ի կապակցությամբ: «Նորից հանրագիր կներկայացնենք ապրիլի 24-ի օրերին բազմամարդ ցույց եւ ոգեկոչման արարողություններ իրականացնելու վերաբերյալ»,- հավելեց նա:

 

News.am

Դեկտեմբերին Երեւանում հյուրընկալելու ենք Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 3-րդ գլոբալ ֆորումը. Նալբանդյան

 

Հայաստանը շարունակում է իրականացնել Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ազգային ծրագիրը, որի հիմնական նպատակն է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական քաղաքականության փաստաթղթի ձեւավորումը: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը:

Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում նաեւ նշել է. «2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձեւ: Որպես դրա շարունակություն` կրկին մեր նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր: Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մայքլ Մյոլլերը նշել է. «Հայաստանն առաջատար դեր է ստանձնել 1948 թվականին ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի կիրառման պաշտպանության գործում»: