Մամուլի տեսություն 04-03-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i85807-Մամուլի_տեսություն_04_03_2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում իր ամենամյա ելույթի ժամանակ պարզաբանելով ԱՄՆ-ին դիմակայելու և սպառազինական մրցակցության ուղղությամբ Ռուսաստանի նոր ռազմավարությունը բոլորին ականկալ մատուցեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2018 06:39 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04-03-2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում իր ամենամյա ելույթի ժամանակ պարզաբանելով ԱՄՆ-ին դիմակայելու և սպառազինական մրցակցության ուղղությամբ Ռուսաստանի նոր ռազմավարությունը բոլորին ականկալ մատուցեց:

Ջոմհուրի Էսլամի

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն՝ վերադարձ սառը պատերազմին

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում իր ամենամյա ելույթի ժամանակ պարզաբանելով ԱՄՆ-ին դիմակայելու և սպառազինական մրցակցության ուղղությամբ Ռուսաստանի նոր ռազմավարությունը բոլորին ականկալ մատուցեց: Պուտինը ներկայացրեց Ռուսաստանի միջուկային արդիական զենքերը և սպառնալի ոճով ԱՄՆ-ին առճակատման կոչ արեց ու խիստ քննադատության ենթարկեց ԱՄՆ-ի միջուկային նոր քաղաքականության սկզբունքները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած ամիս փոփոխություններ մտցնելով ԱՄՆ-ի միջուկային քաղաքականության մեջ պահանջեց արդիականացնել ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգն ու վերատեսության ենթարկել ԱՄՆ-ի միջուկային կացությունը և գործնականում Վաշինգտոնի քաղաքականությունը կենտրոնացրեց սառը պատերազմի շրջանի վերականգնման վրա: Դա ի տես այն բանի, որ վերջին քառորդ դարվա ընթացքում նման հարձակողական ու խափանող քաղաքականությունը բացահայտ ու պաշտոնական կերպով ԱՄՆ-ի կողմնորոշումը չի եղել և նախկին նախագահները Մոսկվայի հանդեպ թաքուն ու բացահայտ անվստահությամբ հանդերձ հավակնում էին, թե Մոսկվայի հետ համագործակցության են ձգտում:

Թրամփը հիմնվելով հարձակողական ու հրահրիչ քաղաքականության վրա մտադիր է կրկին շրջանառության մեջ դնել սառը պատերազմի շրջանի այբուբենը և վերջ տալ մրցակիցների հետ համագործակցության վրա հիմնված հռետորությանը: Հյուսիսային Կորեայի դեմ միջուկային հարձակում գործելու կապակցությամբ Թրամփի վերջին սպառնալիքները սառը պատերազմին հաջորդած շրջանում Վաշինգտոնի կողմից որդեգրված ամենավտանգավոր քաղաքականությունն է բնութագրվել, ինչն արժանացել է Պեկինի ու Մոսկվայի լուրջ հակազդեցության: Չինաստանը խիստ կանխարգելող ու միևնույն ժամանակ հարձակողական բնույթ կրող հայտարարությամբ ընդգծել է, որ թույլ չի տա նոր պատերազմ հրահրվի Կորեական թերակղզում և լուրջ լարվածություններ ծագելու և Վաշինգտոնի կողմից վտանգավոր քաղաքականությունները շարունակվելու պարագային կարող է պատահել որ պարտադրված լինի միջամտել: Պուտինը տարբեր բառերով, սակայն նույն շրջանակում Թրամփի շրջանի քաղաքականությունները չափազանց մտահոգիչ է բնութագրել և աննախընթաց հայտարարություն կատարելով ընդգծել է, որ աշխարհը պարտավոր է լսել Ռուսաստանի ձայնը և գիտակցել, որ դա միայն բլեֆ չէ ու Ռուսաստանն շարունակում է իր տրամադրության տակ ունենալ աշխարհի միջուկային ամենամեծ զինապահեստը: Միանշանակ պարզ է, որ Պուտինի խոսքը հիմնականում ուղղված էր ԱՄՆ-ին, որը նրա ընդգծմամբ Ջորջ Բուշի նախագահության շրջանում միակողմանի կերպով հրաժարվեց բալիստիկ հրթիռներին վերաբերող «Էյ Բի Էմ» պայմանագրից և Ռուսաստանի սահմաններին հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելով փորձեց չափել Կրեմլի համբերության չափը:    

 

Ռեսալաթ

ԱՄՆ-ի ու Եվրոպայի տնտեսական առճակատման մեկնարկը

 

ԱՄՆ-ի ու ԵՄ-ի տնտեսական առճակատումը նոր փուլ է թևակոխել: Այս վեճն այն պայմաններում է սրվում, երբ տնտեսական հարցերի շատ վերլուծաբաններ նախապես Եվրոպայի, Չինաստանի և միջազգային այլ դերակատարների հանդեպ Թրամփի տնտեսական բացասական կողմնորոշման կապակցությամբ ազդարարել էին: Թրամփը հինգշաբթի օրը անդրադառնալով այլ երկրների հետ երկկողմ առևտրից ԱՄՆ-ի կրած վնասներին տեղեկացրեց պողպատի ներկրման համար 20 տոկոս, իսկ ալյումինի ներկրման համար 10 տոկոս մաքսատուրք սահմանելու իր մտադրության մասին: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մոտ ապագայում սկսվելու է այդ մաքսատուրքերի գանձումը: Թրամփը պատասխանելով միջազգային քննադատություններին ասել է, որ երբ մի երկիր այլ երկրների հետ առևտրում միլիարդներ է կորցնում առևտրական պատերազմ մղելը հեշտ ու դրա ընթացքում հաղթելը դյուրին է լինելու: Պողպատի ու ալյումինի ներկրման համար ծանր մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի որոշումը հայտարարվելուց հետո ԵՄ-ն տեղեկացրեց իր պատասխան քայլերի մասին: Եվրոհանձնաժողովի նախագահն ասել է. «Եվրոպական արդյունաբերության ու աշխատատեղերին ուղղված սպառնալիքի դիմաց անգործ չենք մնալու»: Ժան Կլոդ Յունքերն ասել է, որ ԵՄ-ն քննարկում է ամերիկյան արտադրանքներից մաքսատուրքեր գանձելու հարցը: ԵՄ առևտրի կոմիսարն էլ ասել է, որ այդ միությունը բողոք կներկայացնի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Ավստրիայի կանցլերն էլ սխալ քայլ բնութագրելով ԱՄՆ նախագահը ընդունած որոշումը հայտարարել է, որ դա կարող է բացասաբար ազդել երկու կողմերի տնտեսական աճի վրա և կարող է առևտրական լիարժեք պատերազմի վերածվել:

 

Ալիք

Հայաստանի կառավարությունը մեկնաբանել է ամերիկյան պատժամիջոցների ազդեցության հնարավորությունը

 

Հայաստանի կառավարությունը արձագանքել է ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր ազդեցության մասին լուրերին: Սակայն կառավարության արձագանքը չի հստակեցրել այդ հարցը:

Մի շարք ռուսաստանյան ընկերությունների դեմ, մասնավորապես պաշտպանական ոլորտի, ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին տեղեկատվությունը վաղուց գոյություն ուներ: Տրամաբանական էր ենթադրել, որ դա կարող է ազդել հայկական կողմի վրա: «Հայկական ժամանակ» թերթը դիմել էր ԱՄՆ դեսպանությանը՝ խնդրելով բացատրել, թե որքանով  իրավիճակը կազդի Հայաստանի վրա:

Հարցմանն ի պատասխան ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը հաղորդել է, որ «նախազգուշացում է տրվել այն երկրների կառավարություններին եւ մասնավոր ընկերություններին, որոնք ցուցակում ներառված ռուսական ընկերությունների հետ նշանակալի գործարքների դեպքում կարող են պատժամիջոցներ ենթարկվել: Մենք նախօրոք չենք քննարկում մեր պատժամիջոցները: Մենք պատժամիջոցների մասին հայտնում ենք, երբ դրանք կան եւ, եթե կան»:

Փաստորեն, դեսպանատան պատասխանում Հայաստանի կառավարությունը ուղղակիորեն չի նշվում, ինչը չի խոչընդոտել լրատվամիջոցին գրել Հայաստանի կառավարությանը նախազգուշացնելու մասին: Դատելով հերքման բացակայությունից՝ դիվանագիտական ակնարկը ճիշտ է ընկալվել:

Այս կապակցությամբ NEWS.am-ի թղթակիցը անմիջապես դիմել է Հայաստանի կառավարությանը:

Կառավարության մամուլի ծառայությունը հարցմանը պատասխանել է. «Ռուսաստանի Դաշնության կառավարության պաշտպանության եւ հետախուզական ոլորտի ընկերությունների եւ ստորաբաժանումների ցուցակները, որոնց վրա տարածվում են պատժամիջոցները, հրապարակված են ԱՄՆ Պետքարտուղարության եւ ԱՄՆ Գանձապետարանների կայքերում եւ հասանելի են լայն լսարանի համար: Մենք նաեւ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Հայաստանում ամեն կոնկրետ որոշում քննարկվում եւ ընդունվում է համալիր անվտանգության բարձրացման ապահովման համատեքստում»:

 

News.am

Ամերիկացի մաթեմատիկոսը հաշվարկել է, երբ է սկսվելու Երրորդ աշխարհամարտը

 

Կոլորադոյի համալսարանի մաթեմատիկոս Աարոն Քլաուզեթը վերլուծել է պետությունների միջև զինված բախումների մասին բաց տեղեկությունները XIX դարից սկսած: Դրանց հիման վրա նա նշել է, թե երբ կարող է սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմը: Այս մասին գրում է Science Advances ամսագիրը:

Ըստ մաթեմատիկոսի՝ պատմության մեջ զինադադարների եւ հակամարտությունների շրջանները հերթագայություն ունեն:

Նա նշել է, որ իր ուսումնասիրության ընթացքում վերլուծել է 1823-2003 թթ. պատմական հատվածը: Այդ ընթացքում, մաթեմատիկոսի հաշվարկով, եղել է 95 խոշոր հակամարտություն աշխարհի երկրների միջև:

Հատուկ մշակված համակարգչային ծրագրի շնորհիվ, որը հաշվարկել է զինված հակամարտությունների բոլոր ժամանակավոր հատվածները և դրանց միջև դադարները՝ գիտնականը եզրակացրել է, որ խոշոր հակամարտություն կարող է տեղի ունենալ մոտավորապես մինչև 2150 թ.: Եթե իր կանխատեսումը սխալ լինի, նշանակում է՝ հետազոտողի կարծիքով՝ մարդկությունը հասել է «նոր մտածողության» և կարող է խնդիրները խաղաղ ճանապարհով լուծել: