Մամուլի տեսություն 03-03-2018
ՆՎ Այաթոլլահ Խամենեին առաջնորդը մեծարելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ասել է.«Սիրիան այսօր գտնվում է առաջնագծում և մեր պարտականությունն է պաշտպանել այդ երկրի դիմադրությունը, Իհարկե պրն. Ասադը հանդես եկավ պայքարող մեծ գործչի դերում և առանց կասկածի ու հաստատուն կերպով դիմադրեց, ինչը չափազանց կարևոր է մի երկրի համար»:
Քեյհան
Հեղափոխության առաջնորդը տեղեկացրեց՝ հավաքական աղոթքը մոտ ապագայում Ղոդսում
ՆՎ Այաթոլլահ Խամենեին առաջնորդը մեծարելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ասել է.«Սիրիան այսօր գտնվում է առաջնագծում և մեր պարտականությունն է պաշտպանել այդ երկրի դիմադրությունը, Իհարկե պրն. Ասադը հանդես եկավ պայքարող մեծ գործչի դերում և առանց կասկածի ու հաստատուն կերպով դիմադրեց, ինչը չափազանց կարևոր է մի երկրի համար»:
Նա որոշ ժողովուրդների նվաստացման պատճառը նրանց ղեկավարների նվաստությունը համարելով և ընդգծելով այն կետը, որ թշնամին որևէ քայլ չի կարող վերցնել այն պատվավոր ժողովուրդների դիմաց, որոնց ղեկավարներն իսլամով ու իրենց ինքնությամբ պարծենալով արժանապատվություն են զգում, ասաց. «Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է.«Մենք թևակոխել ենք հեղափոխության 40-ամյակը: Առաջին իսկ օրվանից աշխարհի թիվ մեկ ուժերը մեր դեմ կանգնեցին: ԱՄՆ-ն, ԽՍՀՄ-ը, ՆԱՏՕ-ն ու տարածաշրջանի որոշ արաբ հետադիմական երկրներ ձեռք-ձեռքի տված կանգնեցին մեր դեմ»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը պարզաբանելով հուսադրող ու ուժ պարգևող այս իրականությունը, հավելեց. «Իրանի ժողովրդի հեղափոխության հաստատուն լինելն ապացուցեց, որ անհրաժեշտաբար չի կատարվում այն ինչը, որ ցանկանում են ԱՄՆ-ն Եվրոպան և աշխարհի ատոմային ուժերը ու եթե մենք բոլորս և տարածաշրջանում դիմադրության ճակատը վճռակամ լինի, թշնամին որևէ քայլ չի կարող ձեռնարկել»:
Նա հավատքն ու սխրագործությունը հաղթանակի գրավականը համարելով, ասաց. «Հաղթանակը պատկանում է սխրագործ հավատացյալին և մեր պարտականությունն է հովանավորել ու պաշտպանել իսլամն ու իսլամական շարժումը, հետև աբար պիտի հրաժարվենք տարաձայնություններից և անտեսենք նրանց ովքեր միասնականության դեմ քայլեր են վերցնում»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ մեծապետականության քաղաքականություններից ակունք առնող տարաձայնությունների, այդ թվում սաուդացիների քայլերի հանդեպ իսլամ ժողովրդի պարտականությունը կտրուկ դիմադրությունը համարեց և ասաց. «Մենք չենք ընդունում այն շիան, որին պաշտպանում է Լոնդոնը և այն սունիին որին պաշտպանում են ԱՄՆ-ն ու Իսրայելը, քանի որ իսլամը դեմ է հավատուրացությանը, բռնությանն ու մեծապետականությանը»:
Նա ընդգծելով իսլամական ընդհանրությունները հավելեց. «Հույսով ենք բոլորս կտեսնենք այն օրը, երբ հավաքական աղոթք կկարդանք Ղոդսում և այդ օրը շատ հեռու չէ և շուտով վրա է հասնելու, նույնիսկ եթե մենք չլինենք»:
«Սիոնիստական ռեժիմը մի առ ժամանակ առաջ ասում էր, որ մինչև 25 տարին Իրանին այսպես կամ այնպես ենք անելու և այդ ժամանակ էր, որ ես ասացի առաջիկա 25 տարին չեք տեսնելու»,-նշեց իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը:
Խոռասան
Ռուսների ատոմային հովանին դիմադրության կոալիցիայի կողմից ԱՄՆ-ին փոխանցված նոր ցնցում
Սիրիայի ճգնաժամը մի կողմից և դրան զուգահեռ միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի դիրքերի անկումը քաղաքական նոր երևույթների, այդ թվում տարածաշրջանային ու վերտարածաշրջանային կոալիցիաների ձևավորման պատճառ է դարձել: Այս կոալիցիաներից կարելի է հիշատակել Միջին Արևելքում դիմադրության մեծ կոալիցիան: Այս կոալիցիան որին մասնակցում են Չինաստանի ու Ռուսաստանի նման համաշխարհային ուժեր, Իրանի ու որոշ վերապահությամբ Թուրքիայի նման տարածաշրջանային ուժեր, նաև Լիբանանում Հեզբոլլահի, Իրաքում «Ալ-Հաշադ Ալ-Շաըբի»-ի, Սիրիայում դիմադրության ուժերի և Եմենում Անսարալլահի նման ոչ-պետական ու ազդեցիկ դերակատարներից համաշխարհային նոր համակարգի ձևավորման ուղղությամբ գլխավոր դերակատարություն է ունեցել: Վերջին քանի շաբաթների ընթացքում այս մեծ կոալիցիայի և մրցակից հոսանքների, այդ թվում ամերիկացիների միջև ընդհուպ մինչև լուրջ սպառնալիքների հնչեցման ու սահմանափակ զինյալ բախման մակարդակի լարվածություն է առաջացել: Նման լարվածությունների գլխավոր թատերաբեմը միջազգային նոր համակարգի ձևավորման շրջադարձային կետերից համարվող Սիրիան է եղել: Միևնույն ժամանակ Մյունխենի անվտանգության համաժողովի տեղեկատվական զեկույցները վկայում են առնվազն երեք լարված կետերում՝ Հյուսիսային Կորեայում, Իրանում ու Ռուսաստանում ռազմական լարվածությունների սրման մասին: Այդ զեկույցները Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունն արկածախնդրական են բնութագրել, որն աշխարհը դեպի անդունդ է առաջնորդում: Այս քաղաքականությունը պատճառ է դարձել, որ Մոսկվան, որպես դիմադրության մեծ կոալիցիայի ազդեցիկ դերակատար իր միջազգային դիրքն ու ռազմական հզորությունը նկատի առնելով ամերիկացիների սպառնալիքներին դիմակայելու համար քայլեր վերցնի: Այս շրջագծում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը երկրում տիրող վիճակի մասին իր ամենամյա ելույթում իր երկրի երկրի դաշնակիցներին առավ Ռուսաստանի ատոմային հովանու ներքո և հայտարարեց. «Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ ցանկացած ատոմային հարձակում առանց դրա հետևանքները նկատի առնելու փոխադարձ ու անմիջական պատասխան կստանա»:
Ալիք
Իրանցի գործարարի կարծիքով` ջերմ կապերը կարող են նպաստել իրանական շուկայի սահմանափակումների վերացմանը
Իրանցի գործարարները օրենքներն են ուսումնասիրում, որպեսզի Հայաստանի միջոցով մուտք գործեն Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության շուկաներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ծրագրի կապալառու «Սանիր» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Համիդ Ռեզա Քաթուզիանը: Հարցին ի պատասխան, թե ինչ խոչընդոտներ կան երկու կողմերի գործարարների համար`համապատասխանաբար հայկական և իրանական շուկաներ մուտք գործելիս, Քաթուզիանը նշեց. «Ցանկությունը կա, քաղաքական հնարավորությունները կան, բայց որոշ օրենքների անհամապատասխանությունը դանդաղեցնում է այդ ընթացքը: Օրինակ, Հայաստանում ճանապարհների հարկերը խոչընդոտ են Իրանի բեռնատարների համար, որ այստեղից տարանցում իրականացնեն: Արդյունքում ծախսերը շատանում են»:
Ինչ վերաբերում է իրանական շուկայում մուտքի խոչընդոտներին, ապա գործարարի խոսքով` այն ապրանքները, որոնց ուղղությամբ Իրանում արտադրություն կա, դրսից ներմուծելիս սահմանափակումների են հանդիպում: Սակայն երկկողմ ջերմ հարաբերությունները կարող են նպաստել այս հարցի կարգավորմանը:
Անդրադառնալով «Սանիր» ընկերության գործունեությանը` Համիդ Ռեզա Քաթուզիանը նշեց, որ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունն ընթանում է առանց խոչընդոտների և ավարտին կհասցվի 2019-ի սեպտեմբերի 1-ին:
«Հայաստանի վարչապետի` Իրան կատարած այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածություններն ընթացքի մեջ են, պարզապես ժամանակ է պահանջվում, որ հիմքեր դրվեն և իրագործվեն»,-ասաց իրանցի գործարարը:
Համիդ Ռեզա Քաթուզիանի խոսքով` «Մեղրի» ՀԷԿ-ի ծրագրով հետաքրքրվող իրանական ընկերություններ կան, և ծրագիրը հասել է այն փուլին, երբ հավանական ներդրողի հետ կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ:
«Ժամանակ»
Պուտինի խոսքից ստացվում է, որ մեզ կպաշտպանեն միայն միջուկային հարձակման դեպքում
«Մարտի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով իր ղեկավարած երկրի ռազմական դոկտրինի մասին, ասել էր. «Իմ պարտքն եմ համարում հայտարարել հետևյալը. Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ փոքր, միջին և ընդհանրապես ցանկացած հզորության միջուկային զենքի կիրառումը մենք կդիտարկենք որպես միջուկային հարձակում մեր երկրի վրա»:
Հայաստանը Ռուսաստանի հետ թուղթ ունի ստորագրած, բայց Պուտինի ասածից ստացվում է, որ մեզ կպաշտպանեն միայն միջուկային հարձակման դեպքում: Հայաստանը այս պահին մեկ իրական թշնամի ունի՝ Ադրբեջանը, որը չունի միջուկային զենք, ու մի պոտենցիալ թշնամի՝ Թուրքիան, որը ևս միջուկային տերություն չէ:
Այնպես որ, այս երկրների հարձակման դեպքում մենք Ռուսաստանից աջակցություն չենք կարող ակնկալել»,-գրում է թերթը: