Մամուլի տեսություն 02-03-2018
2014 թվականի Դիլիջանում հիմնադրվեց Հայաստանում նույն շարժման վերահսկողության տակ գտնվող միջազգային դպրոց, որը հայտնի է նաև United World College Dilijan անվամբ:
Խաբար Օնլայն
Այս քոլեջը ստեղծվել է առանց պատերազմ աշխարհի համար
Միավորված համաշխարհային քոլեջները (UWC) շարժում է, որը նպատակադրել է մեծ փոփոխություն առաջացնել աշխարհի կրթական համակարգում:
1962 թվականին՝ համաշխարհային երկրորդ պատերազմից տարիներ անց, երբ սառը պատերազմը սուր կողմեր էր ստացել, իր գագաթնակետին էր հասել ցեղապաշտությունը, քաղաքական այրերը չէին ընդունում սևամորթ գիտնականների գիտական աշխատանքները, որևէ սևամորթ պետական պաշտոն չէր զբաղեցնում և որոշ դպրոցներ միայն սպիտակամորթներին էին պատկանումն դպրոցներում ցեղապաշտությանն ընդդիմանալու համար միջազգային շարժում ձևավորվեց, որը դեռ շարունակում է պայքարել ցեղապաշտության դեմ: Շարժումը կոչվում էր «Միավորված համաշխարհային քոլեջներ»:
Այս շարժման հիմքում ընկած է գերմանացի փիլիսոփա և մանկավարժ Քուրթ Հանի գաղափարները նպատակ ունենալով երիտասարդներին միավորել կրթական ընդհանրական համակարգի ներքո և նրանց վերածել խաղաղության չեմպյոնների: Հանը հավատացած էր, որ դպրոցը պիտի կյանքի համար նախապատրաստման միջոց լինի ու եթե հնարավոր լինի այնպես անել, որ աշխարհի տարբեր կողմերից երիտասարդները կրթվեն միասին, կարող ենք ապագա պատերազմների առաջն առնել:
Այս գաղափարը պատճառ դարձավ, որ տարբեր ժողովուրդներն ու մշակույթները խաղաղությամբ հագեցած ապագայի գաղափարի շուրջ համախմբելու նպատակով ձևավորվի Միավորված համաշխարհային քոլեջների շարժումը: Այսօր կես դար անցնում է այդ օրվանից, սակայն պատերազմները շարունակվում են, շատ մարդիկ տեղահան են եղել ու շատ երկրների դպրոցներում դեռ առկա են ցեղապաշտական խնդիրներ:
Բոլոր այդ պատերազմներին զուգահեռ Միավորված համաշխարհային քոլեջների շարժումը գոյատևել է և զբաղված է տարբեր միջնակարգ դպրոցների կառուցմամբ և փախստականների ու միգրանտների համար կրթական ծրագրերի իրականացմամբ: Այդ թվում այսօր Հայաստանում այդ համակարգի ներքո աշխատող դպրոցում սովորում են 200-ից 300 աշակերտներ:
2014 թվականի Դիլիջանում հիմնադրվեց Հայաստանում նույն շարժման վերահսկողության տակ գտնվող միջազգային դպրոց, որը հայտնի է նաև United World College Dilijan անվամբ: Դպրոցը կառուցվել է Մետաքսի ճանապարհի վրա, որը մի օր Հայաստանը կապում էր Թավրիզին: Այդ դպրոցն են հաճախում տարբեր երկրներից աշակերտներ և դրա պատասխանատուները նպատակ ունեն տարբեր ծրագրերի միջոցով իրագործել 1962 թվականին այս շարժման ձևավորման պատճառ դարձած նպատակները:
Այս միջնակարգ դպրոցի նպատակներից մեկը համաշխարհային դառնալն է ու այդ պատճառով էլ 80 տարբեր երկրներից ժամանած աշակերտության համար ծրագրեր են իրագործվում, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց մշակույթը: Մշակույթի գիշերներ կոչվող ծրագրի ընթացքում որոշակի մշակութային խմբի պատկանող աշակերտները փորձում են մյուս աշակերտներին ներկայացնել իրենց երաժշտությունն ու մշակութային ժառանգությունը:
Նաև որոշ հատուկ օրերում նշվում է աշակերտության որոշակի խմբի մշակույթը, օրինակ իսլամական տոներից մեկի ժամանակ նրանցից որոշները դպրոցի պատասխանատուներին հրավիրում են մասնակցելու առավոտյան աղոթքին, իրանցի աշակերտները Նովռուզի առիթով հրավառություն են կազմակերպում և կամ հնդիկներին իրենց ազգային տարազներով նշում են իրենց տոները:
Դպրոցի գրադարանում էլ հարգվում է համաշխարհային համակարգը: Քոլեջի գրադարանում յուրաքանչյուր աշակերտի համար լայն հնարավորություններ են ստեղծված և միևնույն ժամանակ այդտեղ 41 լեզուներով 14000 գրքեր կան:
Աշակերտության հմտությունների մակարդակի բարձրացման նպատակով դպրոցի իրագործած ծրագրերից մեկը փորձառական ուսուցման մեթոդների օգտագործումն է: Այս կարգի դպրոցներում նման մեթոդի հիմնադիրները հավատացած են, որ փորձառական ուսուցման մեթոդով ու հմտությունների փոխանցմամբ հնարավոր է իրագործել Քուրթ Հանի իդեալները:
Նրանք ասում են, որ փորձառական մեթոդի կիրառումը ոչ միայն հանգեցնում է ուսուցման մակարդակի բարելավման, այլև պատճառ է դառնում, որ աշակերտներն իրենք իրենց վերահսկեն և քննարկել միմյանց հմտությունները: Նման համակարգում աշակերտությունը մուտք է գործում հասարակություն մեջ, ժողովրդի հետ քննարկում է նրանց կարիքներն ու այդպիսով առավել ստեղծարար է դառնում:
Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրերից մեկը, որ իրականացվում է մեկ շաբաթվա ժամկետով, որոշակի թեմաների վրա կենտրոնանալն է: Այդ շաբաթվա ընթացքում աշակերտությունը տարբեր բնագավառներում որոշակի թեմաներ են ընտրում և դրա կապակցությամբ տարբեր նախագծեր ու ծրագրեր են իրականացնում:
Այդ շաբաթվա ընթացքում կազմակերպվում են վարպետության դասընթացներ, դրսից հյուրեր են հրավիրվում և հնարավոր է, որ թեմայի քննարկումը նաև շարունակվի հաջորդ շաբաթների ընթացքում:
«Ժամանակ»
Արմեն Սարգսյանը նախագահ չընտրված՝ պլանավորում է իր առաջին արտասահմանյան այցը
«Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը նախագահ չընտրված՝ պլանավորում է իր առաջին արտասահմանյան այցը:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նա պատրաստվում է մարտի 5-ին մեկնել ԱՄՆ, մասնավորապես՝ Լոս Անջելես, որտեղ հանդիպում կունենա տեղի հայ համայնքի հետ: Հավանաբար, Սարգսյանը ցանկանում է իրականացնել համայն հայերի նախագահ լինելու իր հռչակած նպատակը: Սակայն Սարգսյանին ԱՄՆ-ում տհաճ անակնկալ է սպասվում, որովհետև լոսանջելեսահայերը նրանից պահանջելու են օգտագործել իր սահմանադրական իրավունքը և ներում շնորհել «Սասնա ծռերին». Սարգսյանը, իհարկե, կարող է ասել, որ ինքը դա չի կարող անել առանց Սերժ Սարգսյանի, և ներման իրավունքը պատկանում է վարչապետին: Բայց ամեն դեպքում, անհասկանալի է, թե նա ընդհանրապես ինչու է նման հանդիպումներ կազմակերպում, երբ բոլոր հարցերն ի սկզբանե իրենից կախված չեն, և ինքը չունի լիազորություններ, պատասխանը հայտնի է. «Ես ոչինչ որոշող չեմ»»,-գրում է թերթը:
News.am
Հայաստանը շոկային քայլ արեց․ թուրքական մամուլի արձագանքը արձանագրությունների չեղարկմանը
Թուրքական մամուլն արագ արձագանքել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման գործըթնացը դադարեցնելու մասին Հայաստանի նախագահի հայտարարությանը։
Թուրքական մամուլի մի մասն այն շոկային է անվանել, մի մասն ուղղակի անսպասելի քայլ համարել արձանագրությունների չեղարկումը Հայաստանի կողմից։
Թուրքական Milliyet-ը գրել է․ Հայաստանի նախագհ Սերժ Սարգսյանը ընտրություններին առաջ չեղարկեց դեռեւս 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները»։
Yeni Akit-ը հետեւյալ կերպ է ներկայացրել․ «Հայաստանը Թուրքիայի հետ կապված շոկային որոշում է կայացրել։ Հայկական կողմը չեղարկել է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները, որով նախատեսվում էր 1915-ի դեպքերը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել»։
Իսկ թուրքական Myntet լրատվական կայքը Հայաստանի նախագահի որոշումը սկանդալաին է անվանել։ «Հայաստանի նախագահը չեղարկել է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարգավորող արձանագրությունները, որոնք ստորագրվել էին Ցյուրիխում 2009 թվականին»,-հավելել է թուրքական կայքը։
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով դադարեցրել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը:
Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները ստորագրվել էին 2009-ի հոկտեմբերի 11-ին Ցյուրիխում Շվեյցարիայի միջնորդությամբ։ Թուրքիան ստորագրելուց հետո մշտապես նախապայմաններ է առաջադրել եւ հրաժարվել կատարել արձանագրություններով ստանձնած պարտավորությունները։